Սիրիայի իշխանությունները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ Գոլանի բարձունքների իրավիճակի հետ կապված, հաղորդում է AFP-ն։
«Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ Գոլանի բարձունքների հետ կապված»,-գրել է գործակալությունը։
Մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու մասին փաստաթուղթ է ստորագրել։