Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մարտի 25-ն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ընդունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ փոխանցելով ՀՀ դատախազության շահագրգռությունը՝ ավելի խորացնելու և ընդլայնելու շարունակվող արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում ՀՀ դատախազության հետ համագործակցության նախանշված ծրագրերի պլանավորմանը, համատեղ նոր ծրագրերի նախաձեռնման հնարավարություններին, քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման արդյունքում եվրոպական չափանիշներին համահունչ քրեադատավարական նոր ինստիտուտների, ընթացակարգերի ներդրման նպատակներին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է հատկապես ՀԲ-ի աջակցությամբ մեկնարկած՝ ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրներում՝ արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության մակարդակի բարձրացմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը և այլ խնդիրների լուծմանը միտված նոր ծրագրում ՀՀ դատախազության մասնակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ՀԲ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացին: Դավիթ Մելքոնյանը նշել է, որ դատախազությունը շահագրգռված է քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից կարևորագույն այդ համակարգի հնարավորինս շուտ ներդրման և գործարկման հարցում՝ միաժամանակ հավելելով, որ դա առավել նպատակային կլինի քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման դեպքում:

Դավիթ Մելքոնյանը նաև հավելել է, որ բոլոր իրավապահ մարմինների համար գործնական մեծ նշանակություն ունի քրեական վարույթների էլեկտրոնային վիճակագրության միասնական համակարգի ներդրումը, ինչը քրեական գործերի թվայնացման համակարգի գործարկմանը զուգահեռ էապես կդյուրացնի ոլորտում ցանկացած բնույթի վերլուծության համար տվյալների համաքագրման և մշակման աշխատանքները: Պարոն Մելքոնյանը հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ևս հնարավոր կլինի համատեղ որոշակի ծրագրեր իրականացնել:

ՀԲ պատվիրակության ներակայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից, ինչպես նաև հակակռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների և մեխանիզմների ներդրման հնարավորություններից: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում 2018թ. ՀՀ իրավապահ մարմիններն ապահովել են աննախադեպ արդյունքներ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պետական կառավարման բոլոր օղակների կողմից այս հարցում դրսևորվող հետևողականությամբ, ինչպես նաև իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմամբ և համագործակցության պատրաստակամությամբ: Դավիթ Մելքոնյանը նաև նշել է, որ ՀՀ դատախազությունն ակտիվորեն ներգրավված է հակակռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն, մասնավորապես պետությունից հափշտակված ակտիվների վերադարձմանը միտված նոր իրավական մեխանիզմների ստեղծմանը և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների ներդրմանն ուղղված՝ ներկայումս ընթացող աշխատանքներում:

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում