Իրանի խորհրդարանը օրենք է ընդունել, որով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հեռացրել է երկրի Կենտրոնական բանկի գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնից:
Օրենքը նաեւ զրկել է Ահմադինեժադին ԿԲ նախագահին նշանակելու իրավունքից: Համաձայն նոր օրենքի` Գլխավոր ասամբլեայի անդամ են մնացել էկոնոմիկայի նախարարը, իրանյան պետպլանի ղեկավարը, առեւտրի նախարարը, առեւտրի պալատի ղեկավարը, երկրի գլխավոր դատախազը եւ «Յոթ տնտեսագետները»:
Ընդունված օրենքն արդեն իսկ համարվել է երկար պայքարի արդյունքում Իրանի խորհդարանի հաղթանակը` ընդդեմ կառավարության տնտեսական քաղաքականության, հաղորդում է MIGnews.com-ը: