Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Արթուր Վանեցյանի սենսացիոն հայտարարությունը

Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ Նաիրի Հունանյանի՝ 90-ականներին ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկությունը։ «Պարոն Շիրխանյանի խոսքը ո՛չ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ, գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն, բոլոր հարցերով, խնդրում եմ, դիմեք նրանց»,- ասել է Վանեցյանը։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հղված իր հայտնի նամակում Նաիրի Հունանյանին ներկայացրել էր որպես ԱԱԾ գործակալ։ Շիրխանյանը մասնավորապես գրել էր. «Երբ դու եկար, ԱԺ-ում իրավիճակը վաղուց և լիովին վերահսկում էր Ռազմական ոստիկանությունը, և քո նկարագրած «խառնաշփոթը» բացահայտ սուտ է։ Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ։ Գուցե հայտնե՞ս, թե ով հրահանգեց ոչնչացնել այդ գործը, որը մենք չորս զույգ աչքերով տեսանք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի սեղանին»։

Արթուր Վանեցյանն ասել է նաև, որ երբ անհրաժեշտություն կլինի, ՀՔԾ-ն կպատասխանի այս հարցին։ Դիտարկմանը, թե բազմիցս հայտարարվել է, որ Հոկտեմբերի 27-ի գործը կվերաբացվի, եթե երևան նոր հանգամանքներ, իսկ շատերը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակում գործի հետ կապված նոր հանգամանքներ են տեսնում, Վանեցյանն արձագանքել է․ «Գլխավոր դատախազը պարոն Շիրխանյանի հայտնի նամակը ուղարկել է մեզ ու ՀՔԾ։ Կկատարվեն համապատասխան ստուգողական աշխատանքներ, եթե կգտնվեն ինչ-որ փաստեր, որոնք հիմք կտան վերաբացելու Հոկտեմբերի 27-ի գործը կամ հնարավորություն կտան հարուցել նոր քրեական գործ, հավատացնում եմ՝ կլինի»։

Այսպիսով, գլխավոր դատախազը Շիրխանյանի նամակն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն ու ԱԱԾ, և բացառված չէ, որ առաջիկայում Հոկտեմբերի 27-ի գործով նոր զարգացումների ականատես լինենք։ Չափազանց ուշագրավ է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի պատասխանը՝ Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինել- չլինելու մասին հարցին։ Նա փաստացի ավելի շատ հաստատում, քան հերքում է այդ վարկածը, իսկ դա նշանակում է, որ պետությունը, իշխանությունը առնվազն դեմ չէ Հոկտեմբերի 27-ի գործի նոր ընթացքին։ Հակառակ պարագայում Արթուր Վանեցյանը նման պատասխան չէր տա, կամ կհերքեր այդ վարկածն ընդհանրապես, կամ կներկայացներ հաստատման մեկնաբանության տեղ չթողնող պատասխան։ Բայց նա ոչ հերքում է, ոչ հաստատում՝ այդպիսով, կրկնում ենք, ավելի շատ հաստատելով վարկածը, որ Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ։ Իսկ դա ամբողջությամբ կարող է փոխել Հոկտեմբերի 27-ի գործի ընթացքը, քանի որ եթե Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ, դա նշանակում է, որ պետությունը ինչ-ինչ մասնակցություն կարող է ունեցած լինել Հոկտեմբերի 27-ի կազմակերպմանը։ Ընդ որում, այստեղ առաջանում է մեկ այլ հարց՝ եթե Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ՝ արդյոք նա ենթարկվել է ԱԱԾ-ի հայկակա՞ն, թե՞ ռուսական ղեկավարությանը, քանի որ գաղտնիք չէ՝ ԱԱԾ-ի մի շերտ ենթարկվել է ուղիղ Մոսկվային։ Այս հանգամանքն էլ լույս է սփռում այս օրերին ընթացող ու առաջին հայացքից Հոկտեմբերի 27-ի հետ կապ չունեցող մեկ այլ՝ Մարտի 1-ի գործի վրա։

Խոսքը վերաբերում է ոչ այնքան ուղիղ գործի քննությանը, որքան դրանում որպես հիմնական մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ռուսաստանի իշխանության վերաբերմունքին։ Ռուսներն ամեն ինչ անում են Քոչարյանին ազատության մեջ տեսնելու համար։ Տարածված պարզամիտ կարծիքն այն է, թե Քոչարյանի ու Վլադիմիր Պուտինի միջև կան ընկերական հարաբերություններ, դրա համար է Մոսկվան այդքան նախանձախնդիր Քոչարյանին ազատելու համար։ Սակայն դա շատ մակերեսային վարկած է։ Իրականում խնդիրը շատ ավելի խորն է և բացառված չէ՝ կապված է հենց Հոկտեմբերի 27-ի հետ։ Չմոռանանք ռուսական հետախուզության սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի հայտնի հայտարարությունները Հոկտեմբերի 27-ի կազմակերպման գործում ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին։ Լիտվինենկոն, հիշեցնենք, այդ հայտարարություններից կարճ ժամանակ անց թունավորվեց Մեծ Բրիտանիայում։ Եվ ուրեմն, եթե Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ և եթե նա ենթարկվել է ոչ միայն երևանյան, այլ նաև մոսկովյան ղեկավարությանը, իսկ գուցե՝ երկուսին միաժամանակ, նշանակում է՝ այդ հանգամանքի բացահայտումը կարող է Հոկտեմբերի 27-ի հետքը տանել դեպի Մոսկվա։ Թերևս դա է գլխավոր պատճառը՝ ինչու Մոսկվայի շահերից չի բխում Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը՝ նա կարող է խոսել նաև Հոկտեմբերի 27-ի մասին։ Քոչարյանը քննությանը կարող է պատմել՝ ինչպես ու ինչ պայմաներում էր Հոկտեմբերի 27-ից ընդամենը 1.5 ամիս անց մեկնելու Ստամբուլ՝ մասնակցելու ԵԱՀԿ գագաթնաժողովին ու ստորագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող փաստաթղթի տակ։ Քոչարյանը կարող է հիշել տխրահռչակ Մեղրիի տարբերակը, որին խանգարողները սպանվեցին Հոկտեմբերի 27-ին։ Բոլոր այս և էլի մի շարք իրադարձություններ ուղղակի և անուղղակի թելերով կապված են Մոսկվայի հետ։ Եվ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը կարող է լույս սփռել բազմաթիվ մութ հարցերի վրա։

Շուրջ 20 տարի բոլորը հայտարարել են, որ Հոկտեմբերի 27-ը կարող է բացահայտվել միայն ու բացառապես Հայաստանում լեգիտիմ իշխանության հաստատման պարագայում։ Դա տեղի է ունեցել՝ Հայաստանում հաստատվել է լեգիտիմ իշխանություն, որը կարող է բացահայտել անցյալի բոլոր մութ իրադարձությունները, այդ թվում՝ դրանցից ամենաողբերգականը՝ Հոկտեմբերի 27-ը։ Արթուր Վանեցյանի այսօրվա հայտարարությունը կարելի է համարել այդ գործընթացի մեկնարկը։ Դա, ըստ էության, սենսացիոն և շատ հեռուն գնացող հայտարարություն է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում