Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Ադրբեջանն ու միջնորդները նոր խաչմերուկի առջև են. Լևոն-Ռոբերտ-Սերժ պարտվողական մոտեցումն այլևս չկա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա):

Պարոն Մինասյան, մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կլինեն Վիեննայում։ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Չի բացառվում, որ հենց Վիեննայում էլ տեղի ունենա ՓաշինյանԱլիև հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից։

-Ես կարծում եմ, որ տեղի է ունենալու հստակեցումների հանդիպում։ Նախ՝ ավելի լավ է հանդիպել, խոսել, քան չհանդիպել և կրակել։

Այսօրվա պայմանները մի փոքր մտահոգիչ են, որովհետև, կարծես թե, փակուղային գործընթացի մեջ ենք, և այդ փակուղուց դուրս գալու ելքը չի երևում։ Փաշինյանն այսօր նոր մարտահրավեր է հղում թե՛ Մինսկի խմբին և թե՛ Ադրբեջանին՝ ասելով կա՛մ միացում, կա՛մ ճանաչում։ Կամ ինձ կընդունեք որպես Ղարաբաղի ներկայացուցիչ, բայց ղարաբաղցիները ինձ պետք է ընտրեն, դա նշանակում է, որ գնում ենք դեպի միացում, Ստեփանակերտում տեղի ունեցած համատեղ անվտանգության խորհրդի նիստը, կարծես թե, հենց այդ տրամաբանությամբ էր։ Վստահաբար Ադրբեջանն ասելու է՝ ո՛չ:

Կամ սա է կամ էլ մյուս տարբերակը՝ Ղարաբաղը վերադառնում է բանակցությունների սեղանի շուրջ, և Ադրբեջանը բանակցում է հենց Ղարաբաղի հետ։ Վստահաբար Ադրբեջանը դարձյալ ասելու է՝ ո՛չ։

Ես միշտ շեշտը դնում եմ այն փաստի վրա, որ զինադադարից ի վեր (1994) ադրբեջանցիները հասել են իրենց ուզածին՝ առանց որևէ զիջման գնալու, մենք ամեն ինչ տվել ենք՝ Լևոնն ուզում էր տալ տարածքները, Ղարաբաղը դնել ինքնավար Ադրբեջանի մեջ, Քոչարյանը ստորագրեց Մադրիդյան սկզբունքները, իսկ Սարգսյանն ուզում էր դրանք իրագործել։ Ուզում եմ ասել, որ երեք նախագահներն ունեին պարտվողական կեցվածք, իսկ այժմ այդ էջը փակված է։ «Ռոբերտ-Լևոն-Սարգսյան» կամ «Լևոն-Սերժ-Քոչարյան», կամ «Սերժ-Ռոբերտ-Տեր-Պետրոսյան» (միտումնավոր եմ այսպես ասում) պարտվողական կեցվածք ունեին. Դիվանագիտության մեջ կարևոր միջնորդները՝ երեք համանախագահները ընդհանրապես ճնշում են գործադրում ավելի թույլ ու պարտվողական օղակին։ Երկու վայրկյան անկեղծ և տրամաբանական խոսենք։ Եթե 25 տարվա մեջ իբրև արդյունք ունենք այդ պարտվողական Մադրիդյան սկզբունքները, որ շատերի համար կապիտուլյացիայի նման փաստաթուղթ է, ինչո՞ւ այդքան մեծ մարտական հաղթանակ ունեցանք 1994-ին։ Այդ զոհողությունները Մադրիդյան սկզբունքների համա՞ր էին, սա՞ է մեր եռյակ Լևոն-Ռոբերտ-Սերժի ցույց տված արդյունքը։

Քանի որ հայերը մինչև 2018 թվականը հենց այդպիսի կեցվածք ունեին, այդպես էլ վարվում էին։ Եթե հիշում եք, 2010 թվականին Սերժ Սարգսյանը, որպես նախագահ, ԵԱՀԿ տարվա ժողովին հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր սադրանքներն ու դիվերսիոն գործողությունները Ղարաբաղի դեմ՝ մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը։ Ի՞նչ եղավ հետո, դադարեցրեց Ալի՞ևը, չեղա՞վ քառօրյա պատերազմը, Սերժ Սարգսյանը ճանաչե՞ց Ղարաբաղի անկախությունը։ Երբ քո նախագահն իր խոսքի տերը չի լինում, ինչո՞ւ եք ուզում, որ ադրբեջանցիները հարգեն քեզ։ Ինչո՞ւ ես ուզում, որ Մինսկի խմբի համանախագահները հարգեն քեզ. Օրինակ՝ Ֆրանսիայում ֆրանսիացի դիվանագետները ծիծաղում են՝ լսելով Լևոն, Ռոբերտ կամ Սերժ անունները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ադրբեջանցիները միայն ու միայն հարգում են ուժի հարաբերությունները, ուրիշ ոչ մի բան։ Ես չեմ ասում, որ մեր բոլոր դիվանագետները անմակարդակ էին, նրանք հետևում էին նախագահների ասածին, բայց մեր բոլոր նախագահները պարտվողական դիրքորոշում են ունեցել, հետևաբար, ինչո՞ւ էին ուզում, որ ադրբեջանցիները մեզ հարգեն. նույնիսկ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցեցին, բայց չեն գործարկել։ Զարմանալի բան չկա, որ ադրբեջանցիները նման կեցվածք ունեն։ Երբ ընդունում ես, որ քեզ ապտակ են տալիս, ոչ մի կերպ չես պատասխանում՝ կոշտ ձևով, քեզ կշարունակեն խփել։ Ես ասում եմ և պնդում, որ 2018 թվականին նոր հանգրվան է բացվել, Լևոն-Ռոբերտ-Սերժ մտածելակերպ այլևս գոյություն չունի, կա նոր մտածելակերպ, նոր գործելակերպ և նոր գաղափարներ։ Ադրբեջանցիներն ու միջնորդները գտնվում են նոր խաչմերուկի առջև՝ կա՛մ Ղարաբաղը միանում է Հայաստանին, կա՛մ վերադառնում բանակցությունների սեղանին։

