Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Իշխանությունը փոշիացնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը

Եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ ձայն կստանար, քան դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան իր ու իշխանության վարկանիշի մասին հարցի։ Ինչի հիման վրա է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ իր ու իշխանության վարկանիշը այսօր 70 տոկոսից ավելի է, դժվար է ասել։ Ակնհայտ է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանն ինքը հավատում է դրան, չի կեղծում այդ հայտարարությունն անելիս։ Իսկ դա նշանակում է, որ վարչապետը որոշակիորեն կտրված է իրականությունից, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ կամ նրան սխալ տեղեկություններ են զեկուցում, կամ ինքը սխալ հետևություններ է կատարում այդ տեղեկությունների հիման վրա, կամ էլ՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը։

Իշխանության վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ չեն կատարվել և ճշգրիտ դժվար է գնահատել՝ որքան է իշխանության ու Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Սակայն առանց թվերի էլ պարզ է, որ այն վստահաբար այնքան չէ, որքան խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հեղափոխական էյֆորիան հասարակության շրջանում էականորեն նվազել է, քանի որ մարդիկ հաղթահարել են միայն կարգախոսներին ու խոստումներին հավատալու փուլը։ Այդ կարգախոսների շնորհիվ քաղաքացիները 70 տոկոս ձայն տվեցին «Իմ քայլին»՝ ակնկալիքով, որ ընտրություններից հետո գալու է խոսքից գործի անցնելու ժամանակը։ Ընտրություններն անցան, կառավարությունը ձևավորվեց, սակայն իշխանությունը, նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է հասարակությանը կերակրել միայն խոստումներով ու գեղեցիկ խոսքերով։ Ինչ ազդեցություն են դրանք թողնում քաղաքացիների վրա, կրկին դժվար է ասել, քանի որ սոցիոլոգիական հարցումներ չկան։ Բայց ակնհայտ է, որ իշխանության հայտարարած տնտեսական հեղափոխությանը այդ կարգախոսներն ու խոսքերը ոչնչով չեն օգնում. տնտեսությունը, տնտեսական հեղափոխությունը պահանջում է փող, ներդրումներ, խոսքերի փոխարեն թվեր, որոնք դեռևս չկան։ Ճիշտ է, ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2.7 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի մասին, սակայն չկոնկրետացրեց՝ ինչ նախագծեր են դրանք։ Առաջիկայում պարզ կդառնա՝ որքանով են այդ ծրագրերը իրատեսական կամ քարոզչական։ Իսկ մինչ այդ քաղաքացիները, հասարակության շատ խմբեր ցույց են տալիս, որ այլևս նախկինի նման չեն վստահում իշխանությանը ու բողոքի ակցիաներ են իրականացնում ամենատարբեր խնդիրներով։ Միայն Հարկային օրենսգրքի փոփոխություններն այնքան մեծ թովով մարդկանց շահերի են վնասում, որ դա բավարար է իշխանության նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար։ Բայց իշխանությունը, ինչպես պարզվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, վստահ է, որ ունի նույն վարկանիշը, ինչ հեղափոխության օրերին։ Դա բացասական է ոչ միայն որպես իրականությունից կտրվածության արտահայտություն։ Եթե իշխանությունը չի գործում հասարակության վստահությունը շահելու, ամեն օր այդ վստահությունն ավելացնելու շահադրդմամբ՝ մոտիվացիայով, այն կարող է ճահճանալ ու դեգրադացվել։

Այսինքն՝ բարձր վարկանիշ ունենալու ինքնավստահությունը իշխանությանը կարող է զրկել ամենակարևոր մոտիվացիոն գործոնից։ Իսկ որ իշխանության շատ ներկայացուցիչներ մի կողմից մոտիվացված չեն, մյուս կողմից համարժեք չեն իրենց զբաղեցրած պաշտոններին, մենք տեսնում ենք գրեթե ամեն օր՝ գործադիր ու հատկապես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հարցազրույցներում ու գրառումներում։ Իշխանական այն թիմը, որը ձևավորել է Նիկոլ Փաշինյանը, իրականում չի կարող բարձր վարկանիշ ունենալ։ Եթե այդ թիմը բարձր վարկանիշ ունենա, դա կվկայի մեր հասարակության ոչ համարժեքության մասին, ինչը, իհարկե, այդպես չէ։ Իրականում իշխանության վարկանիշ՝ որպես այդպիսին, գոյություն չունի։ Կա Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշ, որը նրա իսկ ձևավորած իշխանությունը մսխում ու փոշիացնում է ամեն օր։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում