Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանին պետք է դաշինքը Ռուսաստանի հետ, բայց բացարձակապես պետք չէ ՀԱՊԿ-ը․ Խրամչիխին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Պոպովը շատ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում՝ ասելով, թե Ռուսաստանը կուզենար, որ ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) որակապես զարգանա և վերածվի «ունիվերսալ միջազգային կազմակերպության»։ Պոպովը հայտարարել է, թե Ռուսաստանը շահագրգռված է, որ ՀԱՊԿ-ը դառնա մի կազմակերպություն, որն ի զորու կլինի դիմակայելու տարածաշրջանային մարտահրավերներին և ռազմաքաղաքական ու ռազմաստրատեգիական բնույթի սպառնալիքներին։ Պոպովը շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցելու ցանկացած երկրի հետ իրավահավասար և փոխշահավետ պայմաններով ու այս առումով գերակայությունը տալիս է Բելառուսի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի մյուս գործընկերների և ԱՊՀ-ի ու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների հետ համագործակցությանը։

Բայց որքանո՞վ են ընդհանրապես լուրջ կամ իրատեսական այսօրվա իրավիճակում խոսել ՀԱՊԿ-ը ավելի արդյունավետ ռազմաքաղաքական ու ռազմավարական դաշինքի վերածելու մասին։ Հայտնի է, որ Մոսկվան թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ Եվրասիական տնտեսական միությանը նայում է որպես իր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերը սպասարկող կառույցների ու անշուշտ կուզենար ՀԱՊԿ-ը վերածել ՆԱՏՕ-ի համանման կազմակերպության։ Բայց այսօր ՀԱՊԿ-ի անդամ-պետությունները չեն կարողանում միասնական տեսլական և ընդհանուր շահեր ձևավորել նույնիսկ ամենահասարակ հարցերի շուրջ։ ՀԱՊԿ-ի մասնակիցներից շատերի թե՛ արտաքին քաղաքական մոտեցումները, թե՛ ազգային անվտանգության ռազմավարություններն ու ազգային շահերը բավական տարբեր են, շատ դեպքերում նույնիսկ տրամագծորեն հակադիր, ու սա ժամանակ առ ժամանակ պատճառ է դառնում կազմակերպության ներսում լուրջ ճգնաժամերի հարուցման։ Սրա ամենավառ օրինակը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված ճգնաժամն է, որը առաջացավ մի կողմից Հայաստանի նոր ղեկավարության անհաշվենկատ քայլերի, մյուս կողմից՝ այն պատճառով, որ կազմակերպության անդամներից առնվազն երկուսը՝ Բելառուսն ու Ղազախստանը, այս հարցում առաջնորդվում են ոչ թե կազմակերպության կանոնադրությամբ կամ անխափան ու արդյունավետ աշխատանքը ապահովելու առաջնահերթությամբ, այլ կազմակերպության անդամ չհանդիսացող պետության շահերով, մի երկրի, որը հակամարտության մեջ է ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ և ուղղակիորեն սպառնում է վերջինիս անվտանգությանը։ Բայց այս դեպքում տրամաբանական հարց է ծագում, թե այս երկրների ինչի՞ն է պետք անդամակցումը ՀԱՊԿ-ին։ Այս հարցի պատասխանն էլ կա։ Փորձագետները գրեթե միաբերան ասում են, որ ՀԱՊԿ-ն ընդամենը կարևոր օղակն է Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղըզստանի համար՝ պահպանելու և խորացնելու ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Այս պարագայում ՀԱՊԿ-ի տարածաշրջանային ու միջազգային առաքելության մասին հարցը մնում է բաց։

Ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ ՀԱՊԿ-ը չունի ներուժ վերածվելու «միջազգային ունիվերսալ կազմակերպության»։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, թե դժվար է ասել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը և ի՞նչ կարող է դրանից ստացվել։

Խրամչիխինի կարծիքով՝ Հայաստանին պետք է դաշինքը Ռուսաստանի հետ, բայց բացարձակապես պետք չէ ՀԱՊԿ-ը։

– Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է այս պահի դրությամբ իրատեսական խոսել ՀԱՊԿ-ը «միջազգային ունիվերսալ կազմակերպության» վերածելու հավակնությունների մասին։

– Սա շատ ստանդարտ հայտարարություն է։ Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել նման հայտարարություններով։ Հայտնի է, որ Ռուսաստանն ուզում է ունենալ իր «ՆԱՏՕ»-ն, բայց մինչ օրս այդ ծրագիրն առանձնակի հաջողություն չի ունեցել, և ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պիտի այն ստացվի այսօր։

– Այսինքն՝ կարելի է ասել, որ սրանք ավելի շատ Ռուսաստանի հավակնություններն են, ոչ թե ընդհանուր ՀԱՊԿ-ի։

– Այո, իհարկե։ Առաջին հերթին դրանք Ռուսաստանի հավակնություններն են։

– Իսկ ի՞նչ առաքելություն ունի ՀԱՊԿ-ը այսօր, եթե, իհարկե, որևէ առաքելություն ձևակերպված է։ Չէ՞ որ այն առայժմ ռազմաքաղաքական դաշինք է և շատ հեռու է վերածվելու ստրատեգիական շահերի վրա հիմնված ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի համանմանությամբ։

– Ես չեմ կարող պատասխանել, թե ինչ է իրականում այսօր իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, որովհետև նույն ՆԱՏՕ-ն, որից Ռուսաստանն ուզում է օրինակ վերցնել, մեղմ ասած՝ աչքի չի ընկնում արդյունավետությամբ։ Իսկ ՀԱՊԿ-ը դրանից մեկ աստիճան ցածր է։ Ուստի կրկնում եմ՝ ես չգիտեմ՝ ի՞նչ է ընդհանրապես ՀԱՊԿ-ը և ի՞նչ նպատակներ ունի։

– Ընդհանրապես ինտեգրացիոն նման կառույցների, նույնիսկ ՆԱՏՕ-ի դեպքում կազմակերպությունը ստիպված է լինում տեղեկատվական, քարոզչական լուրջ աշխատանք իրականացնել շատ երկրներում՝ տեղեկացնելու, բացատրելու ավելի լայն հասարակությանը, ոչ մասնագիտական լսարանին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում իրենց կազմակերպությունը և ի՞նչ առաքելություն է այն ներկայացնում։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն էլ, երբ գալիս են Հայաստան, ասում են, որ Հայաստանում քչերը գիտեն՝ ինչ է ՆԱՏՕ-ն և հաճախ նայում են դրան սովետական-ռուսական քարոզչության պրիզմայով՝ որպես թշնամական ինչ-որ դաշինքի։ Հայաստանում Գերմանիայի դեսպանն էլ նախորդ շաբաթ հայտարարեց, թե իր մոտ տպավորություն է, որ ՆԱՏՕ-ի մասին Հայաստանում, նեղ փորձագիտական շրջանակներից բացի, ուրիշ ոչ ոք չգիտի։

ՀԱՊԿ-ի դեպքում էլ, եթե նայենք հայկական շահերի տեսանկյունից, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ դեր է խաղում այս կազմակերպությունը մեր երկրի անվտանգության ապահովման։ Այն պարզապես կարևոր գործիք է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները զարգացնելու համար։

– Հենց դա է հարցը, որ Հայաստանի համար կարևոր են հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ ՀԱՊԿ-ը, ստացվում է, հավելված է այդ հարաբերություններին, ու դրա իմաստը դժվար է հասկանալ։ Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն ունի երեք առանձին ուղղություն, և պատկերացնել, թե, ասենք, Ղրղըզստանը կգա Կովկաս պաշտպանելու Հայաստանին, կատարյալ անհեթեթություն է։ Եկեք չձևացնենք, թե այդպես չէ։

– Ամեն դեպքում իրավիճակն այսօր այսպիսին է Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, ովքեր նախկինում հիացած չեն եղել ՀԱՊԿ-ով ու ոգևորված չեն եղել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությամբ, բայց լինելով իրապաշտ ու լավ հասկանալով այս կառույցից դուրս գալու ռիսկերը՝ ասում են, որ եթե մենք մնում ենք ՀԱՊԿ-ում, ուրեմն պիտի ճշտենք փոխադարձ պարտավորությունները՝ կառույցի արդյունավետությունը բարձրացնելու ու դրա դերն ու նշանակությունը յուրաքանչյուր անդամ-պետության անվտանգության համակարգում ճշտելու համար։ Ձեր կարծիքով՝ սա արդարացի՞ հարցադրում է։

– Անշուշտ, դա արդարացի պահանջ է։ Եթե դուք անդամակցում եք մի կառույցի՝ պետք է հասկանալ, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

– Հիմա էլ Հայաստանի ղեկավարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտնի խնդրի առնչությամբ ասում է, որ պետք է հստակեցվեն խաղի կանոնները, որպեսզի նման խնդիրները լուծվեն կանոնադրության հիման վրա, և տարընթերցումներ չլինեն։ Մյուս անդամները աջակցո՞ւմ են այս մոտեցմանը, որ խնդիրները կազմակերպության ներսում պիտի լուծվեն օրինական ճանապարհով, սահմանված կանոնների հիման վրա, թե՞ ավելի շատ հակված են հարցերը լուծելու՝ ըստ իրենց քաղաքական շահերի։

– Կարծում եմ՝ առայժմ որևէ մեկը նման ձգտում չի ցուցաբերել՝ թերևս այն պատճառով, որ ոչ ոք լրջորեն հետաքրքրված չէ դրանում։ Եթե հարցին նայենք Հայաստանի տեսանկյունից, ապա, իհարկե, Հայաստանին միանշանակ պետք է դաշինքը Ռուսաստանի հետ, բայց բացարձակապես պետք չէ ՀԱՊԿ-ը։

– Այդ դեպքում մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի ինչի՞ն է ընդհանրապես պետք ՀԱՊԿ-ը, եթե չգիտեն, թե ո՞րն է այս կազմակերպության առաքելությունը և չեն ուզում սահմանել խաղի հստակ կանոններ ու խաղալ այդ կանոններով։

– Այն նույն պատճառով, որ այն որոշակի հավելված է Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններին։

– Իսկ ունի՞ արդյոք ՀԱՊԿ-ը ներուժ վերածվելու «միջազգային ունիվերսալ կազմակերպության»։

– Իմ կարծիքով՝ ոչ։ Կարելի էր նման կազմակերպություն ստեղծել Կենտրոնական Ասիայում, որովհետև այնտեղ երկուսից ավելի երկիր կա և այնտեղ նման կազմակերպություն ունենալը գոնե տեսականորեն որոշ իմաստ ունի։ Բայց ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ կարող է ստացվել ՀԱՊԿ-ից իր ներկայիս տեսքով՝ երեք ուղղություններով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում