Tuesday, 23 04 2024
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

««Գազպրոմ»-ը ցանկանում է 30 տոկոսով նվազեցնել իր ներդրումային ծրագիրը Հայաստանի համար»

Ներքին սպառողի համար գազի գինն անփոփոխ թողնելու համար ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության բանակցությունները շարունակվում են։ Այս մասին նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել եմ՝ հենց նոր տեղեկատվություն ունենանք, կկիսվենք»,- ասել էր Ավինյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է և աշխատատար:

«Գազպրոմ» ընկերությունը 2019 թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար:

Թեմայի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք էներգետիկ և անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանին։

– Պարոն Դավթյան, այս բանակցությունների ձգձգումն ինչո՞վ եք պայմանավորում։ Բանակցությունների ձգձգումը կարո՞ղ է հուսադրող լինել։

Բանակցությունների ձգձգումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմը այս պահի դրությամբ չի ցանկանում կոմպենսացնել այն 15 տոկոսանոց աճը, որը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին իր դուստր ընկերության համար արձանագրեց սահմանին։ Եվ այսօր, ըստ էության, փնտրվում են մեխանիզմներ, որոնք թույլ կտան նվազեցնել ռուսական ընկերության ֆինանսական ռիսկերը։ Այսօրվա դրությամբ քննարկվում է, թե ինչպիսի մեխանիզմներ կարելի է կիրառել այդ ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Որքանով ինձ է հայտնի, այսօր «Գազպրոմ»-ի օրակարգում է գտնվում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի նվազեցման հարցը։ Մասնավորապես, գիտենք, որ արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2018 թվականին հաստատվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագիրը, այն կազմում է 32 միլիարդ դրամ։ Այսօրվա դրությամբ խոսք է գնում այս ներդրումային ծրագիրը մոտավորապես 30 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ։ Սա իմ կողմից ստացված տեղեկություններն են, որոնք նաև չեն հերքվել «Գազպրոմ»-ում։ Այս կոնտեքստում մենք նկատում ենք, որ «Գազպրոմ»-ը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, որ պետք է փնտրվեն մեխանիզմներ ֆինանսական ռիսկերից խուսափելու համար։ Ներդրումային ծրագրի վերանայումը, ըստ էության, դիտարկվում է որպես այդ մեխանիզմներից առանցքայինը։ Ինչ վերաբերում է  հայկական կողմի դիրքորոշմանը, ապա ակնհայտ է, որ հայկական կողմն այս բանակցությունների ընթացքում նախևառաջ պետք է առաջ տանի մեր գազատրանսպորտային համակարգում առկա կորուստների նվազեցման քաղաքականության մշակման խնդիրը, որն այսօր մեր էներգետիկ համակարգի աքիլեսյան գարշապարներից մեկն է։ Մենք տարեկան մոտ 2 միլիարդ խմ գազ ենք ներկրում Ռուսաստանից, իսկ կորուստները համակարգում կազմում են մոտ 140 միլիոն։ Կոպիտ հաշվարկներով՝ կորուստը մոտ 7 տոկոս է, ինչը ահռելի մեծ, բացասական և ռիսկային ցուցանիշ է, որի դեպքում ընկերությունները սովորաբար անցնում են հակաճգնաժամային կառավարման ռեժիմի։ Բայց խնդիրն ընդհանուր առմամբ այն է, որ 2019 թվականի ընթացքում մենք չենք կարող կանխատեսել գազի գնի փոփոխություն։ Գինը պահպանվելու է մինչև այս տարվա ավարտ՝ 2019 թվականի դեկտեմբեր։

Իսկ ի՞նչ կարելի է սպասել եկող՝ 2020 թվականի համար։

– Ինչ վերաբերում է  եկող տարվա սակագնային քաղաքականությանը, ապա այս դեպքում էլ է դժվար կանխատեսում անելը, քանի որ գազի գները ավանդաբար կախված են նավթի  համաշխարհային գներից։ Թե ինչպես իրենց կդրսևորեն նավթի գները մոտակա ամիսներին, դժվար է ասել՝ հաշվի առնելով այս ոլորտում առկա անկանխատեսելիությունը և տուրբուլենտությունը։

Պարոն Դավթյան, հասկանալի է, որ գազի գնի հարցում նավթի համաշխարհային գները որոշիչ են, բայց ոչ պակաս որոշիչ է նաև այս հարցում  քաղաքական բաղադրիչը։ Հատկապես քաղաքական բաղադրիչը հաշվի առնելով՝ գազի գնի բարձրացումը հնարավոր համարո՞ւմ եք։

– Բնականաբար, կարելի է  սպասել։ Բայց այստեղ մենք պետք է հաշվի առնենք նաև այն, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները նոր, ինստիտուցիոնալ առումով ձևակերպվեցին, ու շատ կարևոր է, թե ինչպես կընթանա երկխոսությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև 2019 թվականի ընթացքում։ Ռուսաստանը, այո, գազի գինն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական գործիք և կարող է կիրառել դա նաև 2020-ին։ Հետևաբար մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք ուկրաինական, վրացական տարբերակներից, երբ սակագինն աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով բարձրացավ 2-2.5 անգամ։ Թերևս մենք հիմա դրա նախադրյալները չունենք,  և խնդիրը մեզ համար դեռևս գտնվում է  տնտեսական, քան քաղաքական տիրույթում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում