Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, ով մրցում էր Շանթ Սարգսյանի հետ: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը: Պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը:
Այս տուրից հետո 3-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը։ Նրանք առաջատարից ետ են կես միավորով: