Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մարտի 15-ին հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Դապկյունասի (Андрей Дапкюнас) հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են միջազգային կազմակերպությունների օրակարգային մի շարք թեմաներ, ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի և Բելառուսի փոխադարձ աջակցությանն առնչվող հարցեր:
Հայ-բելառուսական երկկողմ համագործակցության հետագա զարգացման համատեքստում դեսպան Ղևոնդյանը և փոխնախարար Դապկյունասը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։