Պահանջի խնդիր չի, ինքնազգացողության խնդիր է, հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չի, հեղափոխությունը քաղաքացու ինքնազգացողության փոփոխությունն է, եթե քաղաքացու ինքնազգացողությունը չի փոխվել իմ էնտեղ գտնվելը զրո իմաստ ունի: Այս մասին, այսօր՝ մարտի 23–ին, համապետական շաբաթօրյակի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչ Համազգային թատրոնի շենքում հիմնարկեքի հանդիսավոր հատվածի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը հավաքում էր տարածքի աղբը, հիմնականում ծխուկներ. «Դարպասի հետեւը ծխուկների շերտ է, բոլորին տուգանե՞նք՝ ի՞նչ անենք»։
«Հիմա էնպես չլինի, որ քաղաքացիներին դատափետում ենք, բայց սենց տխուր է»,– ասաց վարչապետը։