Saturday, 20 04 2024
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը: Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համագործակցությամբ սկսվում է ՀԱՀ «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագիրը: Ծրագրի իրականացնող գործընկերն է բրիտանական «Յունոմիա» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի շրջանակներում կուսումնասիրվի կենցաղային կոշտ թափոնների, շինարարական, արդյունաբերական, էլեկտրական և էլեկտրոնային, գյուղատնտեսական ու այգեգործական, բժշկական, ավտոմոբիլային թափոնների քանակը և բաղադրությունը: Ուսումնասիրության ընթացքում  թափոնների որոշ տեսակների համար կգնահատվի նաև էներգետիկ արժեքը:

Ծրագրում կներգրավվեն տեղական փորձագետներ և Հայաստանի տարբեր մարզերի տեղական ինքնակառավարման մարմիններ: Նախագիծը կօժանդակի վերապատրաստել փորձագետներ և տեղական անձնակազմ՝ նմանատիպ ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Հետազոտության արդյունքները կնպաստեն Հայաստանի Կառավարության կողմից շրջանաձև տնտեսության սկզբունքների վրա հիմնված թափոնների կառավարման  համապարփակ քաղաքականության վերամշակմանն ու իրականացմանը: Ծրագրի նպատակն է տեղեկատվություն ստանալ թափոնների հավաքման, վերամշակման և էներգիայի օգտագործման ոլորտներում ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:

Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի նպատակն է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» շրջանակներում հասնել Եվրամիության հետ օրենսդրության համապատասխանեցմանը, որն իր հերթին կնպաստի 2030 օրակարգի շրջանակներում Կայուն զարգացման նպատակներին  հասնելու Հայաստանի հանձնառությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում