Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը պայքարը կսկսի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ հյուրընկալվելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:

Անկախ նրանից, թե ինչ վիճակում է գտնվում մեր հավաքականը, և ով է մրցակիցը, երկրպագուները ակնկալում են հաղթանակ: Մրցակիցը կարգով զգալի գերազանցում է Հայաստանի հավաքականին, և մասնագետների զգալի մասը վստահ է, որ բոսնիացիները երեք միավոր կվաստակեն: Ֆուտբոլում, սակայն, միշտ չէ, որ կարգով ուժեղ հավաքականները հաղթում են թույլերին: Երեկ Ղազախստանի հավաքականը փայլուն խաղ ցուցադրելով՝ 3:0 հաշվով հաղթեց կարգով ավելի բարձր Շոտլանդիային: Հավատում ենք, որ մեկնարկային տուրում հաճելի անակնկալ կարող է մատուցել նաև Հայաստանի ազգային հավաքականը:

Վերջին օրերին երկրպագուների շրջանում շատ է քննարկվում, թե ինչ կազմով մեր հավաքականը կպայքարի Սարաևոյում: Խորվաթ մասնագետ Ռոբերտ Պրոսինեչկիի գլխավորությամբ Բոսնիան հատկապես սեփական հարկի տակ խաղում է սուր հարձակողական մարտավարությամբ: Մասնավորապես, Պրոսինեչկիի գլխավորությամբ անցկացրած բոլոր 4 պաշտոնական խաղերում Բոսնիան խաղացել է 4-3-3 դասավորությամբ:

Հաշվի առնելով, որ մեր հավաքականը խաղալու է մրցակցի հարկի տակ, կարծում ենք՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կնախընտրի 4-2-3-1 տակտիկական մարտավարությունը: «Առաջին լրատվական»-ի վարկածով՝ Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը կսկսի մեկնարկային այսպիսի կազմով. դարպասում կլինի Հենրի Ավագյանը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը: Պաշտպանության ձախ եզրում կխաղա Արմեն Մանուչարյանը, իսկ աջ եզրում՝ Կամո Հովհաննիսյանը: Բոսնիայի պես մրցակցի դեմ, կարծում ենք, երկու հենակետային կիսապաշտպաններով խաղալն անհրաժեշտություն է: Հետևաբար հենակետային գոտում կգործեն Կառլեն Մկրտչյանն ու Արտակ Գրիգորյանը: Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կխաղա ենթահարձակվողի դիրքում: Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Սարգիս Ադամյանը, իսկ Գևորգ Ղազարյանը կխաղա ձախ եզրից: Որպես միակ նոմինալ հարձակվող՝ կտեսնենք Ալեքսանդր Կարապետյանին:

Նշենք, սակայն, որ ունենք ևս մի քանի ֆուտբոլիստներ, որոնք կարող են օգտակար լինել հավաքականին, և նրանց ամենայն հավանականությամբ վաղը կտեսնենք խաղադաշտում: Խոսքը վերաբերում է հատկապես դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանին: Վերջինս լավ մարզավիճակում է և Դանիայի առաջնության վերջին հանդիպումներում աչքի է ընկել արդյունավետ խաղով: Վստահ ենք, որ Գյուլբուդաղյանցը վաղը խաղաժամանակ կտա նաև Բաբայանին: Հավանական է, որ խաղադաշտում կտեսնենք նաև Արաս Օզբիլիսին, որը չնայած խաղային պրակտիկայի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, այնուամենայնիվ փորձի և վարպետության հաշվին կարող է օգուտ տալ մեր հավաքականին: Շատերը եզրային աջ պաշտպանի դիրքում տեսնում են Հովհաննես Համբարձումյանին, բայց վերլուծելով մեր հավաքականի նախորդ հանդիպումները՝ հանգում ենք այն եզրակացության, որ Կամո Հովհաննիսյանը տվյալ դիրքում ավելի արդյունավետ է գործում: Մասնավորապես, Հովհաննիսյանն ավելի արագ է, և նահանջելու ժամանակ խնդիրներ չենք ունենում: Հաշվի առնենք նաև, որ երկրորդ համարով խաղալու պայմաններում արագ վինգերների դերը բավական մեծ է հատկապես հակագրոհների ժամանակ:

Կարծիքներ են հնչում նաև պաշտպանության կենտրոնում բարձրահասակ Արտյոմ Խաչատուրովին խաղացնելու մասին, որպեսզի օդային մենամարտերում նա չեզոքացնի Բոսնիայի հավաքականի հարձակման առաջատար Էդին Ջեկոյին: Այո, Խաչատուրովը բարձրահասակ է, բայց դա բավարար պայման չէ Ջեկոյին չեզոքացնելու համար: Խաչատուրովի մոտ այնքան էլ ուժեղ չէ իրավիճակը ճիշտ գնահատելու հատկությունը: Նա հաճախ կորցնում է դիրքը կամ սխալ դիրք է ընտրում պաշտպանական գործողությունների ժամանակ: Ավելին, նրա արագությունը բարձր չէ, ինչի հետևանքով էլ երբեմն չի հասցնում ժամանակին նահանջել: Ի տարբերություն Խաչատուրովի՝ Չալըշըրը շատ ավելի ճկուն է և արագ: Ֆուտբոլային լեզվով ասած՝ Չալըշըրը մրցակցի հարձակվողներին ավելի «քիփ» է խաղում:

Անդրադառնանք պաշտպանության ձախ եզրին: Վերջին հանդիպումներում «Փյունիկի» կազմում լավ տպավորություն է թողել Արմեն Մանուչարյանը: Ի տարբերություն «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանի՝ Մանուչարյանը, հարձակմանը միանալուց բացի, «ամուր է» խաղում նաև պաշտպանությունում: Այո, Դաղբաշյանը մրցակցի տուգանային հրապարակի մոտ լավ է խաղում, բայց պաշտպանական գործողությունների ժամանակ երբեմն խնդիրներ է ունենում:

Որոշակիորեն խնդրահարույց է հարձակվողի հարցը: Վերջին երկու հանդիպումներում Կարապետյանը փոխարինման է դուրս եկել, և դժվար է ասել՝ ինչպես իրեն կդրսևորի մեկնարկային կազմում: Երկրորդ հարձակվող Նորբերտո Բրիասկո Բելեկյանի մասին դժվար է հստակ կարծիք հայտնելը: Համենայնդեպս, ազգային թիմում անցկացրած ընկերական հանդիպումներում չէր տպավորել:

Ինչ վերաբերում է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին՝ Պետրոս Ավետիսյանին և Ալիկ Առաքելյանին, կարծում ենք՝ նրանց հիմնական կազմում ընդգրկելը ճիշտ չի լինի, քանզի կիսապաշտպանության կենտրոնում և եզրերում ունենք Սարգիս Ադամյան, Գևորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս և վերջապես Հենրիխ Մխիթարյան: Չմոռանանք նաև Էդգար Բաբայանին, որը մեծ հավակնություն ունի ազգային թիմի հիմնական խաղացող դառնալու:

Ինչ վերաբերում է հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստներին, ապա օբյեկտիվորեն պետք է նշել, որ նրանք կարող են խաղադաշտում հայտնվել խիստ անհրաժեշտության դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում