Հայաստանի բասկետբոլի գավաթի անդրանիկ խաղարկության եզրափակիչի մասնակիցները հայտնի են:
Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչի պատասխան խաղում «Ուրարտու-Վիվարոն» սեփական հարկի տակ 126։97 հաշվով վստահ առավելության հասավ «Արագած» ակումբի նկատմամբ և դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Բրանդոն Հոլինսը («Արագած»), ով խաղադաշտում անցկացրեց 20 րոպե, վաստակեց 29 միավոր և 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն «Արցախ» և «Ուրարտու-Վիվարո» ակումբները: