Friday, 01 12 2023
Կալանավորվել է Երևանի «Մուշական–Ջրաշեն» գերեզմանատան վարիչը
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն իրականացվել է շուրջ 15 տոկոսով
Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել
22:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել է Հայաստանում սիմուլյացիոն ԲԿ ստեղծելու հնարավորությունը
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում
Ճամբարակ-Վահան և Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում
Ինչ է կատարվում Հայաստանի երկնքում
Podcast կարևորի մասին
Ուղիղ․ «Հայասաթ-1»-ի պատմական թռիչքը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Արա Ֆիդանյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Հանդիպել են ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ
Երևանի քաղաքապետը և Չինաստանի դեսպանը կարևորել են քաղաքների մակարդակում գործակցության ընդլայնումը
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Շանհայում այցելել է տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն
Վարչապետին է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը
Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը․ ՀՀ նախագահի ելույթը COP 28-ում
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ Վահագն Խաչատուրյան
Ինչու՞ է Երևանը ջուր լցնում «Արևմտյան Ադրբեջանի» ջրաղացին
18:50
Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման բարեփոխումների կոչ է արել

Նոր «վստահության ճգնաժամ» Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ

Հայաստանի արտաքին քաղաքականության գրեթե ցանկացած գնահատական կենտրոնանում է Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնությունից խիստ կախման մեջ լինելու վտանգ վրա: Եվ չնայած նման գնահատականներն ավելի քան հիմնավորված են՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից եկող նոր, անսպասելի մարտահրավերի առաջ է կանգնել, որն անմիջականորեն սպառնում է Հայաստանին արտաքին քաղաքական 2 տարբեր ուղղություններով:

Չնայած բավականին հին և կայուն երկկողմ հարաբերությունների պատմությանը՝ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ բացահայտ և ինչ-որ առումով ագրեսիվ քննադատությամբ հանդես եկավ Իրանի հետ ունեցած հարաբերությունների և Սիրիայում իրականացվող առաքելության պատճառով։ Մինչ ամերիկյան կողմը փորձում էր իր գրոհը մեղմել օգնության և աջակցության խոստումներով, ԱՄՆ-ի հաստատակամ քննադատական տոնը Հայաստանում «վստահության ճգնաժամի» պատճառ դարձավ՝ կանգնեցնելով ամերիկյան պատժամիջոցների հավանականության վտանգի առաջ:

Այս ճգնաժամը որոշակիորեն ուրվագծվեց 2018 թվականի հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ժամանակ։ Իբրև ամերիկյան քաղաքական գործիչ՝ Բոլթոնը հայտնի է իր նեոպահպանողական, կոշտ դիրքորոշմամբ: Հայկական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում նա զգուշացրեց, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Հայաստան-Իրան զարգացումներին։ Այս զգուշացումը Թրամփի վարչակազմի «բաժանող-պառակտող դիվանագիտության» վառ օրինակ էր, նաև համապատասխանում է նաև Վաշինգտոնի կողմից ընկերներին և գործընկերներին գժտության տանելու միտումին՝ մինչ ԱՄՆ-ը հաշտեցնում և հանգստացնում է մրցակիցներին ու ընդդիմադիրներն։

Ավելին, Թրամփի վարչակարգից ստացված և Բոլթոնի բարձրաձայնած հաղորդագրությունը խնդիր ուներ Հայաստանին զգուշացնելու, որ ԱՄՆ-ն ճնշումը չի թուլացնելու՝ նպատակ ունենալով Իրանին ծնկի բերել, և այդ առումով Իրանի հետ Հայաստանի սահմանը շատ կարևոր է։

Բոլթոնի սպառնալիքների տոնը մի փոքր մեղմելու համար այլ ամերիկյան պաշտոնյաներ փորձում էին քաջալերել Հայաստանին՝ շեշտադրում անելով ավելի դրական բովանդակությամբ հաղորդագրությունների վրա։ 2018 թվականի հոկտեմբերին ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը իր հայաստանյան այցը եզրափակելիս խոստացավ, որ չնայած Վաշինգտոնը կառավարության փոփոխությունից հետո արդեն 14 միլիոն դոլար հավելյալ օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ կշարունակի աջակցել Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն քայլերին և ծրագրերին երկրի տնտեսության դիվերսիֆիկացիան ապահովելու և ներդրումային կլիման բարելավելու նպատակով։

Ավելի ուշ, ի հեճուկս Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերահաստատման, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի դեկտեմբերին հնչեցրած «Իրանի հետ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունները խորացնելու» խոստմանն ի պատասխան Թրամփի վարչակազմը հանդես եկավ ևս մի սպառնալիքով։ Սրան հետևեցին հետկուլիսային քաղաքական ճնշումներ, որոնք թիրախավորել էին իրանական բանկերի և ավիաուղիների աշխատանքը Հայաստանում։

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կոնֆրոնտացիայի մեկ այլ կարևոր կետ էր Սիրիան, որտեղ Հայաստանը մարդասիրական առաքելություն էր ուղարկել: Սա Արևմուտքը դիտարկեց իբրև աջակցություն Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին։ Անկախ իրական շարժառիթներից՝ ԱՄՆ պետդեպարտամենտը բավականին խիստ հայտարարությամբ հանդես եկավ 2019-ի փետրվարին՝ շեշտելով, որ Վաշինգտոնը սիրիական ռազմական ուժերի հետ որևէ գործակցություն չի սատարում։ Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած 83-հոգանոց խմբի տեղակայումը Սիրիայում բացառապես մարդասիրական բնույթ ունի։ Կառավարության քաղաքականությանը աջակցող հավելյալ հիմնավորման մեջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը շեշտել էր, թե «մասնագետների հումանիտար առաքելությունը Սիրիա մեզ համար շատ կարևոր է, քանի որ առաջնահերթ նպատակ ունի ապահովելու այնտեղ բնակվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև Սիրիայի խաղաղ բնակչության անվտանգությունը»։

Իր հերթին, Ռուսաստանը, այնուամենայնիվ, հնարավորությունը բաց չթողեց Հայաստանի ոչ դիվանագիտական քայլն օգտագործելու, այսինքն՝ ինքնահաստատվելու համար: ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարեց, որ ԱՄՆ-ն խառնվում է Հայաստանի ներքաղաքական գործերին, և շեշտեց, որ Մոսկվան հայ ժողովրդի անվերապահ վստահության մանդատը ստացած հայաստանյան իշխանություններին հորդորում է դիմակայել անթաքույց արտաքին շանտաժին ու ճնշումներին և որոշումներ կայացնելիս հաշվի առնել բացառապես ազգային ինքնիշխան շահը։ Կարասինը այնուհետև անդրադարձավ Ուկրաինայի և Վրաստանի ողբերգական ճակատագրերին, որոնք, ըստ նրա, անտարբերության են մատնվել Արևմուտքի կողմից, ինչը Հայաստանի համար պետք է որ բավարար զգուշացում լինի։ Չնայած Կարասինի կոպիտ հռետորաբանությունը հայաստանյան քաղաքականության վրա առանձնապես ազդեցություն չունեցավ, այնուամենայնիվ, դա Հայաստանին որոշակիորեն ներքաշեց ՌԴ-Արևմուտք դիմակայության մեջ, ինչից Հայաստանը ջանասիրաբար խուսափում էր:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ միշտ պայմանավորված է եղել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների որակական կոմպոնենտով։ Այդպիսի մոտեցումը հետևողականորեն պահպանվել է Օբամայի և Բուշի վարչակարգերի օրոք։ Հայաստանի ռուսամետ բնորոշմանը նպաստել է նաև Իրանի և Թուրքիայի տարածաշրջանային գործոնը։ Սակայն հաշվի առնելով Թրամփի վարչակազմի անկանխատեսելիությունը և ոչ ավանդական բնույթն ու նաև նախագահ Թրամփի կասկածելի կապերն ու կոմերցիոն գործարքները Ռուսաստանում՝ Նահանգների այդ ավանդական մոտեցումը Հայաստանի նկատմամբ կարծես փոխվել է՝ Թրամփի վարչակազմի մոտ նոր հարցեր առաջ քաշելով ներկայիս Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ:

ԱՄՆ քաղաքական դիրքորոշման մեջ փոխվել է նաև Հայաստանի և Իրանի փոխգործակցությանը մատների արանքով նայելու նախկին մոտեցումը՝ չնայած այն փաստին, որ Հայաստանը նախկինում հետևողականորեն հաշվի է նստել ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա դրված բոլոր պատժամիջոցների հետ՝ Իրանը դիտարկելով իբրև այլընտրանք Ռուսաստանից մեծ կախվածությունը որոշակիորեն հավասարակշռելու համար։ Հաշվի առնելով Վաշինգտոնի անհանդուրժողական վերաբերմունքը Իրանի նկատմամբ՝ նոր խաղի կանոններ են սահմանվել, որոնցով Իրանի հետ ցանկացած նոր նախաձեռնություն կամ գործակցություն սպառնում է Հայաստանին Միացյալ Նահանգների բացասական արձագանքի վտանգով:

ԻՐԱՆԻ ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհագրությունը, իհարկե, որևէ երկրի համար նպատակահարմարությամբ պայմանավորված չի փոխվում: Հայաստանը բացառություն չի կազմում, և երկու փակ սահմանների առկայության դեպքում Իրանի հետ նրա հարաբերությունները երկրորդային, բայց կենսական նշանակություն ունեն՝ իբրև Վրաստանի միջոցով առևտրային միջանցքին այլընտրանք: Իրանի հետ փոխգործակցությունը նաև պայմանավորված է տնտեսական փոխադարձ օգուտով. Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է առնվազն 40 տոկոսով՝ 2018-ին հասնելով 364 միլիոն դոլարի։ Չնայած Հայաստանի՝ Իրանի համար կամուրջ դառնալու հնարավորությունները սահմանափակ են, այնուամենայնիվ, դրանք իրատեսական են, և Հայաստանը այդ ռազմավարական առավելությունն ուզում է օգտագործել Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար։

Ռազմավարական այդպիսի մի առավելություն է Հայաստանի՝ տարածաշրջանում Իրանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված միակ երկիրը լինելու փաստը, ինչը Իրանին մեկուսացումը մեղմելու որոշակի հնարավորություն է ընձեռում։ Մեկ այլ առավելություն կարելի է համարել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, որը Հայաստանին Իրանի համար դեպի ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ տանող տարանցիկ հարթակ, կամուրջ դառնալու հնարավորություն է ընձեռում։ Հայաստանի համար նույնքան շահեկան է Արևմուտքի համար դեպի իրանական շուկա տարանցիկ հարթակ դառնալը:

Երրորդ առավելությունը. չնայած Իրանը ծովային ճանապարհով առևտուր է իրականացնում Ռուսաստանի հետ՝ Կասպից ծովով և Արևմուտքի հետ՝ Պարսից ծոցով, Հայաստանը ցամաքային այլընտրանք կարող է առաջարկել Իրանին։ Ցամաքային ճանապարհը մեծ պոտենցիալ ունի՝ ավտոճանապարհային և երկաթուղային հանգույցները ընդլայնելու և ավելի մեծ էներգետիկ ենթակառուցվածքային ցանցեր ստեղծելու առումով, Հայաստան-Իրան գազատար խողովակաշարի գործարկմամբ և Հայաստանին տարանցիկ երկիր դառնալու հնարավորություն ընձեռելով։

Էներգետիկ առումով, ինչևէ, Ռուսաստանը կարող է խնդիրներ հարուցող կողմ լինել, ինչը բնական է, եթե հաշվի առնենք ռուսական «Գազպրոմի» մոնոպոլ դիրքը հայկական շուկայում, և որ «Գազպրոմը» սեփական կամքով իրանական մատակարարներին չի զիջի։ Ներկայումս Հայաստանը տարեկան ներկրում է մոտ 500 միլիոն խոր․ մետր իրանական գազ՝ էլեկտրաէներգիա տրամադրելու համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանից տարեկան բնական գազի ներկրման ծավալը հասնում է մոտ 2 միլիարդ խոր․ մետրի և որ ամենակարևորն է՝ գազի դիմաց վճարվում է սուբսիդավորված ցածր գներով։ Բացի գազի մատակարարման հետ կապված անհավասարությունից՝ հայ-իրանական գազատարի փոքր տրամագիծը թույլ չի տալիս իրանական գազի արտահանում այլ ուղղություններով: Դրա համար նոր գազատարի կառուցում կպահանջվի՝ իրանական գազի ծավալների շոշափելի ավելացումն ապահովելու նպատակով: Ավելին, Իրանից Հայաստան գազ ներկրելու ծավալի մեծացման դեպքում նոր պայմանագրային հիմքեր են անհրաժեշտ ներկայիս բարտերային պայմանավորվածությանը փոխարինելու համար, ինչը նաև կարող է գնի բարձրացում ենթադրել։

Ավելի պրակտիկ դիտանկյունից եթե նայենք՝ էներգետիկ ոլորտից բացի, Հայաստանի առևտրաշրջանառությունը Իրանի հետ մեծացնելու համար ավելի իրատեսական և գրավիչ կոմերցիոն հնարավորություններ կարող է ընձեռել ՏՏ ոլորտը, որը կարևորագույն կոմպոնենտ կարող է հանդիսանալ՝ հաշվի առնելով Իրանի փոքր ավտոմոբիլային և ինքնաթիռների մասերի ներկրումը, ինչպես նաև բարձրակարգ սպառողական ապրանքների ներկրումը։ Շուկայի հնարավորությունները նշված ուղղություններով օգտագործելը դրական գործոն կարող է հանդիսանալ Իրանում ոլորտային պատժամիջոցների մեղմացման գործում, սակայն կոմերցիոն հնարավորությունները զգալիորեն մեծանում են տարիների զսպված պահանջարկով և շահույթի մեծ մարժայով։

ԻՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ

Հայկական արտաքին քաղաքականության առնչությամբ Թրամփի վարչակազմի հնչեցրած վերջին սպառնալիքները հիմք ընդունելով՝ իրատեսական մտահոգություններ կան, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ կարող է պատժամիջոցներ կիրառել։ Այնուամենայնիվ, Հայաստանը ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա դրված պատժամիջոցներով ենթադրվող սահմանափակումները չի խախտում և կատարում է իր ստանձնած պարտավորությունները բանկային, ավիացիայի, ահաբեկչության և փողերի լվացման ուղղություններով։ Բայց քանի որ Վաշինգտոնը վճռական է տրամադրված պատժամիջոցները էլ ավելի խստացնելու հարցում, Հայաստանի՝ Իրանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու դեպքում ամերիկացիները կարող են որոշակի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։

Ինչևէ, Հայաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հավանականությունը խիստ փոքր է մի քանի պատճառով։ Առաջինը՝ չնայած Թրամփի վարչակազմի ագրեսիվ տրամադրվածությանը՝ Հայաստանը ներկա պահին նրանց անհանգստությունների կենտրոնում չէ հիմնականում Իրանի հետ ունեցած սահմանափակ առևտրաշրջանառության պատճառով, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում ռազմական կամ անվտանգության կոմպոնենտի բացակայությամբ պայմանավորված:

Երկրորդ գործոնը, որը պատժամիջոցները անհավանական է դարձնում, հայ-ամերիկյան լոբբին է, որն ամերիկյան Կոնգրեսում ունեցած իր բավական մեծ ազդեցիկությամբ ի զորու է կասեցնել Հայաստանի դեմ Սպիտակ տան կողմից նախաձեռնվող քայլերը:

Եվ երրորդ գործոնը այսօրվա ավելի լայն ռազմավարական համատեքստն է․ ներկայումս ԱՄՆ-ն խիստ զբաղված է վենեսուելյան զարգացումներով, Հյուսիսային Կորեայի խնդրով և, վերջապես, Սիրիայից ու Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման գործընթացով: Արդյունքում՝ թեև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, չնայած աննախադեպ ամերիկյան քննադատական մոտեցմանը, որոշակիորեն նպաստում է վստահության ճգնաժամի խորացմանը, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը անհավանական է:

Էլեն Հոխիկյանը Միացյալ Թագավորությունում ուսանած քաղաքական վերլուծաբան է և 1in.am 1inTV-ում մեկնաբան:

Ռիչարդ Կիրակոսյանը «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրենն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում