Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հայաստանի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայի «World Folk Vision» փառատոնից հաղթանակով են վերադարձել

«Կարին» ավանդական երգի-պարի համույթը և «Տերյան» մշակութային կենտրոնը «Լավագույն էթնոտուն» անվանակարգում հաղթանակ են տոնել Սաուդյան Արաբիայում օրերս անցկացված «World Folk Vision» համաշխարհային մրցույթ-փառատոնի ժամանակ:

«Հրավերը ստացել էինք երկու մոսկվայաբնակ կին բարերարներից, ովքեր իրենց սեփական ներդրումն էին ունեցել, որպեսզի մենք մասնակցենք այդ մրցույթին: Ութ հոգանոց պարային համույթն այնտեղ այնպիսի աղմուկ էր բարձրացնում իր որակով, որ ողջ արաբական աշխարհի ներկայացուցիչներն էին հավաքվում դիտելու նրանց կատարումները»,- նշում է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը և ավելացնում, որ պարերով հիացած լինելուն զուգընթաց նաև հայկական էթնոտնակը ճանաչվեց ամենագեղեցիկը և արժանացավ մրցանակի:

«Մեր էթնոտունը գեղեցիկ էր ստացվել՝ «Մեգերյան կարպետ» կազմակերպության փառահեղ գորգերով, տարել էինք դեկորատիվ կիրառական արվեստի տարբեր տարրեր՝ Սիսիանի փայտ, Գյումրու կավ»,-ասաց Մելիքյանը:

Փառատոնի անվանակարգերը տարբեր էին, և յուրաքանչյուր երկրի տրամադրված էր տնակ, որտեղ պետք է ցուցադրվեր մշակույթը: «Կազմակերպիչները նշում էին, որ շատ երկրներ ճիշտ չեն հասկացել էթնոտնակի էությունը. պիտի ասեմ, որ բոլորի մոտ խանութի տեսք կար, կարծես եկել էին իրենց ապրանքը վաճառելու»,-նկատեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` հավելելով, որ իրենց էթնոտնակը չէր հիշեցնում վաճառասրահ, այլ ավելի շատ՝ թանգարան:

Էթնոտնակի ձևավորումն իրականացրել են «Տերյան» մշակութային կենտրոնը` իր հանդերձանքով և «Մեգերյան կարպետ» կազմակերպությանը, որի գորգերը զարդարել են էթնոտնակը: Էթնոտնակում ցուցադրվել են նաև նկարիչ Աշոտ Թադևոսյանի նկարները:

Մրցույթն անց է կացվում արդեն երրորդ անգամ: Մրցույթի նախագահն ազգությամբ ղազախ է: Կազմակերպիչների նպատակն է համաշխարհային գլոբալիզացիայի պայմաններում տարբեր պետություններին հնարավորություն տալ ցուցադրել իրենց ազգային մշակույթը: Մրցույթին մասնակցություն ունեցել է 102 պետություն: Հայաստանի ներկայացուցիչները ամբողջական թիմով եղել են 18 հոգի: Մրցույթն անց է կացվել մարտի 9-19-ը` 6 անվանակարգով` «Լավագույն էթնոտուն», «Լավագույն երգ», «Լավագույն տարազ», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն հագուստ », «Լավագույն պոզիտիվ տրամադրություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում