«Եթե նույնիսկ կրճատումներ լինեն, դա լինելու է ժամանակի մեջ, փուլային: Մենք նույնիսկ թվերի մասին ենք խոսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը և հավելեց, որ այս հարցի մասին բազմիցս խոսել են և՛ իրենք՝ պատգամավորները, և՛ վարչապետը:
Դիտարկմանը՝ գուցե այս տարընթերցումների պատճառը շատ արագ տեղի ունեցած փոփոխություննե՞րն են, Հակոբ Սիմիդյանը հակադարձեց՝ ասելով, որ օպտիմալացման մասին իրենք խոսել են թե՛ նախընտրական քարոզարշավի ժամանակ, թե՛ դրանից առաջ. «Բազմաթիվ պնդումներ են եղել, որ պետական համակարգը շատ ուռճացված է: Եվ այժմ փորձում ենք իրականացնել այն, ինչի մասին խոսել ենք»:
Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ կառավարությունը որևէ մեկից ազատվելու խնդիր չունի. «Խնդիրը պետական կառավարման համակարգի աշխատանքը արդյունավետ դարձնելն է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: