Tuesday, 09 06 2026
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին

ՄԻՊ ներկայացուցիչները սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակ են արձանագրել դպրոցներում ու մանկապարտեզներում

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանները, տաք ջրի բացակայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայությունը, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներն անընդունելի են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր արտահերթ զեկույցը դպրոցների ու մանկապարտեզների ջրի և սանիտացիայի հասանելիության իրավունքի ապահովման վերաբերյալ։

2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակվել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված:

«Մեր մշտադիտարկման ժամանակ երեխաներից շատերը նշել են, որ խուսափում են օգտվել սանհանգույցներից սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով։ Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում չեն եղել սանհանգույցներ՝ դրսում տեղակայված լինելու պատճառով: Ավելին, եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում կամ առանձնացված չեն եղել միջնորմերով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ կրթական հաստատություններում ջրի և սանիտացիայի անհասանելիությունը և անմատչելիությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջության պահպանման, զարգացման, աշխարհընկալման, հիգիենիկ դաստիարակության, ինչպես նաև կրթական իրավունքի իրացման վրա:

Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝

121 դպրոցից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզից միայն 2-ի սանհանգույցներն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող և սակավաշարժուն խմբերի երեխաների համար,

սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն փակ խցիկներում կամ առանձնացված չեն միջնորմերով,

դպրոցների 71% դեպքերում սանհանգույցների սենքերը և սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով,

ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանգամյա օգտագործման սրբիչներով ապահովված են ընդամենը դպրոցների 7%-ի սանհանգույցների սենքերը միայն,

հաստատությունների զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները սարքին վիճակում չեն եղել,

դպրոցների 86% դեպքերում բացակայել է տաք ջրամատակարարումը, իսկ մանկապարտեզների միայն 44%-ի սանհանգույցներն են ապահովված տաք ջրամատակարարմամբ,

դպրոցների 61% դեպքերում աշակերտները ջուր խմում են հիմնականում ծորակներից՝ ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է,

դպրոցների 35% դեպքերում, շենքերի յուրաքանչյուր հարկում ըստ սեռերի առանձնացված սանհանգույցներ բացակայում են,

ուսումնական հաստատություններում ջրի և սանիտացիայի հասանելիության վերաբերյալ պարբերական բնույթ կրող միասնական և տարբերակված վիճակագրություն չի վարվում,

հաստատության անձնակազմը պատշաճ կերպով իրազեկված չէ ներպետական օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների մասին և այլն:

Զեկույցում բարձրացվել են նաև օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ։

Տեղեկացնենք, որ ուսումնական հաստատություններին ներկայացվող հիգիենիկ, շենքային և սանիտարական պահանջները ամրագրված իրավասու մարմինների հրամաններով ու որոշումներով, որոնքից որոշները ավելի ուշ են ընդունվել քան կառուցվել են դպրոցները, բայց այս հանգամանքը չի կարող անբավարար պայմանների հիմնավորում լինել և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի գույքագրելու առկա վիճակը նոր նորմերի համեմատությամբ և մշակի համալիր գործողությունների ծրագիր բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում