Սա երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում կայացրած որոշմանը՝ ապրիլի 27-ը հռչակել Քաղաքացու օր:
«Մենք դա արձանագրում ենք, բայց միևնույն ժամանակ կոնկրետ օրը չենք ֆիքսում, կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտություն, եթե հաջորդ կառավարությունները կցանկանան, կֆիքսեն», – ասաց նա: