Այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ Հայաստանը գտնվում է լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ:
«Ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի կոտորածի 27 տարին. անհրաժեշտ է, որ այս հարցի շուրջ լինեն միջոցառումներ, ԱԺ-ի կողմից տարածվի հայտարարություն: Դրանով մենք ինքներս մեզ պեոտք է հիշեցնենք, թե ում հետ գործ ունենք, ում հետ ենք բանակցում»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ դա կլինի ևս մեկ առիթ միջազգային հանրությանը ցույց տալու իրական դեմքը այն պետության, որի հետ մենք այսօր փորձում ենք հասնել ինչ-որ համաձայնության:
Մանրամասները՝ տեսանյութում: