ՌԴ քաղաքացիները կարող է հնարավորություն ստանան Թուրքիա այցելել առանց արտերկրի անձնագրերի՝ ներքին անձնագրերով, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Նա հաղորդել է, որ այս թեմայի շուրջ արդեն բանակցություններ են ընթանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են Թուրքիայի տարածքում մնալ մինչև 90 օր:
Ապրիլի 8-ին Թուրքիայի կառավարությունը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, կմեկնի Ռուսաստան, որտեղ կմասնակցի բարձր մակարդակի Համագործակցության խորհրդի նիստին: