Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Գեղարոտ գետի փոքր ՀԷԿ-երի աշխատանքը կանգնեցված է. գետի ջուրն ուղարկվել է փորձաքննության

Մի քանի օր է՝ Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչները փողոց են դուրս եկել և պահանջում են կասեցնել Գեղարոտ գետի վրա կառուցված երկու ՀԷԿ-երի վերաշահագործումը։ Բնակիչները փակել էին անգամ Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհը՝ պահանջով դադարեցնել Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի աշխատանքը: Երկու ՀԷԿ-երի՝ «Գեղարոտ»-ի և «Արագած-1»-ի շահագործումը սկսվել է 8 տարի առաջ: «Գեղարոտ» ՀԷԿ-ը շահագործում է «Էլ-Կաս» ՍՊԸ-ն, իսկ «Արագած-1» ՀԷԿ-ը շահագործում է «Վակուֆլօ» ՍՊԸ-ն:

Բնակիչներն ասում են, որ գետի ջրի որակը էականորեն փոխվել է, արդեն երկար ժամանակ է, նախկին իշխանությունների օրոք խնդրի մասին բարձրաձայնելն անիմաստ էին համարել, բայց հեղափոխությունից հետո որոշել են բարձրաձայնել խնդիրը։ Նշենք, որ վարչապետի որոշմամբ գերատեսչական հանձնաժողով է ստեղծվել՝ պարզելու համար, թե արդյո՞ք ջրի աղտոտումը ՀԷԿ-երի շահագործման հետևանք է, թե՞ ոչ։ Օրեր առաջ փորձագիտական խումբը մեկնել էր այնտեղ նմուշ վերցնելու, սակայն գյուղացիները թույլ չեն տվել աշխատել։ Բնակչությունն ուղղակի թույլ է տվել հանձնաժողովին բարձրանալ և տեղում իր ուսումնասիրությունը կատարել:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով բնակիչների բողոքին, նշեց, որ բնակիչները խնդրին գուցե մանրամասն ծանոթ չեն, բայց իրենք տեսնում են աղտոտված, կեղտոտ ջուր, գետի հունի փոփոխություն։ Իսկ գետի գույնի փոփոխությունը բնապահպանական խնդիր է. «Գետում կան երկաթի երևակումներ, որոնցից ժանգ է առաջանում և բնական ճանապարհով գունափոխում գետի գույնը` դարձնելով այն դարչնագույն: Մինչ փոքր ՀԷԿ-երի կառուցումը գետը կարողացել է ինքնամաքրվել: Իսկ փոքր ՀԷԿ-երի կառուցումից հետո խախտվել է գետի հիդրոերկրաբանական վիճակը։ Երբ որ գետում շատ ջուր կա, դա նպաստում է գետի ինքնամաքրմանը, իսկ եթե ջուրը քչանում է, պարզ է, որ այդ հատկությունը փոքրանում է, և գետն այլևս չի լցվում մաքուր ջրով, և վտանգները ավելանում են»,- ասաց տիկին Զարաֆյանը՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրություն արել են Գեղարոտ գետում, սակայն «Արագած-1»-ին չեն կարողացել հասնել, քանի որ ճանապարհը շատ վատ է եղել։

Նշենք, որ դեռևս 2016-ին «Համահայկական բնապահպանական ճակատը» հրապարակել էր անջուր մնացած Գեղարոտ գետի տեսանյութը, որտեղ հստակ երևում էր, որ «Արագած-1» փոքր ՀԷԿ-ն ամբողջությամբ վերցրել էր գետի ջուրը և ուղղել դեպի ՀԷԿ-ի խողովակները: Դրա հետևանքով գետից չէր հոսում նույնիսկ բնապահպանական թողքը: Բնապահպանների կողմից բարձրացված աղմուկից հետո, 2016-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը պատժամիջոցներ կիրառեց «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-երի նկատմամբ: Սակայն դրանից հետո, ըստ բնապահպանների, ջրի որակի խնդիրն առ այսօր մնացել է չլուծված: ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությունը, հաշվի առնելով Գեղարոտ գետի վրա առկա փոքր ՀԷԿ-երի կողմից շահագործման արդյունքում առաջացած էկոհամակարգային խնդիրները, դեռևս 2016-ի սեպտեմբերի 7-ից սկսել էր ուսումնասիրություն իրականացնել։ ԲՆ-ն ուսումնասիրության արդյունքում պարզել էր, որ «Էլ-կաս» ընկերության կողմից շահագործվող «Գեղարոտ» փոքր ՀԷԿ-ում 120լ/վրկ սահմանված էկոլոգիական թողքի փոխարեն պահպանվում է 50-60լ/վրկ՝ խախտելով ՋԹ պայմանները: Իսկ «Վակոֆուլօ» ընկերության կողմից շահագործվող «Արագած-1» փոքր ՀԷԿ-ում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված էր 60լ/վրկ էկոլոգիական թողք: Մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, Համահայկական բնապահպանական ճակատի տեսանյութում ընկերությունը չէր պահպանում էկոլոգիական թողքը՝ խախտելով ՋԹ պայմանները: Արդյունքում, նշված ընկերությունների նկատմամբ ԲՊ տեսչությունը բնապահպանական օրենսդրության խախտումների համար հարուցել էր վարչական վարույթ: Ապա ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել էր նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը վերանայել նշված ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունները:

Նշենք, որ «Արագած-1» ՀԷԿ-ը շահագործող ընկերության բաժնետերերը երկուսն են՝ եղբայրներ Ներսես և Վարդան Բուռնազյանները՝ 85 և 15 տոկոս բաժնեմասով: Վարդան Բուռնազյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվտանգության և վերահսկողության փոխտնօրենն է: Գեղարոտ գետի վրա կառուցված ՀԷԿ-ի շահագործող ընկերությունում՝ «Էլ-Կաս» ՍՊԸ-ում, 30-ական տոկոս բաժնեմաս ունեն Վարդան Ավագյանը, Սոկրատ Գրիգորյանը, Կարեն Սարգսյանը: Եվս 10 %՝ Լիպարիտ Դանիելյանը:

Բնակիչների բարձրացրած աղմուկից հետո փոքր ՀԷԿ-երի աշխատանքը կանգնեցված է: Տեղական իշխանությունները և փոքր ՀԷԿ-երը շահագործող ընկերությունները դեռ ընդհանուր համաձայնության չեն եկել: Ինչով պայմանավորված էլ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, որ փոքր ՀԷԿ-երը չեն աշխատի 5 օր։

Այս ընթացքում գետի ջուրը փոքր ՀԷԿ-երը շահագործող ընկերությունները և համապատասխան մարմինները ուղարկել են փորձաքննության, որի պատասխանից էլ թերևս պարզ կլինի՝ կշահագործվե՞ն դրանք, թե՞ ոչ։ Դրան զուգահեռ էլ ՀԷԿ-երը շահագործող ընկերությունները պատրաստվում են դիմել իրավապահներին՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի գերակշիռ մասը տարիներ շարունակ աշխատել է օրենքի կոպիտ խախտումներով, բայց բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաները միջոցներ չեն ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։ Այս ամենի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր Քննչական կոմիտեին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում