Շիրակի մարզում, մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 12։40-ի սահմաններում 46-ամյա Մանվել Հ.-ն իր վարած КамАЗ մակնիշի 627 AG 61 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 102 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, կողաշրջվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարալիկի բժշկական կենտրոն։