Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Մեր տնտեսությունը մեր դաշնակիցների ձեռքերով խեղդում ենք, հետո դիմում նույն դաշնակիցներին… փրկելու խնդրանքով

Պայմանավորված Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությամբ՝ առաջիկայում մեզանում մի շարք ապրանքատեսակների, այդ թվում և սննդամթերքի գծով մաքսատուրքերի աճ է սպասվում: Մարդկանց մոտ անհանգստություն կա ավտոմեքենաների և հատկապես թռչնամսի մաքսատուրքերի բարձրացման հետ կապված: Թռչնամիսը մսամթերքի մեջ համեմատաբար էժան է, բնակչության համար առավել մատչելի: Համաձայն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրերի՝ թռչնամսի մաքսատուրքը 2014-ին եղել է 14%, 2018-ին՝ 18%, այս տարի այն 22% է, 2020-ից կկազմի 25%, 2021-ից՝ 50%, իսկ հետագայում՝ 80%, որը կլինի միասնական ԵԱՏՄ մաքսատուրք: Այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս, երրորդ երկրներից ներկրվող թռչնամսի վրա ըստ տարիների կիրառվելու է վերոնշյալ թվերին համապատասխան մաքսատուրք:

Տնտեսագիտության դոկտոր Միքայել Մելքումյանն այդ առթիվ զգուշացնում է, որ կտրուկ թանկացումներն անխուսափելի են, և առաջարկում դիմել ԵԱՏՄ-ին` պայմանագրի որոշ կետեր վերանայելու խնդրանքով: Բերելով մեքենաների օրինակը (2017թ. երրորդ երկրներից Հայաստան է ներկրվել 37110 ավտոմեքենա, 2018-ին` 65110), նա հիշեցնում է, ԵԱՏՄ համաձայնագիրը, 2020-ից ավտոմեքենաների մաքսատուրքը հաշվարկել ըստ շարժիչի հզորության, որի դեպքում մեքենաների գները կթանկանան 4-5 անգամ: «Նմանօրինակ թանկացում է սպասվում նաև երրորդ երկրներից Հայաստան բերվող թռչնամսին, բայց ավելի բարձր»:

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը այս առումով չի կիսում պարոն Մելքումյանի տեսակետը: «Ավտոմեքենաների հետ կապված խնդիր տեսնում եմ, որովհետև մենք ավտոմեքենա արտադրող երկիր չենք: Բայց թռչնամսի մասով սա լավ առիթ է Հայաստանում և Արցախում այդ ճյուղերը զարգացնելու և ինքնաբավ դարձնելու համար: Պետք է որակի և մրցունակության բարձրացման խնդիր դնել, իսկ դա կապված է նոր տեխնոլոգիաների կիրառման, սարքավորումների ներկրման հետ: Ես չեմ կարծում, որ մեզանում աշխատուժն ավելի թանկ է, քան Բելառուսում կամ ՌԴ-ում: Սրանք միկրոմակարդակի վրա լուծվող խնդիրներ են, որ առնչվում են մրցունակությանը: Բայց թռչնամսի մասով խուճապի առիթ չեմ տեսնում»:

Հանրապետության ճանաչված տնտեսագետներից մեկն էլ գտնում է, որ նման դեպքերում պետք է տեղական և ներմուծվող արտադրանքներին վերաբերող հարցերին կոնցեպտուալ մոտեցում դրսևորել: «Այն ապրանքատեսակների ներկրումը պետք է խրախուսել, որոնց արտադրության հնարավորությունը չունենք: Մյուս կողմից՝ տեղական արտադրանքի զարգացման համար պետք է լուրջ, հավասարակշիռ քաղաքականություն իրականացնել: Իհարկե, նման դեպքերում անհրաժեշտ է հետևել՝ հասկանալու համար հակառակ ռեակցիան: Օրինակ, ցեմենտի դեպքում տուրք կիրառելով փորձում ենք զսպել իրանական ցեմենտի մեծաքանակ մուտքը Հայաստան: Տվյալ պահի համար դա ճիշտ է: Ժամանակին նման մոտեցում ցուցաբերվել է նաև շաքարի համար: Սա մսամթերքի հետ մեկտեղ պարենային անվտանգության պրոդուկտ է հանդիսանում: Շաքարի դեպքում փորձ էր արվում խթանել տեղական արտադրությունը, բայց զարգացումները ցույց տվեցին, որ նման մոտեցման դրսևորումը պետք է լինի ժամանակավոր: Պետք է կառավարությունը 6 ամիսը մեկ պետտուրքի չափ սահմանի: Երբ կպարզվի, որ տեղական արտադրողը չարաշահում է իրավիճակը՝ գները բարձրացնելով, ներմուծողին զսպող մեխանիզմը կհանվի, և տեղական արտադրողն անմիջապես «կարգի կգա»: Որովհետև վտանգ կա, որ շատ դեպքերում տեղական արտադրանքը կարող է շատ թանկ լինել, օրինակ, ցեմենտը, որը կարող է մուլտիպլիկացիայի սկզբունքով ազդել ամբողջ շինարարության վրա: Մյուս կողմից՝ տեղական արտադրության ցեմենտին տալիս ենք արտոնություն, բայց զարմանալիորեն պայման չի դրվում, որ որոշ ժամանակի ընթացքում ծախսերը նվազեցվեն, ասենք, 40-50%-ով: Թռչնամսի դեպքում մոնոպոլ վիճակ չի, հետևաբար այլ մոտեցում պետք է դրսևորվի»:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը խնդիրը, հետևաբար և լուծումն այլ հարթությունում է տեսնում: «Իրավիճակն էլ միանշանակ ձեռնտու է ԵԱՏՄ մեր դաշնակիցներին: Ժամանակին բարձրաձայնել ենք, որ այս ոլորտում մեր և ԵԱՏՄ երկրների հնարավորությունները անհամեմատելի են: Սրանք միլիոնավոր տոննաներով են արտադրում, ունեն միլիոնավոր հա-երով կերահանդակներ, կերարտադրության անսահման հնարավորություններ, հետևաբար և արտադրանքի ցածր ինքնարժեք: Հիմա իրենք այդ էժան ինքնարժեքով արտադրանքի անորակ մասը արտահանում են: Նաև դեպի Հայաստան: Ու մեր դիրքերը գնալով թուլանում են: Որպեսզի մրցունակ դառնանք, միակ հնարավորությունն այն է, որ և՛ ձվատու թռչնի, և մսատուի համար տոհմային տնտեսություն ստեղծվի: Մենք դա չունենք և տարածաշրջաններով ընկած ճուտ ենք փնտրում:

Դրա համար գոնե ինկուբացիոն ձվի ներկրման դեպքում պետք է ԱԱՀ-ն հանվեր, քանի որ դա համարվում է տոհմային նյութ, ինչպես սերմացուն: Դա չարվեց նախկինների կողմից, չի արվում նաև այս իշխանությունների կողմից: Հարցի ռազմավարական լուծումը մեր կողմից առաջարկված ծրագիրն է, որ նախկին կառավարության հետ քննարկում էինք, հիմա էլ շարունակում ենք քննարկել: Անհրաժեշտ է հանրապետությունում ստեղծել նոր տոհմային տնտեսություն, որը կկարողանա ապահովել հանրապետության պահանջարկը: Գտել ենք ներդրողների ԵԱՏՄ-ից և երրորդ երկրներից: Կարծես խանգարող ոչինչ չկա, բայց… Ձվի հարցը լուծել ենք, ինքնաբավ ենք, և հիմա որևէ մեկին չի էլ անհանգստացնում սրա մաքսատուրքի բարձր ու ցածր լինելը: Ավելին, Զատիկի առթիվ կառավարությանը խնդրեցինք սահմանափակել ԵԱՏՄ-ից ձվի ներկրումը: Մսի արտադրության առումով ինքնաբավ չենք և նման քայլի գնալ չենք կարող: Անիմաստ է: Ապահովում ենք հանրապետության թռչնամսի պահանջարկի ընդամենը 28-30%-ը: 2018-ին արտադրել ենք 11 հազար տոննա, մինչդեռ ծրագիր ունեինք ծավալները հասցնել 25-26 հազարի (տարեկան սպառումը 43-45 հազար տոննա է): Մեր ծրագրով մինչև 2025թ մեր պահանջարկի 55%-ը կարող ենք ապահովել:

Հիմա Իրանում թռչնագրիպ է, ՌԴ-ն էլ, օգտվելով իրավիճակից, մեկ օրական ճտի գինն է բարձրացնում: Ստեղծվել է իրավիճակ, երբ զարգացումների խորացման դեպքում ՌԴ-ն Հայաստանի թռչնամսի ամբողջ շուկան վերցնելու է: Հատկապես իր անորակ ու էժան մսով: Երրորդ երկրներից էլ չներկրելու դեպքում գին է թելադրելու: Վերջին 2 տարիներին ամեն ինչ արեցինք դա խոչընդոտելու, անգամ անձնական ծանոթությունների միջոցով: Արդեն անզոր ենք: ՌԴ-ն էլ, Բելառուսն էլ, Ղազախստանն էլ Հայաստանի հետ այս ոլորտում նույն քաշային կատեգորիաներում չեն: Հայաստանը այս երկրներին մրցակից չի, բայց կամա թե ակամա հայտնվել ենք նույն ռինգում: Հետևաբար՝ միակ ելքը հանրապետությունում կառավարության օգնությամբ նոր տոհմային տնտեսության ստեղծումն է ու ոլորտի մասնագետների հետ ակտիվ համագործակցությունը: Այլապես մեր տնտեսությունը մեր դաշնակիցների ձեռքերով խեղդում ենք, հետո դիմում նույն դաշնակիցներին դրույքաչափերի ու չգիտեմ ինչերի վերանայման խնդրանքով: Այս ոլորտում մեր պոտենցիալը շատ մեծ է: Հասկանալիորեն որոշ հարցերի լուծումները մեզանով պայմանավորված չեն, բայց, մեծ հաշվով, խնդիրը հնարավոր է լուծել կառավարություն թռչնաբուծության ոլորտի մասնագետների համագործակցության և պրոֆեսիոնալիզմի դրսևորման միջոցով: Այդ դեպքում դրույքաչափերի վերանայման որևէ անհրաժեշտություն չի լինի: Այդ առումով Հայաստանի համար դասական օրինակ կարող է լինել ՌԴ կառավարության դրսևորած վերաբերմունքը իր երկրում թռչնաբուծության ոլորտին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում