Gopetition.com կայքում խնդրագիր է հրապարակվել, որի հեղինակները պահանջել են չանվանափոխել Ղազախստանի մայրաքաղաք Աստանան՝ ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի։
Խնդրագիրը տեղադրվել է մարտի 20-ին և բավականին արագ հետևորդներ է հավաքում։
«Մենք՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներս՝ երկրի մայրաքաղաքի, քաղաքների, շրջանների ու գյուղերի բնակիչներս, ելնելով այն ամենաակնհայտ ճշմարտությունից, որ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր քաղաքացի ունի խոսքի և մտքի ազատության իրավունք, պահանջում ենք չանվանափոխել Նուրսուլթան Ղազախստանի մայրաքաղաք Աստանան»,-ասվում է խնդրագրի տեքստում։
Հեղինակների խոսքով՝ բազմաթիվ ոլորտներում պակասուրդի պայմաններում մայրաքաղաքի անվանափոխությունը բյուջետային հսկայական ծախսեր է ենթադրում։
Բացի այս, ըստ խնդրագրի՝ Աստանան մայրաքաղաքի տեղափոխության օրերից ի վեր բրենդ է դարձել, ինչը նոր միայն ճանաչելի է դարձել միջազգային հանրությանը։ Նշենք, որ 1997-ին Ղազախստանի մայրաքաղաքն Ալմաթայից Ակոմլու է տեղափոխվել, որը հետո Աստանա է վերանվանվել։