Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Արցախի խորհրդարանը փոխեց դիրքը. փոխվել է հարվածի ուղղությունը

Արցախի խորհրդարանի երեք կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիք», ԱԺԿ և ՀՅԴ, հայտարարություն են տարածել, որտեղ խոսում են անկախ և ինքնիշխան պետականության և ներկայիս կարգավիճակի և ժողովրդի ընտրության հեռանկարում միասնական հայկական պետականության մասին, այսօր նախաձեռնված այլ գործընթացները դիտարկելով արհեստական ու վտանգավոր: Ըստ այդմ կոչ է արվում դրանք շահարկող քաղաքական հավակնություն ունեցող ուժերին և գործիչներին զերծ մնալ այդօրինակ քայլերից: Արցախի խորհրդարանի երեք ուժերի հայտարարության մեջ չկան անուններ և քիչ են կոնկրետությունները, թե ինչի մասին է խոսքն ու ինչ առիթով, սակայն մյուս կողմից, վերջին օրերի լրահոսին ծանոթությունն ամեն ինչ դարձնում է պարզ: Արցախի խորհրդարանականների հայտարարությունը անկասկած վերաբերում է մի կողմից Արցախը Հայաստանին միացնելու գործընթաց և ստորագրահավաք սկսելու մասին «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությանը, մյուս կողմից՝ Արցախի հարցը ՌԴ մանդատի ներքո տեղափոխելու Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությանը:

Ընդ որում, Բաբայանը հայտարարել է Արցախի 2020 թվականի նախագահի ընտրությանը մասնակցելու հավակնության մասին, իսկ «Սասնա ծռերն» էլ հայտարարել են Արցախում էլ գրանցվելու և նախագահի թեկնածու ունենալու մտադրության մասին: Ժիրայր Սեֆիլյանը նշել էր, որ այդ թեկնածուն չի լինի Սամվել Բաբայանը, բայց նրա հետ կգործակցեն, եթե աջակցի իրենց թեկնածուին: «Ծռերը» միաժամանակ համաձայն չէին եղել ռուսական մանդատի նրա գաղափարին: Մյուս կողմից, առաջին հայացքից իրարամերժ երկու գաղափարները, կամ երկու դիրքեր ունեցող սուբյեկտները, գործնականում հրապարակ են բերում ներկայումս հռչակվող պետական քաղաքականությանը հակադիր երկու մոտեցումներ, և այստեղ ստացվում է, որ թեկուզ հնարավոր առերևույթ միմյանց հանդեպ լինելով հակադիր, նրանք գործնականում համատեղ ծածկում են պետական հռչակված ռազմավարությունն ու մոտեցումը Արցախը բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ:

Այստեղ է բուն խնդիրը, որն իր մեջ կարող է պարունակել հռչակված պետական քաղաքականության ոչ լեգիտիմության նպատակ կամ շարժառիթ: Բանն այն է, որ Հայաստանը նոր ռազմավարությունը հռչակելով մարտի 12-ին Ստեփանակերտում, անշուշտ այն կառուցում է Հայաստանի իշխանության բարձր լեգիտիմության վրա: Մինչդեռ, թավշյա հեղափոխությունից ի վեր նախկին իշխող համակարգի մի շարք բաց և քողարկված շրջանակներ փորձում են նոր իրավիճակը թիրախավորել հենց Արցախի հարցում «հանձնման» կամ «դավադրության» գեներացիայով: Մարտի 12-ին, ըստ էության, վերջնականապես փակվեց այդ մանիպուլյացիայի ճանապարհը: Ահա այս պայմաններում է, որ մտածելու տեղիք է տալիս դրան զուգահեռ երկու այլ մոտեցումների ներդրման փորձը, որով հնարավոր է՝ փորձ է արվում օգտագործել Արցախի հարցը այլ տարբերակով:

Չկարողանալով «հանձնողական» խուճապ գեներացնել և հարվածել իշխանության լեգիտիմությանը, հնարավոր է հարվածի ուղղությունն է փոխվում, և թիրախավորվում է իշխանության լեգիտիմության վրա հիմնված արցախյան ռազմավարության լեգիտիմությունը:

Այսինքն՝ չի ստացվում թուլացնել իշխանության լեգիտիմությունն Արցախի հարցի միջոցով, փորձենք Արցախի հարցում իշխանության մոտեցման ապալեգիտիմացումով թուլացնել իշխանությանը: Ահա այս հնարավոր տողատակերի հավանականության պայմաններում, գործնականում աննախադեպ ու ողջունելի է այն, որ Արցախի խորհրդարանը առաջին անգամ հայտարարություն է անում ընդդեմ այդ փորձերի կամ հավանական վտանգների, այն պարագայում, երբ նախորդ մեթոդաբանության մեջ արցախյան իշխանական շրջանակները տեղավորվում էին մանիպուլյացիոն դիրքերի կողմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում