Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Հոկտեմբերի 27-ին Գորիկ Հակոբյանը բերել էր Նաիրի Հունանյանի գործը. Գագիկ Ջհանգիրյանը փակագծեր է բացում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

– Պարոն Ջհանգիրյան, մենք Ձեզ հատուկ նպատակով ենք հրավիրել, պետք է խոսենք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտնի նամակից, որտեղ մի քանի շոկային բացահայտումներ կան, մանավանդ որ՝ այդ նկարագրություններում նշվում է նաև Ձեր անունը: Ծանո՞թ եք նամակին:

– Բնականաբար:

– Ինչո՞ւ հիմա:

– Կարծում եմ՝ մեր նախկին գործընկերները, ովքեր ծանոթանում են Ռոբերտ Քոչարյանի գրքի հատկապես իրենց նվիրված հատվածներին, ընկնում են հոգեբանական ծանր կացության մեջ և, կամա թե ակամա, արտահայտվում են, անհնար է չարտահայտվել: Վազգենի թիմակիցներին տրված գնահատականներն այդ գրքում բացասական են, եթե չասեմ՝ վիրավորական: Վահան Շիրխանյանի նամակի բովանդակությունից է նաև երևում, որ նա իր նամակը շարադրել է Քոչարյանի գրքին ծանոթանալուց հետո, ես այդպես եմ ենթադրում, այլ բանով պայմանավորված չէ, թե ինչու հիմա, երևի ծանոթացել է իր մասին Քոչարյանի գնահատականներին և այդ մասին արտահայտվել է:

Ամեն դեպքում նամակը պարունակում է փաստեր և որոշ դեպքերի նկարագրություններ, որոնք առաջին անգամ ենք լսում:

– Այն մարդիկ, ովքեր 90-ականների վերջի և 2000-ականների սկզբի իրավիճակին ներսից ծանոթ չեն, իհարկե, կընկնեն շոկի մեջ, բայց ովքեր այդ խոհանոցի մասնակիցն են եղել, առնչվել են Վազգեն Սարգսյանի հետ, որպես վարչապետի, որպես պաշտպանության նախարարի, և այդ իրադարձություններից ոչ միայն տեղեկություններ ունեն, այլ նաև դրանց մասնակիցն են եղել, չեմ կարծում, թե նրանց համար այդ նամակի շատ ու շատ դրվագներ հայտնագործություն են:

Օրինակ՝ հոկտեմբերի 27-ին Դուք եղե՞լ եք Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում:

– Իհարկե, ամենաառաջինը ես եմ եղել ԱԺ-ում, կրակոցները դեռ չէին էլ դադարել, որ հասել եմ ԱԺ, ինձ ներսից զանգահարեցին, այդ ժամանակ զինվորական դատախազի պաշտոնում էի, և ասացին՝ վարչապետին գնդակահարեցին: Ես անմիջապես վազել եմ, մեքենայով հասել եմ ԱԺ, նույնիսկ ԱԺ-ի դարպասները դեռ փակ չէին, և մտել եմ ԱԺ:

Դուք, Գորիկ Հակոբյանը, Վահան Շիրխանյանը:

– Նրանք ուշ են եկել:

Նամակում Շիրխանյանը նշում է, որ Գորիկ Հակոբյանը բերել էր Նաիրի Հունանյանի գործը, թղթապանակը:

– Այո: Մի հարցազրույցում ես բարձրաձայնել եմ այդ մասին, որ ինչու մենք գնացինք պաշտպանության նախարարություն, և ինչու այդ կասկածները հենց առաջին ժամերից խորացան՝ Հոկտեմբերի 27-ի հետ կապված, որովհետև Գորիկ Հակոբյանը եկավ ԱԺ նախագահի աշխատասենյակ, որտեղ մենք հավաքվել էինք, և նրա ձեռքին Նաիրի Հունանյանի գործն էր, մենք դեռ չգիտեինք էլ, թե ով է դահլիճում, ով է այնտեղ այդ գլխավոր անձը: Գ. Հակոբյանը մեզ ասաց, որ նա նախկին լրագրող է, Նաիրի Հունանյանն է, և նրա ձեռքում այդ օպերատիվ գործն էր: Իհարկե, Վահան Շիրխանյանն ասում է, թե այդպես էլ չկարողացավ քննության ժամանակ այդ գործն ունենալ իր տրամադրության տակ, բայց  դա այդպես չէ, գուցե նա ուղղակի չի իմացել:

«Ալֆա»-ն եկե՞լ է Երևան և ո՞ւմ պահանջով:

– Իհարկե եկել է: «Ալֆա»-ի մասով էլ է Քոչարյանը սխալ ասում, որովհետև «Ալֆա»-ն եկել է Վաղարշակ Հարությունյանի ենթակայության տակ: Ես եղել եմ պաշտպանության նախարարի կաբինետում, երբ զեկուցել են, որ «Ալֆա»-ին բերող ինքնաթիռն իջնում է: Ես իմ օգնականին և ռազմական ոստիկանության նախկին պետին՝ Ռազմիկ Ազատյանին (հանգուցյալ է հիմա), ուղարկել եմ դիմավորելու, ամբողջ «Ալֆա»-ի կազմին տեղավորել ենք ռազմական ոստիկանության կազարմայում, միայն «Ալֆա»-ի ղեկավարներն են եկել պաշտպանության նախարարի կաբինետ, ու մենք թույլ չենք տվել, որ «Ալֆա»-ն ռազմական ոստիկանությունից այս կողմ գա, միայն ղեկավար երեք սպաները մեր ուղեկցությամբ գնացել են ԱԺ, սխեմային են ծանոթացել, ասացին, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ պետք լինի «Ալֆա»-ի միջամտությունը, մենք էլ համաձայնեցինք, բայց միայն սպաները, առանց զենքի, գնացել են դահլիճի մուտքը, ելքը ուումնասիրել են և վերադարձել են, մենք «Ալֆա»-ին արգելել ենք մտնել ԱԺ:

«Ալֆա»-ն ե՞րբ է հետ գնացել:

– Մյուս օրը գնացել է: Երեկոյան Նաիրի Հունանյանը իր համախոհների հետ հանձնվեցին, էլ «Ալֆա»-ի մնալն իմաստ չուներ: «Ալֆա»-ն լիովին այլ նպատակով էր գուցե եկել, չեմ կարող ասել, բայց մենք «Ալֆա»-ին չենք թողել նույնիսկ Երևան մտնել:

Որևէ մեկը պահանջե՞լ է Հայաստանում արտակարգ դրություն մտցնել, այդ հարցը կարևորում եմ, քանի որ ուզում եմ համեմատել Մարտի 1-ի դրության հետ:

– Բոլորովին այլ իրավիճակ էր, անպայման պետք է արտակարգ դրություն հայտարարվեր: Եվ Վաղարշակ Հարությունյանի՝ զորքերի տեղաշարժի մասին հրամանը հենց այդ արտակարգ դրության բացակայության հետևանքն էր, կարելի  է ասել: Նա ստիպված իր վրա վերցրեց այդ որոշում կայացնելը, որովհետև ոչ մեկը չգիտեր, թե ինչ է լինելու այդ գործողությունների շարունակությունը, այլ խումբ կա, թե չկա, այլ ակտեր ծրագրված են, թե ոչ, սահմաններում ինչ է լինելու: Վարչապետը չկար, ըստ էության գլխատված էր ամբողջ կառավարությունը, չկար ԱԺ նախագահն՝ իր երկու տեղակալներով՝ օրենսդիր իշխանությունը ևս գլխատված էր, միայն հանրապետության նախագահն էր ողջ, և այդ իրադրությունում պետք է արտակարգ դրություն հայտարարվեր, բայց չհայտարարվեց: Եվ պաշտպանության նախարարն ստիպված ինքը որոշում կայացրեց:

Դուք ունե՞ք դրա բացատրությունը՝ ինչո՞ւ չհայտարարվեց:

– Չեմ ուզում ենթադրություն անել, փաստն այն է, որ արտակարգ դրություն չի հայտարարվել, իսկ Մարտի 1-ին հայտարարվել է, երբ դրա անհրաժեշտությունը չկար, ստեղծել էին արհեստական հիմքեր, որ արտակարգ դրություն հայտարարեին: Չեմ ուզում ենթադրությունների դաշտ գնալ, բայց պարզ է, որ որևէ մտավախություն չունեին որևէ շարունակությունից, դրա համար էլ արտակարգ դրություն չհայտարարեցին: Եվ մեր, այսպես ասած, վազգենական թիմի անհանգստությունը ոչ մեկը չէր կիսում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում