Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եվրոպան Հայաստանում կանխեց վտանգավոր փորձը

Հայաստանում այսօր որևէ մեկը չի խոսում ընտրակեղծարարության մասին, որևէ մեկը չի նկատում, որ մեր կյանքից դուրս է եկել այդ «դիսկուրսը», մարտի 27-ին խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության ծրագրի 2018-ի կատարողականը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հղում արեց նաև ԵԽԽՎ Հայաստանի մոնիթորինգի հարցի համազեկուցողներին, որոնք հայաստանյան այցի ընթացքում չեն արձանագրել ժողովրդավարության հարցում կառավարության դիտողության որևէ պատճառ: Այս հանգամանքը, անշուշտ, շատ կարևոր լինելով Հայաստանի ժողովրդավարության հեռանկարի տեսանկյունից, ունի մեկ այլ կարևորություն՝ թե՛ այդ ավելի լայն համատեքստում, թե՛ նաև Հայաստանի հանրության ու Եվրոպայի փոխհարաբերության կարևորագույն հարցի համատեքստում:

Այն, որ Հայաստանը մտել է ժողովրդավարության զարգացման նոր փուլ, որը սկզբունքային համեմատության որևէ եզր չունի նախկին առավելապես իմիտացիոն փուլի հետ, աներկբա է: Միաժամանակ աներկբա է, որ նոր փուլի առանցքային փորձություններն ու գայթակղությունները դեռ առջևում են, ընդ որում թե՛ կառավարող ուժի, թե՛ հանրության համար: Սա իսկապես առանձին, և լայն խոսակցության նյութ է, որին տարբեր անդրադարձեր եմ ունեցել մինչ այդ, և, անկասկած, առիթներ կլինեն անդրադառնալու նաև առաջիկայում: Ի վերջո, այստեղ նաև մեդիա-փորձագիտական սեգմենտի վարքագծից է կախված, թե ինչպիսի արդյունավետությամբ կզարգանա Հայաստանը ժողովրդավարության զարգացման ներկայիս փուլում, և որքանով կհաջողվի հանրայնորեն, համապետական մասշտաբում զերծ մնալ թե գայթակղություններից, թե, բնականաբար, սխալների և վրիպումների օբյեկտիվ «սխալանքի» մեծ չափաբաժնից: Այդ հարցում անկասկած է, որ Հայաստանի թե՛ իշխանության, թե՛ հանրային-քաղաքական արդիականացման ջատագով և համոզված կրող դաշտի առանցքային գործընկեր կարող է և պետք է լինի Եվրոպան:

Այստեղ է ահա, որ նշանակալից է համազեկուցողների այցն ու դրա ընթացքում հայկական ներկայիս ժողովրդավարական զարգացման փուլի հանդեպ նկատելիորեն համարժեք վարքագիծը, գոնե մինչ այժմ: Իսկ խնդիրն այն է, որ դեռևս թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո նախկին իշխող Հանրապետական կուսակցության, կամ իշխող լայն համակարգի ամենատարբեր թևերի շոշափելի «դեսանտային գրոհ» եղավ Եվրոպայի ուղղությամբ, այդ թվում՝ հենց ԵԽԽՎ և մասնավորապես ԵԽԽՎ մոնիթորինգի խմբի, որպեսզի թավշյա հեղափոխությունից հետո աշխուժացած իրավական գործընթացները մատուցվեն իբրև քաղաքական հետապնդում:

Անգամ Ռոբերտ Քոչարյանը, որ իր նախագահության ընթացքում հայտարարում էր, թե ԵԽԽՎ-ն «պոլիտբյուրո» չէ, թավշյա հեղափոխությունից հետո փորձում էր Եվրոպայի ուշադրությունը հրավիրել Հայաստանում «բռնատիրության» վրա, ի դեպ, այդ շրջանում Ադրբեջանի նախագահի հայտարարությունների հետ զուգորդված: Ադրբեջանն իհարկե փորձում էր օգտագործել իրավիճակը և Հայաստանի նախկին իշխող համակարգի ջանքը Հայաստանի նոր իշխանությանը բռնատիրություն ներկայացնելու համար, լավ պատկերացնելով ու զգալով, որ թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը միջազգային վարկանիշի առումով գրանցելով ահռելի թռիչք, շոշափելի քաղաքական դիրքեր է ձեռք բերում նաև արցախյան խնդրում: Այստեղ, սակայն, շատ կարևոր է, որ ԵԽԽՎ-ն փաստորեն չտրվեց այդօրինակ փորձերին՝ թե՛ Հայաստանի նախկին իշխող համակարգից եկող, թե՛ նաև Ադրբեջանից «զուգորդվող»: Դա շատ կարևոր է ոչ այն պատճառով, որ չեղավ հարված Հայաստանի նոր իշխանությանը:

Կարևոր է, որ չեղավ անուղղակի հարված Եվրոպայի հանդեպ Հայաստանի հանրային վերաբերմունքին: Որովհետև, հաշվի առնելով հեղափոխության և դրա արդյունքում ձևավորված նոր իշխանության ու նոր քաղաքական իրողությունների հանրային մեծ լեգիտիմությունը, անկասկած է դառնում, որ Հայաստանում ժողովրդավարության «խնդիրների» մասին խոսելու, և առավել ևս «անիրավության» ու «բռնությունների» մասին խոսելու դեպքում, եվրաչինովնիկները ուղղակիորեն կառաջացնեին հանրային բացասական վերաբերմունք ոչ միայն իրենց, այլ ընդհանրապես եվրոպական կառույցների նկատմամբ: Այդ վերաբերմունքը իր բացասականությամբ հակադարձ համեմատական կլիներ իշխանության ունեցած լեգիտիմությանը:

Այլ կերպ ասած, դա կարող էր լինել Հայաստանում Եվրոպայի հեղինակազրկման խոշոր ակտ, որը տեղի կունենար հենց եվրոպացի չինովնիկների ձեռքով: Իսկ, թե ում է մշտապես ձեռնտու եղել Հայաստանում հեղինակազրկել Եվրոպային, թերևս չունի ավելորդ ներկայացման անհրաժեշտություն: Մյուս կողմից, սա, իհարկե, մի իրողություն է, որը Հայաստանի իշխանության համար պետք է լինի ոչ թե փափուկ բարձ կամ դափնի, որի վրա պետք է հանգստանալ, այլ հակառակը՝ Եվրոպայի հետ համատեղ Հայաստանի արդիականացման աշխատանքը աշխուժացնելու նոր խթան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում