Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

2,7 միլիարդ դոլար Հայաստանի շեմին. ինչ մշակույթ է գալիս

Կառավարությունը ներկայումս քննարկում է 2,7 միլիարդ դոլարի ներդրումային մոտ 89 ծրագիր, որից ավելի քան 700 միլիոն դոլարը ներկայումս այս կամ այն կերպ ընթացիկ փուլում է՝ մարտի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ հայտարարությունը բավականին նման է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը 3,5 միլիարդ ներդրումային ծրագրերի մասին, սակայն մի տարբերությամբ՝ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր իր, այսպես ասած, իշխանական պորտֆելը: Այլ կերպ ասած՝ նա գործնականում հայտարարում էր, որ պատրաստ է իր հովանավոր Հայաստանի ներդրողների ռուսական ակումբի օգնությամբ 3 միլիարդ դոլար վճարել 2018-ին Հայաստանի իշխանությունը ձեռք բերելու համար: Նիկոլ Փաշինյանի դեպքում իրավիճակի քաղաքական համատեքստը բոլորովին այլ է, և բոլորովին այլ է նրա քաղաքական հենարանը:

Այստեղ գործ ունենք հանրային բարձր լեգիտիմության հետ՝ որպես հենարան, իսկ որպես ներդրումային աղբյուր գործ ունենք ոչ թե կոնկրետ բևեռի, այլ, այսպես ասած, բազմազան աղբյուրների հետ: Իհարկե, դա այս դեպքում էլ չի հանում հարցը, թե որքան կոնկրետ են ներդրումային այդ պորտֆելի հեռանկարները, մյուս կողմից, սակայն, այստեղ արդեն խոսքը ոչ թե կոնկրետ իշխանության գնի, այլ Հայաստանի քաղաքական ապագայի սոցիալ-տնտեսական բազայի մասին է:

Ավելի ու ավելի է ակնառու դառնում, որ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական բազան խիստ անբավարար է ոչ միայն պետական ռազմավարական ծրագրեր, զարգացման ծրագրեր և անվտանգության աճող մարտահրավերներ երկարաժամկետ սպասարկելու համար, այլև բավարար չէ նաև հասարակական-քաղաքական արդյունավետ զարգացում ապահովելու, հանրային քաղաքականության ինստիտուցիոնալ զարգացման հիմք դառնալու համար: Եվ սրա լավագույն դրսևորումն էր այն, ինչ քաղաքական տողատակի առումով տեղի ունեցավ Օպերայի սրճարանների ապամոնտաժման գործում, և ինչ ընդհանրապես տեղի է ունենում Հայաստանում տեղեկատվաքարոզչական շոշափելի ալիքի պայմաններում: Այստեղ ակնհայտորեն ներդրումներ են կատարվում ոչ թե նոր բովանդակություն ստեղծելու, այլ հին տրամաբանությամբ նոր իշխանությանը վարկաբեկելու, հեղինակազրկելու ուղղությամբ:

Ահա այս իմաստով շատ կարևոր է, թե ինչպիսին է 2,7 միլիարդ դոլարի ներդրումային պորտֆելի, ծրագրերի բովանդակությունը: Խոսքն անշուշտ ֆիլանտրոպ-ներդրողների բանակի մասին չէ՝ հասկանալի է, որ այդպիսի ներդրումային բաղադրիչը ընդհանրապես լինում է իր տեսակարար կշռով համեմատաբար քիչ՝ ընդհանուր պատկերում: Շատ կարևոր է, այսպես ասած, առևտրային-մարդասիրությունը, երբ բիզնեսը մի կողմից՝ հետապնդելով շատ կոնկրետ առևտրային շահեր, մյուս կողմից՝ այդ շահերի պաշտպանության առանցքային դաշտերից մեկը կդիտարկի քաղաքական արդիական համակարգի, հասարակական-քաղաքական հարաբերությունների արդիական համակարգի առկայությունը:

Գործնականում թավշյա հեղափոխությունը Հայաստանում կարող է և պետք է լինի ոչ միայն պարզապես ներդրումային նոր հոսքերի, այլև բիզնես նոր մշակույթի հոսքի առիթ, խթան և հնարավորություն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում