Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը Սիրիայի «տարածքային ամբողջականության նկատմամբ աղաղակող ոտնձգություն է»։ Այդ մասին հայտարարություն է տարածել Սիրիայի ԱԳՆ-ն՝ գրում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ որոշումը փաստում է ԱՄՆ-ի աջակցությունը «սիոնիստ զավթիչներին», ինչը, արդյունքում, ԱՄՆ-ը դարձնում է բոլոր արաբների գլխավոր թշնամին։ Դամասկոսը նաև իր անվիճարկելի իրավունքն է համարում բոլոր հնարավոր միջոցներով Գոլանի բարձունքների նկատմամբ իր վերահսկողությունը վերահաստատելը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով Վաշինգտոնը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։