Դուք նշեցիք, որ հանդիպելն ավելի լավ է, քան կրակելը։ Բայց արդյո՞ք այս հանդիպումը կարող է երաշխիք լինել, որ Ալիևը նորից չի դիմի ռազմական գործողությունների, չէ՞ որ 2016-ից առաջ էլ բանակցությունները դադարեցված չէին։

-Մինսկի խմբի 23 տարվա ընթացքում պրոցեսը հիմքի վրա դրվեց, Մադրիդյան սկզբունքները մշակվեցին, բայց արդյունքը եղավ քառօրյա պատերազմը։ Մենք արձանագրում ենք այդ արդյունքը։ Նույնիսկ քառօրյա պատերազմից հետո, երբ ի հայտ եկան Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, արդյո՞ք որևէ բան փոխվեց, ո՛չ։ Ուրեմն սա նշանակում է, որ մենք գնում ենք դեպի փակուղի, բայց այդ փակուղին մենք չենք ստեղծել։ Մենք քաջալերեցինք, ասացինք՝ զիջումների, փոխզիջումների ենք պատրաստ, բայց Ադրբեջանը ոչինչ չզիջեց։ Իրենց համար պատերազմը վերջացած չէ, կա միայն զինադադար, իսկ եթե գնալու են դեպի պատերազմ, պետք է շատ լավ մտածեն։ Այս անգամ մեր առաջնորդը Սերժ Սարգսյանը չէ, իշխանությունների թիկունքին ողջ ժողովուրդը կա, կա վստահության մթնոլորտ։

Նույնիսկ նախկին իշխանություններն են խոստովանում հիմա, որ մենք շատ հեռուն ենք գնացել պարտվողական, թույլ դիվանագիտություն մշակելով։ Եթե միջնորդները չեն կարողանա կանխել պատերազմը, ու Ադրբեջանը գնում է դեպի պատերազմ, ապա թող լավ մտածեն, որովհետև Ադրբեջանի իշխանությունները զորավոր չեն։ Սա ստվարաթուղթ պետություն է: Իշխանության և հասարակության միջև փոխվստահություն չկա։ Պատերազմ սկսելը մեծ պատասխանատվության տակ կդնի Ալիևին, հակահայ լինելը շատ հեշտ է, հայհոյելը հեշտ է, բայց մեզ հաղթելն այդքան էլ հեշտ չէ, և պատերազմ սկսելը հեշտ բան չէ, ե՞րբ է սկսելու, ե՞րբ է վերջանալու պատերազմը։

Անկասկած, Փաշինյանի հանդեպ կա այդ վստահությունը, և հնարավոր պատերազմի դեպքում ժողովուրդն առանց մի վայրկյան մտածելու կկանգնի իր կողքին, բայց արդյո՞ք կեղծ օրակարգ չէ խոսել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին՝ այն դեպքում, երբ հակառակորդը հայատյաց քաղաքականություն է վարում։

-Շատ խելացի, մարտավարական մոտեցում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը և իր շուրջ հավաքված դիվանագետները խելամիտ են գործում։

Մենք ինչ-որ տեղ հույս ունենք, որ թավշյա հեղափոխությունից հետո այնտեղ էլ ինչ-որ բան կփոխվի։ Փաշինյանը դա սրտանց է ասում, նշում է, որ մենք Ադրբեջանի ժողովրդի հետ խնդիր չունենք, խնդիր ունենք Ադրբեջանի իշխանությունների հետ։ Փաշինյանի ասածներն ամենևին էլ տկարության նշան չեն, պետք է իսկապես տարանջատել իշխանությանը և ժողովրդին։ Եվ Փաշինյանն այդ տարանջատումը դնում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում