Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Դիրքորոշումը չի կոշտացել, կատարվել է Արցախի հարցում ավելի խորքային փոփոխություն

Երևանը կոշտացնում է դիրքորոշումն Արցախի հարցում: Թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանի հայտարարությունների հանդեպ հանրային արձագանքը գերազանցապես այդպես է բնորոշում իրավիճակը: Մի կողմից այդ բնորոշումը հասկանալի է, և այդ մասին խոսելու առիթներ եղել և դեռ լինելու են, մյուս կողմից, սակայն, խորության մեջ դիտարկելով հարցը պետք է գալ թերևս այլ եզրահանգման: Երևանը ոչ թե կոշտացնում է դիրքորոշումը, այլ դիրքորոշում է ձևավորում կամ պարզապես վերադառնում է դիրքորոշման: Բանն այն է, որ նախորդ քառորդ դարում, եթե ոչ բացարձակորեն, ապա, համենայնդեպս, ընդհանուր համայնապատկերի, մթնոլորտի ու բովանդակության իմաստով մենք պարբերաբար եղել ենք ադրբեջանական դիրքորոշումների ականատես կամ ունկնդիր, իսկ թե որն է եղել Երևանի դիրքորոշումը, ասելը գրեթե անհնար էր:

Հայաստանը հայտարարում էր, որ պատրաստ է փոխզիջման, ինչը դիրքորոշում, ձևակերպված խնդիր, ուղենիշ, նպատակ համարելը, մեղմ ասած, չափազանց դժվար է: Անգամ դիրքորոշում չի կարող լինել այն, որ Երևանը պնդում է կարգավիճակի հարցը, որովհետև, ինչպես պարզվեց Սերժ Սարգսյանի հետապրիլյան խոստովանություններից, անգամ այդ հարցում Երևանը չի ունեցել դիրքորոշում և պատրաստ է եղել, օրինակ, Կազանի փաստաթուղթ ստորագրելուն, որով կարգավիճակը լուծում չէր ստանում, բայց տարածքների հանձնում նախատեսվում էր: Ներկայումս, եթե առերևույթ տեղի է ունենում կոշտացում, ապա խորքային առումով դա ամենևին կոշտացում չէ, այլ դիրքորոշման և խնդրի ձևակերպում, օրակարգի սահմանում, և Երևանը հայտարարում է կարգավորման գործընթացի սեփական օրակարգի մասին: Հարցն այն է, որ խնդիրը հանրայնորեն իսկ պետք է դուրս բերվի կոշտ կամ մեղմ դիրքորոշումներով չափման տիրույթից, որովհետև այստեղ կա որոշակի թյուրընկալման ծուղակ: Բանն այն է, որ դրանք դառնում են նաև գնահատման սանդղակ՝ եթե կոշտ է, ապա դրական գնահատականի, եթե մեղմ է՝ ապա բացասական:

Այստեղից էլ սերում են նաև դավադրապաշտական ընկալումներ, տալով նաև նենգափոխումների ու շահարկումների տեղիք, ընդհանրապես բերելով խնդրի ռազմավարական մակարդակում խեղման և նենգափոխման: Խնդիրը պետք է դիտարկել բովանդակության, ոչ թե հատկանիշների տիրույթում, գնահատել բովանդակությամբ և հայկական շահերի, անվտանգային հարցերի հետ համադրության մեջ: Հանրայնորեն ունենալով այդ գնահատականները, ունենալով դրանց վերաբերյալ հանրային-քաղաքական կայացած դիսկուրս և շարունակվող քաղաքական բանավեճ-քննարկում արդեն գործընթացի մակարդակով, մենք կարող ենք հաջորդիվ անցնել հատկանիշային գնահատականների: Օրինակ, երբ խոսում ենք ամերիկյան քաղաքականության մեջ «բազեական» մոտեցումների մասին, գործնականում բոլոր դիտորդները ունեն ընդհանուր պատկերացում, թե դա ինչ կոնցեպտուալ հիմք է ենթադրում: Ըստ այդմ՝ հատկանիշները դառնում են հասկանալի: Հետևաբար, ներկայումս հայկական հանրային-քաղաքական թիվ մեկ խնդիրն Արցախի հարցում կոնցեպտուալ հիմքերի ձևավորումն է, որը եղել է հայաստանյան քաղաքական կյանքի գլխավոր բացերից մեկը:

Ստեփանակերտում մարտի 12-ին տեղի ունեցած համատեղ նիստն ու Հայաստանի վարչապետի ելույթը, բացի Արցախի հարցում ներկայացվող դիրքորոշումից, արժեքավոր էին նաև այդ տեսանկյունից՝ որպես հանրային-քաղաքական կոնցեպտուալ բազաների ձևավորման մեկնակետ, այլ կերպ ասած՝ դիրքորոշումների և խնդիրների ձևավորման մեկնակետ: Հարկ է խորությամբ քննարկել, թե ինչո՞վ է առանցքային Արցախի բանակցային կողմ լինելու հանգամանքը, ինչ հարցեր է այն լուծում տարբեր ժամանակային կտրվածքներով, տարբեր սցենարային դիտարկումներով: Այդ դաշտը կայացնելուց հետո միայն կարող ենք Արցախի հարցի վերաբերյալ մոտեցումները դիտարկել արդեն հատկանիշային բաժանումով և գուցե ունենալ նաև հայաստանյան քաղաքական կյանքի «բազեներն» ու «աղավնիները», որոնք, սակայն, կլինեն դիրքորոշումների, ոչ թե լոկ հատկանիշների կրող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում