Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Նոր զորամաս Տավուշի սահմանին. Ադրբեջանը կա՛մ վախենում է հայկական կողմի հարձակումից, կա՛մ հարձակման սեփական ծրագրերն ունի

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ադրբեջանը նոր զորամաս է տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում։ Սա Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանն է։ Նշված տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին, իսկ ավելի կոնկրետ՝ նախկին Իջևանի և Շամշադինի շրջանների սահմանամերձ գյուղերին։ Նոր զորամասի տեղակայման մասին հայտնել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը։ Սա, անշուշտ, հետաքրքրական նորություն է Հայաստանի անվտանգության տեսանկյունից, և նախ և առաջ հարկավոր է պարզել՝ ադրբեջանական նոր զորամասի տեղակայումը Հայաստանի սահմանի այս բարդ հատվածում, որտեղ շատ բնակավայրեր ու ճանապարհներ դիտարկվում են հակառակորդի կողմից և ժամանակ առ ժամանակ ենթարկվում են գնդակոծության, ռազմավարական կամ մարտավարական ինչ-որ նպատակներ հետապնդո՞ւմ է, կապվա՞ծ է առաջնագծում երկու կողմերի դիրքային պայքարի հետ, թե՞ պարզապես կառուցվածքային փոփոխություն է Ադրբեջանի սահմանապահ ուժերում։

Կառուցվածքային փոփոխություն սահմանապահ ուժերում

Պատասխանելով մեր այս հարցադրմանը՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ «չեմ կարծում, որ նման խնդիր կա»։ Հարցն ավելի մանրամասն պարզաբանել են ռազմական փորձագետները՝ նշելով, որ խուճապի մատնվելու պատճառ չկա, քանի որ խոսքն ընդամենը Ադրբեջանի սահմանապահ ուժերում իրականացված կառուցվածքային փոփոխությունների մասին է։ Ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը բացատրել է՝ նոր սահմանի տեղակայման պատճառն այն է, որ նշված հատվածում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումները մարտական դիրքերը հանձնել են ՊՍԾ ստորաբաժանումներին։

Իրականում Տավուշի հետ սահմանին դիրքապահ ուժերի փոփոխություն կատարելու մասին որոշումը շատ ավելի վաղ էր ընդունվել։ Նախորդ տարվա դեկտեմբերին նույն Ղուլիևը, Պետական սահմանապահ ծառայությունում ամփոփելով 2018 թվականի արդյունքները, հայտարարել էր ՀՀ հետ սահմանի որոշ հատված պահպանելու վերաբերյալ Իլհամ Ալիևի նոր հանձնարարականի մասին: Նա ասել էր, թե հաշվի առնելով ծառայության ներուժը՝ նախագահ Ալիևը հանձնարարել է պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածը:

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մասին

ՊՍԾ-ն բանակից հետո երկրորդ ռազմական ուժն է Ադրբեջանում։ Ապահովում է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ սահմանների անվտանգությունը: Ունի արագ արձագանքման ստորաբաժանումներ, որոնք, ըստ անհրաժեշտության, նախատեսված են ուղարկել սահմանային հատվածներ: Սպառազինությունում ունի տանկեր, զրահամեքենաներ, ավիացիա, այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ Մի-8 ուղղաթիռ, հետախուզական Hermes 900 և Hermes 450 անօդաչու թռչող սարքեր: Կառույցի ստորաբաժանումները կարող են հասցվել հայ-ադրբեջանական ռազմաճակատի տարբեր հատվածներ։ Այդպես արդեն եղել է 2016 թ․ Ապրիլյան պատերազմի ընթացքում, երբ Եվլախից ստորաբաժանումներ մոտեցվեցին ռազմաճակատին։ Մինչ այս Ղազախում էր տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող 707-րդ մոտոհրաձգային բրիգադը, ու հենց այս բրիգադի գումարտակներն էին մարտական ծառայություն իրականացնում առաջնագծի այս հատվածում։ Փոփոխությունից հետո ենթադրվում է, որ հենց նրանք էլ պետք է հետ քաշվեն և ծառայեն որպես ռեզերվ: Աղստաֆայում կա ՊՍԾ ռազմաբազա, իսկ հարակից զորավարժարաններում տևական ժամանակ անցկացրել են վարժանքներ: Բացի դրանից՝ ՊՍԾ խոշոր ռազմաբազա կա Շամքորում, որի ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում հնարավոր է ևս տեղակայվեն առաջնագծում:

Ադրբեջանը հարձակման ծրագրե՞ր ունի

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ, նշեց, որ Ադրբեջանն ընդհանրապես ակտիվորեն թարմացնում է իր ռազմական ենթակառուցվածքները՝ պարբերաբար բացելով նոր զինվորական զորամասեր ամբողջ երկրով մեկ, ուստի Հայաստանի հետ սահմանին նոր զորամասի տեղակայումը կարելի է տեղավորել ենթակառուցվածքների վերանորոգման գործընթացի շրջանակներում, իսկ մյուս կողմից այս քայլը կարող է պայմանավորված լինել հայ-ադրբեջանական սահմանի նկատմամբ ուշադրությամբ։

«Կա՛մ Ադրբեջանը վախենում է այս ուղղությունից հայկական կողմի հարձակման ռիսկերից՝ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում, կա՛մ էլ ընդհակառակը՝ սեփական ծրագրերն ունի»,- նշեց Ներսիսյանը։

Շատ չեն տարբերվում սովորական զորքերից

Ռազմական փորձագետը հերքեց այն ենթադրությունը, որ Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումներում մարտական հերթապահությունն իրականացնելու են հատուկ նշանակության զորաջոկատները։

«Ոչ, դրանք հատուկ նշանակության զորաջոկատներ չեն, դա պարզապես զորքերի առանձին տեսակ է և, մեծ հաշվով, Ադրբեջանում այն շատ քիչ է տարբերվում սովորական զինված ուժերից։ Այս ստորաբաժանումները տեխնիկական հագեցվածությամբ, հանդերձավորմամբ գրեթե չեն զիջում սովորական զինված ուժերին։ Բացի դրանից՝ ժամանակին երբ Ադրբեջանը աստիճանաբար սկսեց մեծ քանակությամբ զենք, զրահատեխնիկա ձեռք բերել, գտավ ձևը չխախտելու Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի քվոտան։ Այդ ձևը ռազմական տեխնիկան սահմանային զորքերում տեղակայելն էր, քանի որ այդ զորքերը հաշվի չէին առնվում այդ պայմանագրի պայմաններով։ Հիմա այս պայմանագիրն արդեն չի գործում և որևէ մեկի չի հետաքրքրում։ Բայց այն ժամանակ այն արդիական էր, և Ադրբեջանը խնդիր ուներ այդ պայմանագրի խախտումներից խուսափելու։ Եվ այդ ժամանակներից ի վեր Ադրբեջանը բավական ուժեղ սահմանային զորքեր ունի»,- ասում է Ներսիսյանը՝ ավելացնելով՝ հետևաբար չարժե սահմանին ադրբեջանական նոր զորամասի տեղակայումը գնահատել իբրև սահմանապահ ուժերի ուժեղացում կամ թուլացում, որովհետև զորքերի նշված երկու տեսակներն իրար համարժեք են։

Տավուշի հատվածում դիրքային փոփոխություններ չեն եղել

Ներսիսյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե նոր զորամասի տեղակայումը որքանո՞վ կարող է կապված լինել սահմանին հայկական և ադրբեջանական զինված ուժերի դիրքային պայքարի հետ։ Ռազմական փորձագետն ասում է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիրքային փոփոխություններ եղել են միայն Նախիջևանի հատվածում, և ի դեպ, Նախիջևանի սահմանին չեզոք դիրքերի, բարձունքների գրավման պրոցեսը մի քանի տարի առաջ սկսել է հենց հայկական կողմը։ Նախորդ տարի մամուլում տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ևս որոշ հատվածներում առաջ է բերել իր մարտական հենակետերը։

«Հայ-ադրբեջանական սահմանին դիրքերը փոխվել են միայն Նախիջևանի հատվածում, իսկ հյուսիսում՝ Շամշադինի հատվածում, ոչինչ չի փոխվել երկար տարիներ։ Սա ոչ մի կապ չունի նոր զորամասի տեղակայման հետ։ Ես կարծում եմ, որ դիրքերը հնարավոր է բարելավել միայն մեկ ճանապարհով՝ գոնե ոչ մեծ հարձակողական օպերացիաներ իրականացնելու միջոցով»։

Ընդ որում, ռազմական փորձագետը համոզված է, որ եթե առաջնագծում դիրքային ինչ-որ փոփոխություններ լինեն, դա գաղտնի չի մնա. «Սովորաբար միշտ էլ դրա մասին հայտնի է դառնում, քանի որ շփման գիծը Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հստակ ձևավորված է, գրեթե ամենուրեք կան ամրություններ։ Այսինքն՝ երբ մեկը մյուսից հենակետ է գրավում, դա բավական աղմկոտ իրադարձություն է լինում։ Բայց վերջին տարիներին նման միջադեպեր գրեթե չեն եղել, եթե, իհարկե, չհաշվենք 2016 թվականի Ապրիլյան պատերազմը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում