Facebook-ի տեխնիկական տնօրեն Մայք Շրեֆերը ցույց տվեց, թե որքան արագ կարող է արհեստական ինտելեկտի համակարգը տարբերակել վնասակար բովանդակությունը: Դրա համար նա սովորեցրել է համակարգին բրոկոլին տարբերել մարիխուանայից, գրում է incrussia.ru-ն:
«Երկուսն էլ շատ նման են կանեփին. փոքրիկ մանրաթելերով կամ, ասես բորբոսով ծածկված խիտ, ծաղկուն կանաչ թփեր»,- գրեց Fortune-ի լրագրողը, երբ Մայք Շրեֆերը ներկայացնում էր արհեստական ինտելեկտի ունակությունները:
Շրեֆերը բացատրեց, որ արհեստական ինտելեկտը մարդուց ճշգրիտ է, և, որ Ֆեյսբուքը տարբերել է մարիխուանայի և բրոկոլիի լուսանկարները համապատասխանաբար 93,77% և 88,39% ճշտությամբ: Լրագրողին պետք էր ավելի քան մեկ վայրկյան պատկերների տարբերությունները զանազանելու համար, մինչդեռ համակարգը դա անում է «վայրկյանի մեկ հարյուրերորդականում»:
Քանի որ քաղաքական գործիչները և սովորական օգտագործողները «Ֆեյսբուքը» վնասակար բովանդակություն տարածելու մեջ են մեղադրում, սոցիալական ցանցը մշակել է արհեստական ինտելեկտը, որը կարող է պայքարել ծայրահեղական նյութերի դեմ, ինչպես նաև գտնել անօրինական թմրանյութերի կամ ինքնասպանություններ հրահրող հաղորդագրություններ: