Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Հայաստանը կպահպանի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, բայց ավելին չարժե ակնկալել

Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հարաբերությունների թեման վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր։ Առիթը Հայաստանում անցկացված «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ն էր։ Երևան ժամանեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ հանդիպումներ ունենալով Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, այլ շրջանակների, հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Սա լավ առիթ էր հայկական մեդիայի, փորձագիտական և քաղաքական շրջանակների համար՝ քննարկելու ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության մակարդակն ու ընդհանրապես վերաիմաստավորելու այս կառույցի նշանակությունը Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականությունների օրակարգում, թեև որոշ դեպքերում հարցը քննարկվում էր բավական հոռետեսական լույսի ներքո։

Միջազգային անբարենպաստ միջավայր

Որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ապագան հարցականի տակ է։ Պատճառը, իհարկե, նախորդ տարի երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության շատ ուղղություններով առաջացած անորոշությունն է։ Ու թեև նոր կառավարության ներկայացրած հնգամյա ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում նշվում է, որ բազմակողմ հարթակներում Հայաստանի կառավարությունը կարևորում է նաև «ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) հետևողական իրականացումը», այդուհանդերձ, առայժմ պարզ չէ, թե ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այս այլընտրանքային ուղղությունը ինչ տեղ ու նշանակություն է ունենալու մեր երկրի ռազմական-անվտանգային քաղաքականության և ընդհանրապես արտաքին քաղաքականության մեջ։ Շատ փորձագետներ կարծում են, որ քաղաքական գործոններն այսօր բարենպաստ չեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման համար, քանի որ Ռուսաստանի և Եվրատլանտյան աշխարհի հարաբերությունները հիմա էլ ավելի սրված են, և Ռուսաստանը հիմա էլ ավելի մեծ դժկամությամբ է նայում Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների հետ իր ռազմական դաշնակցի՝ Հայաստանի շփումներին։

Հայաստանի խաղաղապահ առաքելությունը Աֆղանստանում

Մյուս կողմից հիմքեր չկան պնդելու, որ նոր ղեկավարությունը մտադիր է հրաժարվել եվրատլանտյան այս կառույցի հետ հարաբերություններից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա հուլիսին եղավ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ելույթ ունեցավ Աֆղանստանում «վճռական աջակցության առաքելությանը» նպաստող երկրների ղեկավարների հանդիպմանը՝ հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ներգրավվածությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մինչև 130 հոգանոց զորախմբով։

«Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ և Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին»,- ասել էր Փաշինյանը։

Քաղաքական խոչընդոտներ չկան

Պաշտոնական կողմը հայտարարում է, որ քաղաքական արգելքներ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության համար չկան։ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը անցած շաբաթվա սկզբին տեղի ունեցած ասուլիսին ասել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը, իսկ 2020-2022թթ. նախատեսված Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) 6-րդ փուլի հաստատման գործընթացն ընթանում է իր հունով, դրա համար քաղաքական խոչընդոտներ չկան։

ՆԱՏՕ-ի ծրագրերն ու նշանակությունը Հայաստանի համար

IPAP-ը ՆԱՏՕ-ի այն հիմնական ծրագիրն է, որին մասնակցում է հայկական կողմը։ Առաջին ծրագիրը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին։ IPAP-ին Հայաստանի մասնակցությունը ենթադրում է պարբերական խորհրդատվություններ ՆԱՏՕ-ի հետ` տարածաշրջանային անվտանգության, անվտանգության ռազմավարություն մշակելու, Հայաստանի ռազմական դոկտրինի, պաշտպանական գործընթացը կատարելագործելու, բյուջետային պլանավորման և այլ հարցերով։ Հայաստանը մասնակցել է նաև Պլանավորման և վերանայման գործընթացին (PARP), Ռազմական կրթության զարգացման ծրագրին (DEEP), Օպերատիվ կարողությունների հայեցակարգին։ Ընդհանրապես Հայաստանը, լինելով մեկ այլ ռազմաքաղաքական կազմակերպության անդամ և ՆԱՏՕ-ի հետ բավական լարված հարաբերություններ ունեցող աշխարհաքաղաքական մեկ այլ կենտրոնի՝ Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու նպատակ չունի։ Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները շատ կարևոր են մեր երկրի համար։ Դաշինքի հետ կառուցողական և գործընկերային հարաբերությունները նպաստում են մեր Զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, արդիականացմանը, սպայական կազմի մարտական պատրաստականության և կրթական մակարդակի բարձրացմանը:

ՆԱՏՕ-ի տեսանկյունից խոչընդոտ չկա

Ջեյմս Ապատուրայն էլ նույն ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի տեսանկյունից որևէ քաղաքական խոչընդոտ չկա խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, և ամեն ինչ կախված է երկու կողմերի ներուժից, ռեսուրսներից և ցանկությունից:

«Ընդհանուր առմամբ, մեր գործունեության մակարդակը և նաև մեր հավակնությունները հենց այն մակարդակում են գտնվում, որ երկու կողմից էլ ցանկալի են համարվում: Երկու նախարարների հետ զրույցների ընթացքում ասացի, որ եթե ցանկություն արտահայտվի ավելին անելու, ապա եկե՛ք միասին ուսումնասիրենք այդ հնարավորությունները»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ ՆԱՏՕ-ի առաքելություններն ու գործողությունները զարգանում են, Հայաստանն էլ կարող է դրանց մասնակցել, բայց դա հարյուր տոկոսով Հայաստանի ընդունելիք որոշումն է։

https://168.am/wp-content/uploads/2018/11/Leonid-Nersisyan.jpeg

Հարաբերությունների մակարդակը կպահպանվի

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների մակարդակը բավական կայուն կլինի, բայց չարժե ակնկալել համագործակցության ներկայիս մակարդակի էական բարձրացում։ Դրա պատճառը հիմնականում արտաքին քաղաքական գործոններն են, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների սրացումը։

«Եթե Հայաստանը չափից ավելի խորացնի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ պարզ է, որ Ռուսաստանը խանդավառությամբ դա չի ընդունի։ Եվ ընդհանրապես Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հասել են այնպիսի մակարդակի, որ հետագա խորացման համար լուրջ քայլեր են պահանջվում, և դրանք այնքան էլ չեն համադրվում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցման և հայ-ռուսական դաշինքի հետ։ Այսպիսով, ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մակարդակը, ֆինանսավորումը և մասնակցությունը այս կառույցի միջոցառումներին կպահպանվի, բայց նոր բան մենք չենք տեսնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմական վերլուծաբանը։

Որոշ զորավարժությունների կմասնակցեն

ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության հաճախականությունը, Լեոնիդ Ներսիսյանի կանխատեսմամբ, նախկինի համեմատ կարող է նվազել։ Պատճառն այն նույն քաղաքական, աշխարհաքաղաքական գործոններն են, որոնք նշվեցին վերևում։ Նախկինում էլ Ռուսաստանը, եթե ոչ պաշտոնական մակարդակով, ապա գոնե վերահսկվող մեդիափորձագիտական շրջանակների միջոցով անթաքույց դժգոհություն էր հայտնում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող այս կամ այն զորավարժությանը հայ սպաների նույնիսկ սիմվոլիկ մասնակցությանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ հայկական ստորաբաժանումները կմասնակցեն որոշ վարժանքների, որոնք չեն ունենա հակառուսական ենթատեքստեր։ Իսկ այդպիսիք, իհարկե, լինում են, ու հիմնականում հայկական կողմը հենց այդպիսի զորավարժություններից է խուսափում։

«Որոշ զորավարժությունների հայկական ստորաբաժանումները կմասնակցեն, որովհետև դա, այնուամենայնիվ, շատ արժեքավոր փորձ է, և դրանից հրաժարվելը խելամիտ չէ»,- ասում է Ներսիսյանը։

https://www.panorama.am/news_images/681/2041177_1/51.thumb.jpg

Հայաստանի համար առաջնահերթություն պիտի լինի ՀԱՊԿ-ը

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին անդրադարձավ Ռուսաստանի տեսանկյունից՝ ասելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փոխգործակցելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց ամեն դեպքում Հայաստանի համար առաջնահերթություն պիտի լինեն հարաբերությունները Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Եվսեևն ասաց հետևյալը․ «ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցելը Հայաստանի իրավունքն է՝ որպես անկախ պետության։ Բայց Հայաստանն ունի պարտավորություններ ՀԱՊԿ-ի շրջանակներում, հետևաբար իր առաջնահերթությունը պիտի լինի ՀԱՊԿ-ը։ Ուստի հարկավոր է, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, այնուամենայնիվ, սահմանափակ բնույթ ունենա, որովհետև Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց ՀԱՊԿ-ի անդամ է։ Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի բոլոր գործողությունները պետք է համաձայնեցված լինեն, ավելի ճիշտ՝ համապատասխանեն ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորություններին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում