Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Լազարևյան» ակումբի հայաստանյան հատվածը կեղտից մաքրելը արդեն Արթուր Վանեցյանի գործն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ կարծիք ունեք Զատուլինի հիմնադրած հայռուսական «Լազարևյան» ակումբի մասին: Արդյո՞ք այն «Գրիբոյեդով» ակումբի գործառույթներն է իրականացնելու:

– Նախ ասեմ, որ Կոնստանտին Զատուլինին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից, երբ ես գերազանցությամբ ավարտեցի Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և ընդունվեցի ասպիրանտուրա, իսկ Զատուլինն արդեն դասավանդում էր պատմության ֆակուլտետում և 30 հազարանոց կոլեկտիվ ունեցող համալսարանի մակարդակով պատասխանատու հասարակական աշխատանքի մի ամբողջ ոլորտի՝ այսպես կոչված, ԴՆԴ-ի, ինչը վերծանվում է «Դոբրովոլնայա նարոդնայա դրուժինա», ղեկավարն էր: Այդ նույն ժամանակ ես Մարշալ Բաղրամյանի, իսկ հետո նաև Հայաստանի կառավարության մշտական ներկայացուցիչ և ուղնուծուծով վանեցի- հայրենասերի՝ Էդուարդ Ասատուրի Հայկազյանի աջակցությամբ Մոսկվայում սովորող հայ ուսանողների ու ասպիրանտների հայրենակցական միություն էի ստեղծել և համալսարանը դարձրել էի Մոսկվայում ապրող հայ և ռուս բարձր մտավորականության մշտական հավաքների կենտրոն: Այդ ժամանակ, բնականաբար, պատահում էր, որ մեր ուսանող տղաներից որևէ մեկը ինչ-որ զանցանք էր կատարում՝ աղջիկ-մաղջիկ էր ուշ ժամի բերում հանրակացարան կամ էլ խաշի պատրաստության կապակցությամբ ավելորդ աղմուկ բարձրացնում խոհանոցում, և ստիպված էինք գնալ Զատուլինի դուռը: Ասեմ, որ Կոնստանտին Ֆյոդորովիչը միշտ էլ մեզ ընդառաջում էր:

Այն ժամանակվանից հայերին վերաբերվում էր առանձնահատուկ ջերմությամբ, և պատահական չէ, որ ուսանողական տարիների իմ լավ բարեկամին՝ «Մոսկովսկի ունիվերսիտետ» համալսարանական պաշտոնաթերթի պատասխանատու խմբագիր Ալեքսանդր Գազազյանին, ներգրավել է իր կողմից հիմնադրված «Լազարևյան» ակումբի խորհրդի կազմում: Ընդհանրապես ասեմ, որ ռուսական կողմից ակումբի առաջին երկու նիստերի բոլոր մասնակիցներին էլ անձամբ ճանաչում եմ, նրանց հետ տարբեր առիթներով շփվել եմ ու կարող եմ բնութագրել ամենադրական առումներով: Վլադիմիր Կազիմիրովի հետ առաջին անգամ հանդիպեցինք 1992 թվականին, երբ նա Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահն էր, իսկ ես Արցախի արտաքին հարաբերությունների ոլորտն այն ժամանակ համակարգող Լևոն Մելիք-Շախնազարյանի խնդրանքով վերջինիս ուղեկցում էի ու նրան փորձագիտական աջակցություն էի ցուցաբերում: Պատերազմի ամենածանր ժամանակաշրջանն էր, երբ ագրեսորը գրավել էր Մարտակերտի կեսից ավելին ու օր օրի ուժեղացնում էր գրոհը: Անշուշտ, Կազիմիրովը ռուս դիվանագիտության ամենաարժեքավոր հատկանիշներն իր կենսափորձում խտացրած իմաստուն անձնավորություն է, որը շատ լավ է պատկերացնում հայ-ռուսական ռազմավարական բարեկամության մեծագույն կարևորությունն Անդրկովկասի աշխարհաքաղաքական նոր կարգավիճակի հստակեցման այս ժամանակաշրջանում: Ինչ խոսք, նրա մասնակցությունը՝ ցանկացած հայ-ռուսական համագործակցության ձևաչափով, կարող է միայն օգուտ բերել և՛ Ռուսաստանին, և՛ Հայաստանին: Հայկական արմատներով իմ նույնպես վաղեմի բարեկամ, ՌԴ սենատոր Իգոր Չեռնիշենկոն իր հարուստ կենսափորձով նույնպես կարող է չափազանց օգտակար լինել հայ-ռուսական փոխըմբռնման գործին: Էլ չեմ ասում Կարեն Շախնազարովի մասին, որ իր հորից, ով ժամանակին ջերմորեն աջակցել է Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի (միության) հիմնադրման գործին, ժառանգել է մշտական ուշադրությունն ու հոգատարությունն իր պատմական հայրենիքի նկատմամբ: Էլ չեմ խոսում Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մասին, ում հետ ինձ բախտ է վիճակվել աշխատելու հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության մշտական հանձնաժողովի համանախագահության կազմում… Քանի որ ռուսական կողմից մասնակիցների հարցում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, դառնանք Ձեր բուն հարցին՝ «Լազարևյան» ակումբի գործառույթներին ու նպատակներին, ինչպես նաև Հայաստանի կողմից մասնակիցներին: Հենց այստեղ է թաղված շան գլուխը, և հենց այստեղ է երևում այս ձևաչափի էական տարբերությունը «Գրիբոյեդով» ակումբից: «Գրիբոյեդով» ակումբը երկու երկրների մտավորականների, ազգային գործիչների, փորձագետների միջև ազատ, ոչ ֆորմալ շփումների հարթակ էր՝ չուներ մշտական անդամակցության ինստիտուտ, խորհուրդ կամ այլ ղեկավար մարմին:

Այն կազմակերպություն չէր և ստեղծվել էր թումանյանական «Վերնատան» նմանությամբ: Նույնը չի կարելի ասել «Լազարևյան» ակումբի մասին, որը ոչ այլ ինչ է, քան իսկական լոբբիստական կազմակերպություն, որը պետք է ունենա անդամակցության ինստիտուտ, հիերարխիկ կառուցվածք, արդեն ունի ղեկավար մարմին՝ խորհուրդ, մտադիր է պաշտոնապես գրանցվել և այլն: Տեսե՛ք ինչ է ասում «Ռեգնում» ռուսական կայքում մարտի 13-ին՝ ակումբի երկրորդ համաժողովից ուղիղ մեկ շաբաթ անց, ակումբի Խորհրդի անդամ Արտաշես Գեղամյանն իր ամպագոռգոռ խորագրով՝ «Հայե՛ր, եղե՛ք աչալուրջ» երկարաշունչ հայտարարություն- հոդվածում: Հայերի կողմից իրականում արհամարհված այդ անձնավորությունը դեռ աշնանից սկսած, երբ ստեղծվեց «Լազարևյան» ակումբը, առավելագույն եռանդով և հականիկոլական խայտառակ շեշտադրումներով էր «Ռեգնում»-ում գրում «Լազարևյան» ակումբի առաքելության մասին: Բացեք «Ռեգնում»-ի Հայաստանին վերաբերող բաժինը ու կտեսնեք այդ խայտառակ հակապետական հրապարակումները, որոնցում Գեղամյանն առիթը բաց չի թողնում ընդգծելու «Լազարևյան» ակումբի եզակի դերը՝ խոսելով այդ դերի մասին Նիկոլ Փաշինյանի գլխին լուտանքներ թափելու ու հայոց վարչապետի հասցեին կեղտոտ հայհոյանքի համատեքստում: Եվ, օ~, ժամանակներ, օ~, բարքեր, դրա հետ մեկտեղ վերոնշյալ հոդվածում հայտարարում է, որ «Լազարևյան» ակումբի խնդիրն է ոչ ավել ոչ պակաս՝ «մեր երկու երկրների գործադիր իշխանությունների համար համատեղ ռեկոմենդացիաների մշակումը»… Ամենացավալին այն է, որ «Ռեգնում»-ում ծավալված ու արդեն կես տարուց ավելի տևող այս հակապետական քարոզչությունը, որը մեծ եռանդով իրականացնում է «Լազարևյան» ակումբի խորհրդի սույն անդամը, առ այսօր չի արժանացել Հայաստանից այդ ակումբում ներկայացված և ոչ մի հայ գործչի հակազդեցությանը: Ինչո՞ւ է լռել Հայաստանի հանրային խորհրդի նախագահ ու «Լազարևյան» ակումբի Խորհրդի անդամ Վազգեն Մանուկյանը: Նա համամի՞տ է Գեղամյանի հետ: Եվ ընդհանրապես՝ ի՞նչը կարող է համախմբել միևնույն կազմակերպությունում այդքան տարբեր գործիչների, ինչպիսիք են Հայաստանի կողմից այդ ակումբում համախմբված մարդիկ: Այո, իհարկե, կորսված իշխանության ու անկաշկանդ թալանի ծարավն ու իշխանությունն ամեն գնով վերադարձնելու մարմաջը: Ստացվում է տխուր պատկեր, երբ Ռուսաստանի կողմից ակումբում ներկայացված են իսկական գոսուդարստվեննիկ-պետականամետներ, որոնք հանդես են գալիս պետության դիրքերից, պաշտպանում են իրենց պետության ղեկավարին ու իրենց երկրի իշխանություններին, իսկ Հայաստանի կողմից Նիկոլ Փաշինյանի և մեր հեղափոխության նկատմամբ թույնով լցված «նախկինները» ու վերջիններիս ծախու ջատագովները: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանին «Ռեգնում»-ում որպես թաքնված ռուսատյաց ու երկդիմի ներկայացնող Գեղամյանն առիթը բաց չի թողնում գովաբանելու համար Սերժ Սարգսյանին: Դրանից հետո արժի՞ «կոկորդիլոսի արցունքներ» թափել «Լազարևյան» ակումբի նկատմամբ Հայաստանի ազգընտիր իշխանությունների և Սերժին հեղափոխության միջոցով մերժած բոլոր ազնիվ հայերի սառը վերաբերմունքի կապակցությամբ:

Կարծիք կա, որ այն հակափաշինյանական առաքելություն ունի, անդամները կարկառուն ՀՀԿականներ են, ինքը Զատուլինն էլ Քոչարյանին համարում է մեծ պատրիոտ ու իր ազատության մեջ գտնվելու օրերին հարթակ էր տրամադրում:

– Ես արդեն ասացի, որ մենք պետք է կարողանանք զատել «կոտլետները ճանճերից»: Զատուլինը հայերիս բարեկամն է, և պատահական չէ, որ հայատյաց շրջանակներն Ադրբեջանում նրան վերաբերվում են անթաքույց թշնամանքով: Լինելով հայերիս հավատարիմ բարեկամը՝ նա չի կարող հասկանալ, թե այդ ինչպե՛ս մեր ժողովրդի նորօրյա հայրենական պատերազմի ժամանակաշրջանում Արցախի ինքնապաշտպանության Կոմիտեի նախագահն ու հետո Արցախի առաջին նախագահը կարող էր հայտնվել բանտախցում՝ այն էլ համայն հայության մայրաքաղաք Երևանում: Ով դրա համար Զատուլինի վրա քար նետի, նա պարզապես չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ այդ պայծառ մարդու իրական մոտիվացիան այս հարցում:

Կոնստանտին Զատուլինն իսկապես մտահոգ է, որ այս բարդ աշխարհաքաղաքական զարգացումների ու Արցախի շուրջ վտանգավոր խմորումների պայմաններում հայերը որոշել են միմյանց հետ «հաշիվներ մաքրել»: Եվ շատ ճիշտ կողմնորոշվեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, երբ Զատուլինին արժանացրեց ընդունելության: Այլ հարց է, որ հանդիպման ժամանակ պետք էր կողմնորոշել Զատուլինին ակումբի մասնակիցների կազմի, ինչպես նաև նախկինների սադրանքների հնարավորությամբ հայ հասարակության մտահոգությունների վերաբերյալ: Իսկ այդպիսի սադրանքները, որոնք հակառակ են Զատուլինի ներհայկական հակասությունները մեղմելու ձգտումներին և միտված են դրսի շրջանակների միջոցով Հայաստանում հակահեղափոխական խժդժություններ հրահրելուն, միանգամայն իրական են ու ցայտուն կերպով դրսևորվում են Գեղամյանի և բոլոր մյուս նախկինների վարքագծում: Տեսե՛ք ինչ է բառացի հայտարարում այդ ստահակը «Ռեգնում»-ի կայքում մարտի 13-ին հրապարակված «Հայե՛ր, եղեք աչալուրջ» սադրիչ հոդվածում. «Ամփոփելով ասվածը՝ կարելի է արձանագրել,- գրում է Գեղամյան կոչեցյալը,- որ Ն. Փաշինյանը վարչապետի պաշտոնում դառնում է ռեալ սպառնալիք՝ մարտահրավեր Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Նրա անհապաղ հրաժարականը վարչապետի պաշտոնից, Հայաստանի ու Արցախի զինված ուժերի համատեղ ջանքերով միասնական կոմիտեի անհապաղ ձևավորումը պետք է դառնան առաջին քայլը պատերազմը կանխելու ճանապարհին»: Այ հիմա ես պետք է շատ լուրջ բան ասեմ. ո՞ւր են նայում մեր ԱԱԾ-ն և պարոն Արթուր Վանեցյանը: Չէ՞ որ սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանում ռազմական դիկտատուրա հաստատելու կոչ: Կոչ պատերազմի հրահրման գնով քաղաքացիական ինստիտուտների տապալման ու զինվորականության միջոցով ինչ-որ արտակարգ հակասահմանադրական մարմին՝ Կոմիտե ստեղծելու մասին: Այդ ինչպե՛ս ՀՀԿ-ի ռեժիմի օրոք կարող էին Արամ Կարապետյանին դատել կեղծ մատնության համար՝ ինչ է թե կապ էր տեսնում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպման ու Մեղրին փոխանակելու ծրագրի իրականացման հարցում իշխող կլանի հայտնի ձգտումների միջև: Այդ ինչպե՛ս ինձ կարող էին դատել ոչ բարով ՀՀ նախագահ Սերժիկ Սարգսյանին բաց նամակ գրելու ու արդարադատություն պահանջելու համար, և դա այն դեպքում, որ ես ընդամենն իրականացրել էի իմ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին նամակով դիմելու ու պատասխան ստանալու յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքը, իսկ Գեղամյանին ոչ ոք չի անհանգստացնում: Ոչ ոք չի պահանջում՝ կա՛մ ապացուցի ՀՀ վարչապետի հասցեին քո մեղադրանքները, կա՛մ կեղծ մատնության համար տեղափոխվի բանտախուց: Ահա տեսեք նոր իշխանությունների հասցեին նույն այդ հոդվածում ինչ է գրում Գեղամյան կոչեցյալը. «Հենց այնպես չե՛ն պետական հեղաշրջման ու նրանց իշխանության գալու համար այդքա՛ն փողեր ու միջոցներ ծախսվել»:

Հայաստանի ԱԱԾ-ն պարտավոր էր անմիջապես հրավիրել այս մեղադրանքի հեղինակին ու պահանջեր ապացույցներ. ո՞վ, ե՞րբ , ո՞ւմ և ինչքա՞ն փող է տվել Հայաստանում «պետական հեղաշրջում» կատարելու համար: Ապացույցների բացակայության դեպքում անմիջապես պետք է այդ հրեշավոր մեղադրանքների հեղինակը կալանավորվեր և հայտնվեր բանտում, քանզի ոչ ոք իրավունք չունի կեղծ մատնություններով խարխլելու հայոց պետականության հիմքերը, վարկաբեկելու արտասահմանյան մամուլում ազգընտիր վարչապետին: Հեղափոխությունը պետք է կարողանա պաշտպանվել ռևանշիստական նկրտումներից, այլապես թերմիդորի հեռանկարը կդառնա անխուսափելի: Ես Արթուր Վանեցյանից պահանջում եմ կտրուկ քայլեր թավշյա հեղափոխությունը պաշտպանելու գործում…

Պետությանը նման ակումբի գործունեությունը վտանգ սպառնո՞ւմ է:

– Դուք պատկերացրեք, եթե մեկը ճանճերից ազատվելու համար որոշի ոչնչացնել ուտեստները, ի՞նչ կլինի այդ դեպքում: Այո՝ սով կլինի և համընդհանուր դժգոհություն: Մշակութային, գիտական, քաղաքական ու քաղաքագիտական շփումների, համագործակցության աշխուժացման համար օգտագործվող ակումբային տարբեր ձևերն ու ձևաչափերը կիրառվում են ամենուրեք աշխարհում: Քաղաքակիրթ երկրներում ընդունված է դրանց գործունեությանը նպաստելը, սակայն չի կարելի բացառել, որ դրանց անվան տակ կարող են գործել տարբեր կարգի հակապետական կամ նույնիսկ ահաբեկչական խմբեր: Դրանց բացահայտելու ու վնասազերծելու համար էլ պետություններում գործում են ազգային անվտանգության ծառայությունները: Բայց գոյություն ունի անմեղության կանխավարկած, և ապրիորի մեղադրել որևէ մեկին չի կարելի: Այդ իսկ պատճառով ես ստիպված էի Գեղամյանի «մտքի գոհարները» մեջբերել բառացի, և արդեն ոչ թե իմ, այլ Արթուր Վանեցյանի գործն է «Լազարևյան» ակումբի հայաստանյան հատվածը կեղտից մաքրելն ու կարգի բերելը… Իսկ կոտլետները սանիտարական բարվոք պայմաններում կարող են շատ օգտակար ու առողջարար լինել: Համեցեք՝ Հայաստանը ժողովրդավարական ու բաց երկիր է, որտեղ պետությունն ուժեղ է և երաշխավորում է իրավական նորմերի գործողությունը բոլոր բնագավառներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում