Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Հոկտեմբերի 27-ի բացահայտման միայն մի ձև կա. Նաիրի Բադալյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին լրագրող, 1999թ. «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով կալանավորված, այժմ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած Նաիրի Բադալյանը:

Պարոն Բադալյան, Վահան Շիրխանյանը բաց նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ մի քանի դրվագով անդրադարձ կա նաև Հոկտեմբերի 27-ին։ Այս օրերին, երբ ակտիվորեն քննարկվում է Շիրխանյանի նամակը, տարբեր կարծիքներ են հնչում դրանում առաջ քաշված փաստերի վերաբերյալ։ Շատ հետաքրքիր են Ձեր դիտարկումները նամակի, հատկապես Հոկտեմբերի 27-ի դրվագների առնչությամբ։

– Կարդացի Շիրխանյանի բաց նամակը։ Ես, բնականաբար, որևէ բան չգիտեմ ու չեմ կարող իմանալ Շիրխանյանի բաց նամակում շարադրված նրա առանձնազրույցների վերաբերյալ երկրի վարչապետի ու նախագահի հետ։ Բայց կարող եմ խոսել նրա բաց նամակում շարադրված առնվազն մի դրվագի մասին, որ Վազգեն Սարգսյանի թիմը պատրաստվում էր նախագահական ընտրությունների դեռ 1999թ. հոկտեմբերի 27-ից առաջ, ու դրա մասին ես անձամբ դեռ այն ժամանակ տեղեկացվել եմ փոխվարչապետ Վ. Շիրխանյանից։

Բայց շարադրելու համար իմ լսածը ես պետք է մի փոքր նաև հետ գնամ ու խոսեմ այդ շրջանում իմ գործերի մասին, որ նախ՝ հասկանալի լինի, թե ինչ պայմաններում ու ինչու է այդ ժամանակ նման կարևորագույն ու գաղտնի  տեղեկությունը ինձ վստահվել, և երկրորդ՝ նաև վերջին շրջանում իմ մասին բավականին սխալ տեղեկություններ են նորից քաղաքական պատճառներով շրջանառության մեջ դնում նույն 27-ի հետ կապված, ու ես սա առիթ եմ համարում նաև այդ անճիշտ լուրերի հիմնազրկությունը փաստարկելու համար։

Ինչևէ, դեռ 1999թ. գարնանը ինձ հայտնի էր, որ պաշտպանության նախարար, այնուհետև վարչապետ Վազգեն Սարգսյանի թիմը որոշակի հիասթափություն ուներ Ռ. Քոչարյանի նախագահությունից։

1999 թ. գարնանը պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի պատվերով ու փոխնախարար Շիրխանյանի համակարգմամբ զանգվածային սոցիոլոգիական հետազոտություն էի անցկացրել, թե Վ. Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը, որ ընդդիմադիր ուժի հետ դաշինք կազմելու դեպքում կարող էր առավել համոզիչ հաղթանակ տանել մայիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում, և հետազոտության արդյունքով առաջարկել էի Կ. Դեմիրճյանի ղեկավարած ուժի հետ դաշինքը (ի դեպ, «Հայէլեկտրո» գործարան էլ եմ գնացել և պարոն Կարեն Դեմիրճյանին ներկայացրել մեր հետազոտության արդյունքները, թե ինչու իրենց քաղաքական ուժի համար նպատակահարմար կլիներ Վ. Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության հետ միավորվելը), ինչը և իրականացվեց, ու Վազգեն Սարգսյանն ինձ նշանակեց «Միասնություն» դաշինքի հանրապետական կենտրոնական նախընտրական շտաբի բոլոր հետազոտական աշխատանքների պատասխանատու։

Ավելի ուշ՝ ընտրություններում, Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան «Միասնություն» դաշինքի համոզիչ հաղթանակից ու կառավարության ձևավորումից հետո արդեն փոխվարչապետ Վ.  Շիրխանյանն ինձ գաղտնիքի կարգով ասել է, որ հաջորդ նախագահական ընտրություններում (իմ տպավորությամբ՝ խոսքը գնում էր հերթական ընտրությունների մասին, թեպետ Շիրխանյանի վերջին նամակից հասկացվում է, որ կարող է և արտահերթ ընտրություններ լինեին)  վարչապետ Վազգեն Սարգսյանը պետք է առաջադրվի նախագահ, և արդեն պետք է սկսել վարչապետի իմիջային աշխատանքները, որոնք պետք է վստահվեին ինձ՝ իմ գլխավորած սոցիոլոգիական հետազոտությունների «Լոգոս» կենտրոնի ուժերով։ Սկզբում խոսքը այն մասին էր, որ դա պետք է լիներ կառավարությանը կից հետազոտական կենտրոն, այնուհետև որոշվեց, որ դա ավելի հարմար կլիներ անել «Արմենպրես» գործակալության բազայի վրա։ Ու այդ  չարաբաստիկ հոկտեմբերի 27-ի առավոտյան ինձ արդեն երկու հոգի շնորհավորել էին, որ նախորդ օրը ստորագրած որոշումով վարչապետ Վազգեն Սարգսյանն ինձ նշանակել էր «Արմենպրեսի» տնօրեն։ Ի դեպ, հոկտեմբերի 26-ին ես կառավարության շենքում հանդիպել եմ վարչապետի մամուլի քարտուղար Տիգրան Հակոբյանին ու նրանից հետ եմ ստացել կոռուպցիայի վերաբերյալ վարչապետին մինչ այդ  փոխանցածս նոր հետազոտության ծրագիրն ու հարցաթերթիկը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի ուղղումներով հանդերձ, ու առաջիկա օրերին պետք է նույն Տ. Հակոբյանի միջոցով մի փոքր  կանխավճար ստանայի ու սկսեի հետազոտությունը (կարող եք ճշտել Տիգրան Հակոբյանից)։

Սակայն եղավ այդ զարհուրելի ոճիրը, ու ես, որ ոչ միայն մարդկայնորեն չէի կարող լինել այդպիսի հրեշավոր գործողության մաս, այլև նույնիսկ ամենավերջին սրիկան լինելու դեպքում որևէ մոտիվ չէի կարող ունենալ կոնկրետ այդպիսի  հանցագործությանը որևէ կերպ առնչվելու համար, հայտնվեցի մեղադրյալի կարգավիճակում՝ մարդկանց սպանության գործով, ում հետ ես կապում էի իմ բոլոր մարդկային ու մասնագիտական պլանները, ու ովքեր՝ թե՛ Վազգեն Սարգսյանը և թե՛ Կարեն Դեմիրճյանը, երկուսն էլ անձամբ ինձ շատ լավ էին վերաբերվում։

Շիրխանյանի նամակից հետո Գառնիկ Իսագուլյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսեց Ձեր մասին։ Մասնավորապես այդ հարցազրույցում նա զարմանք հայտնեց, թե ինչպես Վահան Շիրխանյանը դահլիճում չէր, այլ միջանցքում զրուցում էր Ձեզ հետ։ Իսագուլյանը նշել է նաև, որ Շիրխանյանը կառավարության անդամներից ավելի շուտ է եկել Ազգային ժողով, հանդիպել է աստիճանների վրա Ձեզ, Դուք  Շիրխանյանին փոխանցել  եք կարմիր թղթապանակ, ստացել նրանից ինչոր բան։ Եղե՞լ է նման հանդիպում Շիրխանյանի հետ, որի մասին խոսում է Իսագուլյանը, և եթե այո, ապա դա ի՞նչ  թղթապանակ է եղել, ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը։

– Հոկտեմբերի 27-ին ես փոխվարչապետ Շիրխանյանին հանդիպել եմ բոլորովին այլ տեղում ու այլ ժամանակ, ու իմ ձեռքին չի եղել որևէ թղթապանակ, ու ես նրան չեմ փոխանցել որևէ թղթապանակ։

Այս դրվագի Իսագուլյանի ներկայացումը դասական օրինակ է, թե ինչպես են մարդիկ քաղաքական նկատառումներով կեղծ ինֆորմացիաներ մտցնում շրջանառության մեջ, որպեսզի դրանով հիմք ստեղծեն իրենց քաղաքական հակառակորդի վերաբերյալ կեղծ վերսիաներ ձևավորելու համար։

Հոկտեմբերի 27-ին Շիրխանյանը Ազգային ժողով է եկել տեռորիստական ակտից բավականին ժամանակ անց։ Նա մուտք գործեց Բաղրամյան փողոցի կենտրոնական մուտքից, որը փակված էր ոստիկանների կողմից, և ժողովուրդը խմբված էր դրսում։ Ես էլ, գտնվելով դրսում կանգնած ժողովրդի մեջ, բարձր կանչեցի փոխվարչապետ Շիրխանյանին, ասացի, որ շենքում եմ եղել ու ուզում եմ իրեն պատմել տեսածս, նա կարգադրեց ոստիկանին ինձ ներս թողնել, և ես նրան ուղեկցել եմ մինչև շենքի հետևի մուտքը՝ այդ ընթացքում նրան պատմելով մինչ այդ տեսածս։ Իմ ձեռքին որևէ թղթապանակ չի եղել, ու որևէ թղթապանակ ես նրան չեմ փոխանցել։ Այնպես որ՝ Գ. Իսագուլյանը կամ տեղյակ չէ քրեական գործի նյութերին, կամ միտումնավոր խեղաթյուրում է դրանք։

Ընդհանրապես, ցավով պետք է արձանագրեմ, որ իմ անունը նման կերպով հաճախ են փորձում կապել հանցագործների պարագլուխ ավագ Հունանյանի թղթապանակի հետ, ինչի միջոցով  թե՛ քրգործի նախաքննության և թե՛ հետագա գրեթե 20 տարիներին այդ կերպ շատերը  ոչ միայն ինձնից են փորձում պլաստիլինի նման փաստեր ու իրադարձություններ խեղաթյուրելով հանցագործ կերտել իրենց քաղաքական նպատակների համար, այլև այդ օրը ինձ հետ հանդիպած մարդկանցից նույնպես։ Այնպես որ՝ Շիրխանյանի նկատմամբ նման միտումնավոր խեղաթյուրման այս դեպքը այդ առումով միակը չէ։ Որոշ հրեշավոր ուղեղների երևակայությունը հասել էր այնտեղ, որ անգամ փորձել են երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ու Ռուբեն Միրոյանի անունները նույնպես դիտարկել անցանկալի լույսի տակ, ինչ է թե այդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, ես Ազգային ժողովի միջանցքում առանձին-առանձին հանդիպել ու զրուցել եմ նաև ԱԺ նախագահ Կ. Դեմիրճյանի ու փոխնախագահ Ռ. Միրոյանի հետ (Կ. Դեմիրճյանի հետ՝ նրա նախաձեռնությամբ. միջանցքում տեսավ, կանչեց մոտ՝ ասելով, արի տեսնեմ ոնց ես, ու հետաքրքրվեց գործերովս)։

Քոչարյանին ուղղված նամակում Շիրխանյանը Նաիրի Հունանյանին անվանում է ԱԱԾ գործակալ և խոսում նրա վերաբերյալ առկա թղթապանակի մասին: ԱԱԾ պետ Վանեցյանը օրերս այդ մասին ասել էր, որ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Նաիրի Հունանյանի գործակալ լինելու փաստը: Դուք որևէ բան կարո՞ղ եք ասել այդ մասին։

– Ես, բնականաբար, ինչպես ցանկացած այլ սովորական քաղաքացի, որևէ բան չէի կարող իմանալ ու առնվազն մինչև քրգործի նյութերը կարդալը չգիտեի Նաիրի Հունանյանի՝ գործակալ լինելու մասին։

Օգտվելով առիթից՝ մի բան եմ ուզում ավելացնել. ընդհանրապես, Հայաստանում պետք է անցկացվի լյուստրացիա։ Պետք է բացահայտվեն նախկին ԽՍՀՄ տարիներից սովետական, այնուհետ ռուսաստանյան հատուկ ծառայությունների բոլոր գործակալները և օրենքով արգելվի այդ մարդկանց ծառայությունը կարևոր պետական որոշումների ընդունման և/կամ պետական գաղտնիքի տնօրինելու հնարավորություն տվող պետական պաշտոններում։ Ռուսաստանը նույնիսկ եթե ընդունենք դաշնակից երկիր (ինչը խիստ վիճարկելի պնդում է), այնուամենայնիվ, ուրիշ երկիր է, և Հայաստանի պետությունն ու պետական գաղտնիքները պետք է պաշտպանված լինեն այլ երկրների՝ ներառյալ Ռուսաստանը, գործակալների աչքերից։

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նոր թափով քննվում է Մարտի 1-ի գործը։ Դուք հույս ունե՞ք, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացում, նոր քննություն կլինի, թե՞ դա չափազանց ռիսկային եք համարում՝ հաշվի առնելով դրանում արտաքին գործոնների, հատկապես ռուսական գործոնի առկայությունը, ինչպես նաև հայռուսական հարաբերությունների հանդեպ Փաշինյանի ընդգծված զգուշավոր վերաբերմունքը։

– 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճիրը, որը երկրի զարգացումը հետ շպրտեց առնվազն մի քանի տասնամյակ,  Հայաստանի նորանկախ պետականության պատմության ամենասև էջն է։ Ու առանց այդ ոճրի՝ հասարակության վստահությունը վայելող հրապարակային ու արդարության բոլոր պահանջներին բավարարող նոր թափանցիկ  դատաքննության, երկրի զարգացման համար կարևորագույն ներհասարակական կոնսենսուս չի ապահովվի։ Պետականության կայացմանը խանգարող այդ վերքը պետք է բուժել։ Ու այն հնարավոր է բուժել միայն բաց ու թափանցիկ, արդար դատաքննությամբ։

Այդ առումով, իմ համեստ կարծիքով, ճշմարտությունը պարզելու միայն մի ձև կա. ի  սկզբանե պետք է հայտարարվի, որ քննության համար տաբու ուղղություններ չկան, ու քննությունը ոչ թե ի սկզբանե նշանակված մեղավորի կամ մեղավորների մեղքի ապացուցման քաղաքականացված բալագան է լինելու, այլ պետք է ուսումնասիրի բոլոր հնարավոր վերսիաները՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հետքեր տանող, եթե կան այդպիսի հետքեր, ու Հայաստանը, որպես պետություն, ի վիճակի է իր ժողովրդի կամքով հետամուտ լինելու ցանկացած հետքի օբյեկտիվ ու բազմակողմանի ստուգմանը։

Այս առաջին պայմանից անմիջապես բխում է նաև դատաքննության օբյեկտիվության ապահովման երկրորդ անհրաժեշտ պայմանը. քրեադատավարական պրոցեսում ներգրավված ցանկացած անձի՝ լինի դա մեղադրյալ, վկա, ներգրավված փաստաբան, թե մեղադրանքի կողմի ներկայացուցիչ, վերաբերյալ պետք է դատարանով ստուգված ու հաստատված եզրակացություն նախքան դատաքննության սկսելը հրապարակվի, թե արդյոք տվյալ անձը երբևէ հանդիսացել կամ հանդիսանո՞ւմ է որևէ հատուկ ծառայության աշխատակից կամ գործակալ՝ լինի դա Հայաստանի, ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, թե Մոզամբիկի ու Լիխտենշտեյնի, որպեսզի հայաստանյան հասարակությանը պարզ լինի, թե տվյալ անձը 27-ի դատավարությունում ներկայացնում է իրե՞ն, թե՞ որևէ, առավել ևս՝ օտարերկրյա, հատուկ ծառայության մոտիվներն ու շահերը (ինձ համար ինքս կարող եմ պարզճակատ հայտարարել, որ երբևէ որևէ հատուկ ծառայության հետ՝ լինի դա հայաստանյան, սովետական, ռուսական, ամերիկյան, թե Մոզամբիկի ու Մադագասկարի, երբևէ որևէ կերպ չեմ համագործակցել կամ չեմ աշխատակցել)։ Դատավարության բոլոր մասնակիցների վերաբերյալ այդպիսի բացահայտումը հնարավորություն կտար միանգամից մի կողմ դնելու կեղծ ու արդարադատության հետ ընդհանրություն չունեցող շահերի սպասարկումներն ու նաև հետագայում լինելիք շահարկումները:

Բայց դրա համար, նորից եմ պնդում, հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը պետք է քաղաքական կամք դրսևորեն ու հստակ ձևակերպեն, որ իրենք շահագրգռված են ոչ թե գործի բացահայտման որևէ խիստ որոշակի ելքով, այլ պատրաստ են գնալ այնտեղ, որտեղ կտանեն հետքերը։ Անգամ եթե հետքերը տանեն տեղեր, որոնք ի սկզբանե Հայաստանի պետությունը չէր ցանկանա, որ տանեին։

Տաբուներ ու սրբազան կովեր չպետք է լինեն, ու քննությունը վերսկսելը իմաստ կունենար միայն այն դեպքում, երբ, ասենք, Լիտվինենկոյի պնդած վարկածը նույնքան ազատ ու նույնքան թափանցիկ ուսումնասիրվեր, ինչպես այդ գործով ցանկացած այլ վարկած, ասենք՝ թեկուզ թուրքական վարկածը։ Հակառակ դեպքում  դա արդեն օբյեկտիվ քննություն չի լինի, այլ կլինի նոր ռեսուրսների վատնում ու նոր ներհասարակական լարվածություն հարուցող քաղաքական հերթական բալագանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում