Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո երկրի բնակիչները զանգվածաբար դոլար են գնում: Խառնաշփոթի հետևանքով որոշ փոխանակման կետեր դադարեցրել են արտարժույթի վաճառքը, հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաինան՝ հղում անելով Ինտերֆաքս-Ղազախստանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը հրաժարական է տալիս: Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանը ղեկավարել է 1990թ.-ից, իսկ 2015 թ.-ին վերընտրվել է հինգերորդ ժամկետով: