Tuesday, 23 04 2024
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00

Ահա, թե ինչից է դուրս եկել Հայաստանը. երկու հեղափոխության հրատապությունը

Թեկուզ միմյանց հետ հին հարաբերություններ պարզելու, հաշիվներ մաքրելու, կամ թեկուզ միմյանց հաշվին ներկայումս լավ տեղավորվելու մղումով, այդուհանդերձ, նախկին համակարգի տարբեր ներկայացուցիչների, տարբեր ժամանակահատվածներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց միմյանց հասցեին մեղադրանքներն ու հիշեցումներն այդուհանդերձ ունեն հանրային մի դրական նշանակություն, կամ գուցե երկուսը: Երկուսը, քանի որ մեկն այն է, որ այդպիսով հանրությունը ստանում է ոչ վաղ անցյալի պատմությունը, այսպես ասած, բացահայտելու հնարավորություն, եթե, իհարկե, դրան նետում է քննական, ոչ թե երկրպագուական հայացք՝ այս կամ այն աղբյուրի հանդեպ համակրանքով կամ հակակրանքով: Մյուս դրականն այն է, որ հանրությունն այդուհանդերձ տեսնում է, թե ինչ համակարգի հետ է գործ ունեցել քառորդ դար, թե ինչ բարքեր, հարաբերություններ, ինչ որակներ են եղել պետության կառավարման ասպարեզում և, ըստ այդմ, ինչ համակարգային ճահճից է դուրս եկել Հայաստանը:

Եվ այստեղ է առանցքայինը՝ հանրությունը տեսնում է, թե ինչպես չի կարելի որևէ կերպ թույլ տալ, որ այդ ամենը վերստին կրկնվի, և Հայաստանը վերադառնա այնտեղ, որտեղից դուրս է եկել կամ առնվազն դուրս է գալիս: Ընդ որում, այստեղ չի կարելի թույլ տալ ձևակերպումը՝ պետք է ընկալել և դիտարկել ոչ միայն անվանապես, կամ դեմքերով: Այսինքն՝ չի կարելի թույլ տալ ոչ միայն նախկին համակարգի դեմքերի վերադարձը, ովքեր էլ լինեն, որ ժամանակաշրջանից էլ լինեն, այլ չի կարելի թույլ տալ, որ նախկինը որևէ կերպ վերարտադրվի որևէ նոր դեմքով, նոր փաթեթավորումով, նոր անվանումով: Սակայն այստեղ էլ առաջ է գալիս մյուս հարցը: Իսկ ինչպե՞ս թույլ չտալ:

Թավշյա հեղափոխությունը տվեց ինչպես հեռացնել հարցի պատասխանը, սակայն ակնառու է, որ ինչպես թույլ չտալ հարցի պատասխանը չի կարող լինել թավշյա հեղափոխության մեջ: Այն կարող է լինել տնտեսական հեղափոխության մեջ, այն կարող է լինել արժեքային հեղափոխության մեջ:

Դրանց շնորհիվ է, որ հանրությունը կանխարգելելու է նախկին համակարգի վերադարձի կամ վերարտադրության որևէ հնարավորություն, բառի պատկերավոր, փոխաբերական իմաստով պատռելու է նախկին համակարգի և բարքերի որևէ կոմուֆլյաժի փորձ, որ կարվի այս կամ այն, այսպես ասած, երիտասարդական կամ նորարարական փաթեթավորումով, բայց որի հետևից շատ թափանցիկ կերպով երևալու են արմատները կամ ականջները: Տնտեսական հեղափոխություն և արժեքների հեղափոխություն, որոնք փոխելու են Հայաստանում կապիտալի միջավայրերն ու հարաբերակցությունը, և փոխելու են հանրային միջավայրերը, հասարակական-քաղաքական ինստիտուցիոնալ միջավայրը: Դրան այլընտրանք չկա: Հանրությունը պետք է արագորեն զարգացնի այդ ուղղությունները, զարգացնի հանրային ինստիտուտները, ընդ որում՝ իշխանությունից անկախ:

Այն, որ այդ հրամայականն առաջին հերթին կանգնած է իշխանության առաջ, այստեղ որևէ խոսք անգամ լինել չի կարող: Սակայն այստեղ հանրությունը պետք է շահագրգռված լինի իշխանությունից ոչ պակաս, ձգտելով անգամ լրացնել իշխանության բաց թողածն էլ, որովհետև այդ դաշտում բաց թողածը լինելու է համակարգային բացթողում, որը հարվածելու է ամբողջ հանրությանը: Միևնույն ժամանակ, իշխանության հետ այդ հարցում շահերի համադրումով հանդերձ, հանրությունը, հասարակական-քաղաքական արդիական օրակարգի կրող շրջանակները ունեն նաև իրենց ավելի լոկալ շահը, սակայն հանրային, պետական շահի տիրույթում: Դա նոր նշաձողերով և որակներով, նոր բովանդակության գեներացիայով իշխանությանը քաղաքական մրցակցության բարձր տեմպ հաղորդելու և պատասխանատվության տակ պահելու շահն է: Բայց դրա համար էլ անհրաժեշտ է, որ այդ շրջանակները ձևակերպեն, գիտակցեն ու իրացնեն նաև սեփական պատասխանատվությունը՝ իշխանությունից անկախ:

Այստեղ հենց այն հարցն է, որտեղ բոլորը աշխատելով իրենց համար, սպասարկում են առաջին հերթին համայն հանրության և պետության, իսկ ընդհանրապես համայն հայության շահը, առանց չափազանցության և պաթոսի տպավորության: Որովհետև Հայաստանի արդիականացումը, Հայաստան անվան համաշխարհայնացումն ու կապիտալացումը լրացուցիչ հնարավորություն է լինելու նաև հայկական Սփյուռքի համար, իրենց բնակության երկրներում, որովհետև Հայաստանի հեղինակությունն ինքնաբերաբար հեղինակություն, ըստ այդմ նաև տեղային հնարավորություն է լինելու իրենց համար: Այդ իմաստով էլ կարևոր է դառնում նաև սփյուռքյան հայկական կազմակերպությունների ներդրումը, սփյուռքահայ շրջանակների ներդրումը Հայաստանում տնտեսական և արժեքային հեղափոխություններում, որպեսզի հիմնավորապես կանխարգելվի նախին իշխող համակարգի ոչ միայն վերադարձի, այլ նույնիսկ եղանակ ստեղծելու հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում