Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

Հոկտեմբերի 27-ի սոսկալի գործը կարող է բացահայտվել միայն այն ժամանակ, երբ իրապես անկախ երկիր կլինենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, ՀՀ կառավարությունն առաջարկել է Քաղաքացու օր սահմանել ապրիլի վերջին կիրակի օրը։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է արդարացված այժմ նման նախաձեռնությամբ հանդես գալը։

– Քաղաքացու տոնը հրաշալի կլիներ: Հիշում եմ՝ ժամանակին ՀՅԴ-ն էլ նման մի լավ առաջարկ էր արել: Ինքս շատ կուզենայի, որ Օգոստոսի 11-ը՝ Հայկ Նահապետի՝ հանուն Ազատության տարած հաղթանակի օրը, սահմանվեր Ազատության տոն: Գիտեք՝ շատ քիչ ժողովուրդներ կճարվեն մոլորակի վրա, որ իրենց ծագումը բխեցնեն Ազատությունից: Տոնացույցը ցանկացած ազգի հոգեկերտվածքի, մենթալիտետի, ներկա արժեհամակարգի և ապագայի տեսլականի ամենաճշգրիտ ցուցիչն է: Այնպես, որ Կառավարության նման նախաձեռնությունը երբեք չի կարող ո՛չ ուշ և ո՛չ շուտ լինել:

Այդ առաջարկի ընդդիմախոսները նկատում են, թե դեռ ժամանակը չէ նման տոն սահմանելու։ Արդյո՞ք հարկավոր չէր կապիտալիզացնել հեղափոխության ձեռքբերումները, երկիրը դնել զարգացման հունի մեջ, որից հետո նման տոն կարելի կլիներ առաջարկել։

– Ցանկացած դրական գործընթացի, այդ թվում՝ հեղափոխության, ձեռքբերումները հենց նման բաներով են կապիտալիզացվում, առարկայացվում՝ դադարելով «միֆ, ուղեղային մորմոք ու սրտի հիվանդություն» լինելուց: Քաղաքական, տնտեսական և այլ կարգի հեղափոխությունները սոսկ արձագանքն են Մտքի և Հոգու հեղափոխության, որ հենց նման բաներով է սաղմնավորվում: Հակառակ ծայրից սկսած ազգերը եթե անգամ ժամանակավոր հաջողության են հասել, ապա դա եղել է վաղանցուկ և բուտաֆորիկ:

Հայաստանի գործող իշխանությունները երբեմն քննադատությունների սուր թիրախի տակ են հայտնվում, որոշ քայլեր էլ տարակուսանք են առաջացնում։ Ըստ Ձեզ, պատճառը միայն մի շարք պաշտոնյաների անփորձությո՞ւնն է, թե՞ պետական համակարգում հնարավոր է սաբոտաժի տարրեր լինեն։

– Պատճառները շատ կարող են լինել. թե՛ չկամությունը, թե՛ սաբոտաժը, թե՛ նորերի որոշ անփորձությունն ու ինքնահավանությունը, սակայն ամենից կարևորը հոգևոր արժեքներ կրել-չկրելն է՝ որքանո՛վ երջանիկ ու հպարտ երկիր կերտելու գործին լծվածները Սեր և Նվիրում ունեն, ինչպես Տերյանն էր ասում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել է, թե կառավարության դեմ միլիոնավոր դոլարներ են ծախսում՝ հակաքարոզչություն անելու համար։ Հակահեղափոխական այդ ուժերին կհաջողվի՞ մեծ ռեսուրսներով ջլատել վարչապետի թիմին եւ անվստահություն առաջացնել։

– Նախ՝ հանրային գիտակցման մեջ տարբերակված են ընկալվում Վարչապետն ու իր թիմը. և դա անառարկելի փաստ է: Ապա՝ այս պահի դրությամբ հակակառավարական քարոզչություն իրականացնողները կարող են միայն հուսալ անվերապահ վստահության թույլ սասանում, ոչ ավելին: Ժամանակի ավելի մեծ կտրվածքում, անշուշտ, վերաբերմունքը կփոփոխվի. դա իրերի օբյեկտիվ ընթացք է, որի ընդամենը արագությունների վրա կարող են ազդել այսօրվա չկամները:

Մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց պաշտպանության նախկին փոխնարար Վահան Շիրխանյանի նամակը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին։ Շիրխանյանը Քոչարյանին մի շարք մեղադրանքներ է հղել, որոնք բավական լուրջ են։ Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կունենան այդ բացահայտումները, արդյո՞ք կան նախադրյալներ նաեւ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար։

– Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելն այլ հարց է, բացահայտելը՝ այլ: Պարոն Շիրխանյանի հայտարարությունների հիման վրա պատկան մարմինները պարտավոր են վերաբացել գործը կամ նրան, առնվազն, հրավիրել հարցաքննության: Բայց վստահ եմ, այդ սոսկալի գործը կարող է բացահայտվել միայն այն ժամանակ, երբ մենք իրապես անկախ երկիր կլինենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում