Saturday, 22 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

ՀՀ ազգային հավաքականի հարձակվողի և նրա փաստաբանի «հարձակումն» ընդդեմ լրագրողի

2018 թվականի հոկտեմբերին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարան ՝ ընդդեմ «Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբան ինձ՝ Դավիթ Ջալալյանիս: Բարսեղյանը դատարանից խնդրել էր ինձ պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել 1in.am-ի՝ օգոստոսի 31-ին իմ կողմից հրապարակված «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» վերտառությամբ հոդվածում առկա իր մասով արված մեկնաբանությունների համար: Դատավոր Արմենուհի Բադիրյանը հայցադիմումը վերադարձրել էր, քանզի Բարսեղյանը չէր պահպանել մի շարք ընթացակարգեր և պահանջներ:

Հունվարի 8-ին Տիգրան Բարսեղյանը կրկին հայց էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարան: Այս անգամ մեր հավաքականի հարձավողի հայցը վարույթ էր ընդունվել հունվարի 18-ին: Որոշումը ստանալուց հետո օրենքով սահմանված 14-օրյա ժամկետում՝ մարտի 4-ին, դատարան ներկայացրի Բարսեղյանի ներկայացրած հայցադիմումի պատասխանը: Եվ ահա մարտի 15-ին Տիգրան Բարսեղյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Արծրուն Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ մեր հայցադիմումն ընդդեմ լրագրող Դ. Ջալալյանի վարույթ էր ընդունվել, և նշանակվել է դատական նիստ՝ սույն թվականի ապրիլի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում: Մեր հայցադիմումի պատասխանը դեռ չենք ստացել, բայց տեղեկացված ենք, որ այն ներկայացվել է դատարանին, իսկ մեզ՝ ոչ, ուստի ենթադրում ենք, որ լրագրողը կամ օրենքը չգիդի, կամ դիտավորությամբ մեզ չի տրամադրել, ամեն դեպքում դա օրենքի խախտում է: Այլ մանրամասների կանդրադառնամ հետագայում»:

Datalex տեղեկատվական կայքում նշված է, որ Բարսեղյանն ընդդեմ ինձ՝ Դ. Ջալալյանի, դատական առաջինը նիստը տեղի է ունենալու 2019 թվականի հուլիսի 2-ին: Դատավոր Արմենուհի Բադիրյանի աշխատակազմից ևս հաստատեցին, որ նիստը կայանալու է ոչ թե ապրիլի, այլ հուլիսի 2-ին:

Ինչ վերաբերում է հայցադիմումի պատասխանը իմ կողմից հայցվորին չուղարկելուն, Բադալյանը նաև Տիգրան Բարսեղյանի հոր՝ Աշոտ Բարսեղյանի լիազոր ներկայացուցիչն է: Աշոտ Բարսեղյանը ս.թ. սեպտեմբերի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար»-«Կապան»-«Արարատ» հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» հոդվածին և հրապարակավ անհարկի վիրավորական արտահայտություններ հնչեցրել իմ հասցեին: Բացի այդ, Աշոտ Բարսեղյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում վիրավորական գրառում էր կատարել հոդվածի ներքո, այսպիսով՝ նաև փորձելով խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեության իրականացմանը:

Հոկտեմբերի 16-ին ներկայացնելով հայցադիմում դատարանին՝ խնդրել էի Աշոտ Բարսեղյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել մամուլի ասուլիս հրավիրելու միջոցով, ինչպես նաև հրապարակային ելույթի ընթացքում իմ՝ Դավիթ Ջալալյանիս պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու, բարի համբավն արատավորելու համար և Աշոտ Բարսեղյանից բռնագանձել մեկ միլիոն ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:

Նշեմ, որ մինչև առաջին դատական նիստը Բարսեղյանի և նրա լիազոր ներկայացուցչի կողմից հայցադիմումի պատասխանը չեմ ստացել: Բադալյանը հայցադիումը և կից փաստաթղթերն ինձ տրամադրեց միայն դատավոր Էդուարդ Ամալյանի հորդորից հետ: Նույն սկզբունքով նպատակահարմար եմ համարում հայցադիմումի պատասխանը Բադալյանին ներկայացնել հուլիսի 2-ին կայանալիք դատական նիստից հետո կամ նիստի ժամանակ:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը և իր փաստաբանը «հարձակում» են սկսել լրագրողի դեմ՝ հրապարակայնորեն փորձելով «ցեխ շպրտել» նրա վրա: Հարկ եմ համարում նշել, որ լինելով մարզական մեկնաբան՝ պարտավոր չեմ քաջատեղյակ լինել Քաղաքացիական դատավարական օրենսգրքի ընթացակարգային կետերին: Իսկ ահա Բադալյանը, լինելով փաստաբան, պարտավոր է հրապարակային հայտարարություններ անելուց առաջ գոնե տեղյակ լինել, թե որ օրն է կայանալու դատական նիստը: Փաստաբանը պարտավոր է նաև գրագետ գրել իր հայտարարությունները:

Ուզում եմ ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնել Բարսեղյանի փաստաբանի հետևյալ նախադասության վրա. «Մեր հայցադիմումի պատասխանը դեռ չենք ստացել, բայց տեղեկացված ենք, որ այն ներկայացվել է դատարանին, իսկ մեզ՝ ոչ, ուստի ենթադրում ենք, որ լրագրողը կամ օրենքը չգիդի, կամ դիտավորությամբ մեզ չի տրամադրել, ամեն դեպքում դա օրենքի խախտում է»:

Հարգելի պարոն Բադալյանին ուզում եմ հայտնել, որ «չգիդի» բառ հայերենում չկա: Եթե դուք նկատի ունեք չիմանալու մասին, ապա այն գրվում ոչ թե «չգիդի», այլ «չգիտի»: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում