Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Ահմատբեկ Կելդիբեկովը վաղը ժամանում է Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան)։
Կելդիբեկովի այցը կշարունակվի մինչև հուլիսի 5-ը։ Ադրբեջանական այցի ընթացքում Կելդիբեկովը հանդիպումներ կունենա իր ադրբեջանցի գործընկեր Օգտայ Ասադովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։