Լուրեր
ՀՀԿ-ականները թաշկինակներն առած՝ լացուկոծ էին դրել. Փաշինյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողների 0 պրիտենզիայի մասին
  • 11:59
  • 2019-03-27
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Տնտեսությունից անցում կատարելով դեպի քաղաքականություն՝ վարչապետն ասաց. «Ոչ ոք չի խոսում և չի նկատում, որ մեր երկրից ընդհանրապես դուրս է եկել ընտրություններ կեղծել հասկացությունը»:

Նրա խոսքով՝ եթե մեկ տարի առաջ քաղաքացուն ասվում էր, թե ձեր մեկ քվեով դուք կարող եք որոշել երկրի քաղաքական ուժերի, վարչապետի, նախագահի ճակատագիրը, մեզ ասում էր՝ «դավայ, դավայ». «Բայց այսօր դա ոչ ոք կասկածի տակ չի դնում»:

Նա անդրադարձավ ՀՀԿ ներկայացուցիչների՝ ԵԽԽՎ-ում բարձրացրած բողոքներին. «ԵԽԽՎ միջանցքներում թաշկինակներն առած՝ առավոտից իրիկուն լացուկոծ էին դնում, թե՝ վայ, մեզ էստեղ հետապնդում են, հալածում են: Նրանք կարծում էին, թե այն մանիպուլյացիաները, որ իրենց հաջողվել էր անել իրենց իշխանավարության տարիներին, կհաջողվի հիմա էլ հակառակ պրոցեսն անել»:

Վարչապետը նշեց, որ երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ, սակայն, ԵԽԽՎ համազեկուցողները եկել են ու այցի արդյունքներով՝ «0 պրիտենզիա ՀՀ կառավարության նկատմամբ, 0 կասկած: Սրանք բաներ են, որ չի նկատվում, ինչպես չի նկատվում առողջությունը»:

Նա հավելեց, որ տեղի ունեցած փոփոխությունները ՀՀ-ում միլիոնավոր մարդկանց գործունեության արդյունք են:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *