Մարտի 27-ին Իսրայելի օդուժն ավիահարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, ինչպես նաև դրա հյուսիս-արևելքում գտնվող Ջիբրին բնակավայրին և Շեյխ Նաջար արդյունաբերական գոտուն, հաղորդում է Al Mayadin կայանը։
Նշվում է, որ հյուսիսարեևլյան Հալեպի ռմբակոծման թիրախում իրանական զենքի պահեստներն են եղել։
Ռմբակոծության հետևանքով քաղաքում շինություններ են փլուզվել, ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
Իսրայելական բանակը տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատել։
https://www.youtube.com/watch?v=jAbHLkFtz5w