Ռուսաստանում զավեշտալի դեպք է գրանցվել: Վորոնեժի բնակչուհին ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել: Այս մասին հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Միջադեպը գրանցվել է անցյալ շաբաթվա սկզբին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն երեկ:
Հիմա 1986 թ. ծնված կինը գտնվում է վերակենդանացման բաժնում: Բժիշկները կարծիք են հայտնել, որ մոտ 50 մետր բարձրությունից ընկնել ու չմահանալ հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընկնողն ամբողջությամբ թուլացնում է մկանները:
Ոստիկանությունն այս պահին իրականացնում է հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք երկու երեխաների մոր ընկնելու միջադեպը կրիմինալ պարունակում է:










































