Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է հեռանալ «Արսենալից»:
Մասնավորապես ըստ Mirror պարբերականի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հրաժարվել Մխիթարյանի և Օզիլի ծառայություններից, քանի որ ֆուտբոլիստները ամենաբարձրն են վարձատրվում լոնդոնյան կազմում, իսկ Էմերին ցանկանում է այդ գումարն առավել նպատակային օգտագործել: Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական ստանում է 180 հազար, իսկ Օզիլը` 350 հազար ֆունտ:
Իսպանացի մասնագետի կարծիքով, այդ գումարներով «Արսենալում» կարող է ամրապնդել պաշտպանության ու հարձակման գոտիները:
Եվ ահա նույն պարբերականն այսօր նշել է այն թիմերի անունները որոնցից մեկում Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան:
Այդ ակումբների շարքում են «Էվերթոնը» և Դորտմունդի «Բորուսիան»: Ըստ Mirror-ի հայ կիսապաշտպանը կարող հայտնվել նաև չինական, ճապոնական կամ թուրքական որևիցե թիմում: Բրիտանական պարբերականը գրում է, որ «Գալաթասարայն» ու «Ֆեներբահչեն» այն թիմերն են, որոնք կարող են իրենց թույլ տալ Մխիթարյանին վճարել այնքան աշխատավարձ, որքան նա հիմա ստանում է: