Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Եվրոպական միությունն ամրապնդում է աջակցությունը Հայաստանի կրթական ոլորտին

Եվրոպական միությունը մարտի 18-ին հայտարարել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի երիտասարդներին ամրապնդելու իր պլանների մասին՝ մեկնարկ է տրվում ՀՀ կառավարության հետ երկխոսություն կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ և  նոր կրթական կենտրոնի, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ և երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար:

Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվական  բաժնից, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն իր  այցի շրջանակում և Ուսուցման եվրոպական հիմնադրամը` ԵՄ գործակալությունը, որն աջակցում է Եվրոպական հարևանության երկրներին նախաձեռնել բարեփոխումներ կրթության և զբաղվածության քաղաքականության ոլորտում, պաշտոնապես մեկնարկ են տվել ԵՄ-Հայաստան կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ երկխոսությանը: Քննարկման շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵՀ տնօրենի հանդիպումը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որի նպատակն է կրթության ոլորտի հիմնական խնդիրների համար անհրաժեշտ լուծումների ուրվագծումը:

Այցի շրջանակում, ԵՀ տնօրեն  Լոուրենս Մերեդիթը՝  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ, կհայտարարի  նաև ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր ծրագրի մեկնարկը:  Եվրոպական միության  կողմից ֆինանսավորվող այս նորաստեղծ կենտրոնի նպատակն է բարձրացնել կրթության որակը Հայաստանում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում:

«Եվրոպական միության աջակցությունը երիտասարդներին Հայաստանի հետ համագործակցության առանցքային ուղղություններից է, որը Արևելյան գործընկերության զարկերակն է: Ապահովելով ուսումնառության, աշխատանքի և հասարակության լիարժեք  մասնակից լինելու համար անհրաժեշտ պայմաններ երիտասարդների համար, մենք օգնում ենք նրանց իրացնել առկա ներուժը և դառնալ ապագա առաջնորդներ և ձեռներեցներ», այցի ընթացքում նշել է Լ. Մերեդիթը:

Եվրոպական հանձնաժողովի տնօրենի այցելության ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ դիվանագիտական կորպուսի, միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հայաստանցի երիտասարդների և ուսանողների հետ ոչ-պաշտոնական երկխոսություն՝ ԵՄ-Հայաստան  համագործակցության ներկա փուլի և ընթացիկ հարցերի շուրջ:

 Ընդհանուր ակնարկ

Կրթական բարեփոխումների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսություն

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի և կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում, կրթության քաղաքականության վերաբերյալ ԵՄ-Հայաստան երկխոսությունն ուղղված է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների ուրվագծմանն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը, ինչպես նաև կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա ուղղություների կանխորոշմանը:

Սրան կաջակցի Թուրինի գործընթացը, որը հետևում է Եվրոպական միության (ԵՄ) գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի զարգացումներին: Թուրինի գործընթացի առանցքային սկզբունքը մասնակից երկրների բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սոցիալական գործընկերների և քաղաքացիական հասարակության պատկանելությունն ու մասնակցությունն է: Թուրինի գործընթացը գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս մշտադիտարկել ՄԿՈՒ բարեփոխումների իրականացումը, գնահատել  առաջընթացն ու ազդեցությունը քաղաքացիների վրա և համաձայնեցնել ապագա գերակայությունները:

ԵՄ «Թումո» ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Ծրագրի մեկնարկին նախատեսվում է Եվրոպական միության և իրականացնող գործընկեր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև պայմանագրի հրապարակման արարողություն, որից հետո տեղի կունենա խորհրդանշական հիմնարկեք:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել «ԵՄ ԹՈՒՄՈ Ինժեներական և կիրառական գիտությունների համալիր», որը կընդգրկի մի շարք կազմակերպություններ, նպաստելով STEM մասնագիտություններով կրթության որակի բարձրացմանը՝ Հայաստանում:

Կենտրոնում կմատուցվի ոչ-ֆորմալ կրթություն ավելի քան 18 STEM մասնագիտություններով, ինչպես նաև կհիմնադրվի նորարարական էկոհամակարգ հիմնված  պետական և մասնավոր հատվածների շահագրգիռ դերակատարների միջև գործընկերության վրա: Ծրագիրն իրականացվում է «Թումո»-ի կողմից, որը հանդիսանում է նորարարական կրթություն ոլորտում հայտնի առաջատար ՀԿ-ն՝ Հայաստանում: Ծրագրի համատեղ իրականացնող գործընկեր  Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից կհիմնադրվի նոր ֆակուլտետ, որը կապահովի  STEM  ֆորմալ կրթության որակի բարձրացում: Ծրագրի տևողությունն է  5 տարի:

ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների  

Եվրոպական միությունն արդեն իրականացնում  է երիտասարդների աջակցությանն ուղղված տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր: Էրազմուս+-ը հանդիսանում է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի աջակցության առաջատար ծրագիրը՝ Եվրոպայում: ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների նախաձեռնությամբ իրականացվում է չորս ծրագիր, որոնք աշխատում են այդ թվում հայաստանցի երիտասարդների հետ` բարձրացնելու երիտասարդների  աշխատունակությունը, զարգացնելու անհրաժեշտ հմտություններ և ակտիվացնելու  երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքում:

Շուտով կմեկնարկի մեկ այլ նախաձեռնություն մշակույթի ոլորտում՝ աջակցելու երիտասարդների ստեղծարար տաղանդին:

Լրացուցիչ տեղեկատվություն

ԵՄ-ն Արևելյան գործընկեր երկրներում աջակցում է զբաղվածության հնարավորություններին և երիտասարդների ակտիվ քաղաքացիական մասնակցությանը

ԵՄ և Հայաստան. գործընկերություն հանուն երիտասարդների

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում