Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է հեռանալ «Արսենալից»:
Ինչպես հայտնում է Mirror-ը, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հրաժարվել Մխիթարյանի և Օզիլի ծառայություններից, քանի որ ֆուտբոլիստները ամենաբարձրն են վարձատրվում լոնդոնյան կազմում, իսկ Էմերին ցանկանում է այդ գումարն առավել նպատակային օգտագործել: Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական ստանում է 180 հազար, իսկ Օզիլը` 350 հազար ֆունտ:
Իսպանացի մասնագետի կարծիքով, այդ գումարներով «Արսենալում» կարող է ամրապնդել պաշտպանության ու հարձակման գոտիները: