Թուրքիայից Վրաստան է մտել շվեյցարական «Շտադլեր» ուղևորատար գնացքը, որը երթևեկելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:
Գնացքն այս պահի դրությամբ Ախալքալաքի կայարանում է և երկաթուղու վրացական հատվածն անցնելու է թեստայի ռեժիմում: Ախալքալաքի երկաթուղու կայարանի տարածքում հետխորհրդային 1520 կմ երկաթգիծը միանում է եվրոպական 1435 կմ երկաթգծին: