Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխումն անընդունելի է համարում:
Ադրբեջանի նախագահը Նովրուզի առթիվ քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է. «Հայկական կողմը հարցեր է բարձրացրել բանակցությունների ձևաչափի փոփոխման մասին: Սակայն, Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները՝ հանդես գալով լուրջ հայտարարությամբ՝ նշել են, որ ձևաչափը պետք է մնա անփոփոխ: Նման հայտարարություններ են արել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները: Այսինքն, դա լուրջ ազդանշան է Հայաստանի համար, ինչպես նաև վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ավելի մեծ աջակցություն է ստանում»:
Ալիևը հավելել է նաև, որ հակամարտության կարգավորման հարցում իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ և այն պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: