Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նիկոլ Փաշինյանի դժվարին երկընտրանքը

«Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին։ Կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չէ ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի։ Ուզում եմ ասել, որ կառավարությունում էլ մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև, եթե որևէ խոսակցություն մենք սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի»,- այսօր Գիտությունների Ազգային ակադեմիայում ունեցած ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գիտության ֆինանսավորման պակասի մասին մշտական խոսակցություններին։

«Պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչքան փող կա և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, պետք է խոսել նրա մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում… Ես առաջարկում եմ, որ մենք ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք։ Երբ որ հստակ ձևակերպենք մեր ցանկություններն ու անելիքը, կարծում եմ, փող միշտ էլ կգտնվի։ Նպատակներն ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե մենք այս պահին ինչքան փող ունենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Թեև Նիկոլ Փաշինյանի ելույթը վերաբերում էր գիտության ֆինանսավորմանն ու խնդիրներին, սակայն նրա հայտարարության մեջ շոշափվում է շատ կարևոր, սկզբունքային, հայեցակարգային հարց, որը կարող ենք տարածել նաև այլ ոլորտների և ընդհանրապես պետական կառավարման վրա։ Ընդունված տեսակետն այն է, որ Հայաստանն այսօր ունի փողի, շատ փողի անհրաժեշտություն։ Հենց դրանով են գրեթե բոլորը պայմանավորում հայտարարված տնտեսական հեղափոխության իրագործումը։ Ընդհանուր ընկալումն ու պատկերացումն այն է, որ կլինի փող, տեղի կունենա տնտեսական հեղափոխությունը և հակառակը։

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կոնցեպտը, սակայն, ճիշտ հակառակն է, որ պետք է սկսել ոչ թե փողից, այլ գաղափարից։ Ըստ այս սկզբունքի, լավ գաղափարի դեպքում կգտնվեն նաև այդ գաղափարի ֆինանսավորման աղբյուրները։ Նիկոլ Փաշինյանը միանգամայն իրավացի է։ Այսօր ողջ աշխարհում առաջնային է համարվում ոչ թե փողը, այլ գաղափարը։ Աշխարհում իրականում կա փող, շատ փող և այդ փողը գնում է գաղափարների հետևից։ Ասվածը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ ու առավել ևս՝ մասնավոր ֆինանսական միջոցներին։ Եվ ուրեմն, Հայաստանի խնդիրը, հայտարարված տնտեսական խնդիրը ոչ թե ֆինանսների բացակայությունն է, ինչպես թվում է առաջին հայացքից, այլ կենսունակ ու մրցունակ գաղափարները, ծրագրերը։ Այդպիսի գաղափարների մշակողն ու գեներացնողը առաջին հերթին պետք է լինի իշխանությունը, որոնք դրանք կտրանսֆորմացնի արդեն համապատասխան բարեփոխումների տեսքով։ Եվ հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս հակադրությունը Նիկոլ Փաշինյանի նշած հայեցակարգի ու նրա ղեկավարած կառավարության գործունեության միջև։ Կառավարությունը գոնե առայժմ չի կարողանում ներկայացնել այնպիսի գաղափարներ ու ծրագրեր, որոնք Հայաստանը գրավիչ կդարձնեն տեղական ու հատկապես օտարերկրյա ներդրողների համար։ Եվ եթե խնդրին մոտենում ենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, նշանակում է, որ տնտեսական հեղափոխության խոչընդոտը ոչ թե փողի, այլ այնպիսի գաղափարների բացակայությունն է, որոնք կկլանեն, դեպի իրենց կքաշեն տեղական ու միջազգային փողը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կարևորը ոչ թե փողն է, այլ ճիշտ նպատակների սահմանումը։ Նա կրկին իրավացի է։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ նրա իսկ ղեկավարած կառավարությունը չի սահմանում այնպիսի նպատակներ ու նպատակադրումներ, որոնք կապահովեն համապատասխան ֆինանսավորում։

Եվ ստացվում է, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ վարչապետի մտածողությունն ու նրա ղեկավարած թիմի կարողականությունը չեն համապատասխանում։ Ճիշտ հակառակը՝ մենք տեսնում ենք, որ կառավարությունը նոր գաղափարների, նոր ծրագրերի ու նպատակների փոխարեն իր ջանքը վատնում է այնպիսի իռացիոնալ քայլերի վրա, ինչպիսին է, օրինակ, Քաղաքացու օրվա հռչակումը։

Իրականում սա միակ օրինակը չէ, որը ցույց է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի միջև առկա խզումը՝ կապված մտածողության, աշխարհայացքի, նպատակադրումների հետ։ Բազմաթիվ այլ հարցերում էլ Նիկոլ Փաշինյանը մտածում է այլ կերպ, քան աշխատում է նրա ղեկավարած թիմը։ Ակնհայտ է, որ մինչև այդ խզումը չվերացվի, երկրում որևէ առարկայական փոփոխություն, առավել ևս տնտեսական հեղափոխություն չի կարող իրականացվել։ Նիկոլ Փաշինյանն այդ առումով կանգնած է երկընտրանքի առաջ՝ կամ նա պետք է հրաժարվի իր հավակնոտ գաղափարներից ու նպատակադրումներից, ինչպիսին է, ասենք, տնտեսական հեղափոխությունը, կամ իր թիմը պետք է համապատասխանեցնի իր սահմանած նպատակադրումների համար պահանջվող չափանիշներին։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում